ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.12.2024, 07:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 25 » Ավերիչ երկրաշարժ Իտալիայում /Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում/
10:19
Ավերիչ երկրաշարժ Իտալիայում /Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում/

Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել՝ իսկական աղետի վերածվելով այդ երկրի համար։ 
Երեկվա դրությամբ զոհերի թիվը հասել է 278—ի, առավել մեծ թվով մարդիկ են զոհվել Ամատրիչե քաղաքում, որտեղ, քաղաքացիական պաշտպանության տվյալներով, զոհերի թիվը հասնում է 207—ի։ Որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում ներգրավված են շուրջ 5 հազար փրկարարներ, շարունակվում են, սակայն դրանց իրականացումը գնալով բարդանում է։ Նույն օրվա դրությամբ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 238 մարդու. 215 մարդու փրկել են Իտալիայի ազգային հրշեջ ծառայության աշխատակիցները, եւս 23 ողջ մնացածների շենքերի փլատակներից հանել են Իտալիայի ալպինիստական ակումբի փրկարար ծառայության կամավորները։ 
387 տուժածներ գտնվում են Մարկեի, Աբրուցոյի, Լացիոյի հիվանդանոցներում։ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկրաշարժից տուժած տարածքներում հայտարարել է արտակարգ դրություն։ 
Այսօր երկրում սգո օր է հայտարարվել։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 24—ին ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Իրենց գործընկերներին ցավակցել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ Հռոմում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ։ Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժած եւ օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654 հեռախոսահամարով։
Օգոստոսի 26—ին 4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական մասում՝ Ամատրիչե քաղաքում։ Երկրաշարժի էպիկենտրոնն ընդամենը 5 կիլոմետր էր հեռու քաղաքից, օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա։
Իտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել է պատմական նշանակություն ունեցող 293 շենքեր։ Խոսքն առավելապես վերաբերում է XIII–XIV դարերի տաճարների, պալատների եւ հուշարձանների։ Տարերքը գործնականում լիովին ոչնչացրել է Ամատրիչեի պատմական կենտրոնը, որը ժամանակին ճանաչվել է հարյուր եկեղեցիների քաղաք։ Քաղաքի գլխավոր տեսարժան կառույցը՝ սուրբ Ֆրանցիսկոսի բազիլիկը, քանդվել է մասնակիորեն։ Սուրբ Օգոստինոսի եկեղեցին, որը կառուցվել է 1428 թվականին եւ գտնվում է Ամատրիչեի մերձակայքում, ամբողջովին քանդված է։
Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 375 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024