Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27–ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր։
Հանրապետության նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական եւ հանգստի «Երկրապահ» համալիրում եւ «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում։ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ «Բազե—2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին։
Երկրապահի երեք սերնդի՝ պատանի, երիտասարդ եւ ավագ երկրապահների համար 2015թ—ից ի վեր գործող ուսումնամարզական եւ հանգստի համալիր այցի ժամանակ Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային եւ պայմաններին։ Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ։ Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո Սերժ Սարգսյանը ծանոթացել է ճամբարի տարածքում կատարված աշխատանքներին ու դասընթացներին։ Հանրապետության նախագահին զեկուցվել է, որ մայիսի 30—ից «Երկրապահ» համալիրում մեկնարկած ուսումնամարզական հավաքն ընդունել է 13 հերթափոխ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երեւան քաղաքից, Արցախի բոլոր վարչական շրջաններից եւ սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների։
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում կազմակերպված «Սեւան Ստարտափ» երիտասարդական կրթական ֆորումի վր
...
Կարդալ շարունակությունը »