Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել՝ իսկական աղետի վերածվելով այդ երկրի համար։
Երեկվա դրությամբ զոհերի թիվը հասել է 278—ի, առավել մեծ թվով մարդիկ են զոհվել Ամատրիչե քաղաքում, որտեղ, քաղաքացիական պաշտպանության տվյալներով, զոհերի թիվը հասնում է 207—ի։ Որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում ներգրավված են շուրջ 5 հազար փրկարարներ, շարունակվում են, սակայն դրանց իրականացումը գնալով բարդանում է։ Նույն օրվա դրությամբ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 238 մարդու. 215 մարդու փրկել են Իտալիայի ազգային հրշեջ ծառայության աշխատակիցները, եւս 23 ողջ մնացածների շենքերի փլատակներից հանել են Իտալիայի ալպինիստական ակումբի փրկարար ծառայության կամավորները։
387 տուժածներ գտնվում են Մարկեի, Աբրուցոյի, Լացիոյի հիվանդանոցներում։ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկրաշարժից տուժած տարածքներում հայտարարել է արտակարգ դրություն։
Այսօր երկրում սգո օր է հայտարարվել։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 24—ին ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Իրենց գործընկերներին ցավակցել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների եւ հա
...
Կարդալ շարունակությունը »