ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 17:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 27 » Շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին /Նախագահը Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին/
15:18
Շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին /Նախագահը Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին/

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27–ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր։
Հանրապետության նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական եւ հանգստի «Երկրապահ» համալիրում եւ «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում։ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ «Բազե—2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին։
Երկրապահի երեք սերնդի՝ պատանի, երիտասարդ եւ ավագ երկրապահների համար 2015թ—ից ի վեր գործող ուսումնամարզական եւ հանգստի համալիր այցի ժամանակ Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային եւ պայմաններին։ Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ։ Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո Սերժ Սարգսյանը ծանոթացել է ճամբարի տարածքում կատարված աշխատանքներին ու դասընթացներին։ Հանրապետության նախագահին զեկուցվել է, որ մայիսի 30—ից «Երկրապահ» համալիրում մեկնարկած ուսումնամարզական հավաքն ընդունել է 13 հերթափոխ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երեւան քաղաքից, Արցախի բոլոր վարչական շրջաններից եւ սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների։
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում կազմակերպված «Սեւան Ստարտափ» երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար։ Օգոստոսի 18—28—ը «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է 350 երիտասարդ՝ Երեւանից, հանրապետության մարզերից եւ սփյուռքից։ Նախագահը ծանոթացել է ճամբարականների պայմաններին, անցկացված տարաբնույթ միջոցառումներին, համաժողովի մրցույթի հաղթող մասնակիցների ստարտափ նախագծերին, դիտել համաժողովի մասին պատմող տեսանյութը։
Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահը Ծաղկաձորում երեկոյան այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե—2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Oգոստոսի 22—28—ը անցկացվող հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ սփյուռքից։ Հանրապետության նախագահը ծանոթացել է «Բազե—2016» հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, հավաքի մասնակիցների կազմակերպած՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25—ամյակին նվիրված ֆլեշմոբը, սպորտային միջոցառումներն ու ցուցահանդեսը։ Բազեականների հետ հանդիպումից եւ նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո, նախագահ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել հավաքի մասնակիցներին։ Նա համոզվածություն է հայտնել, որ «Բազեի» այս տարվա հավաքի մասնակիցները հետաքրքիր օրեր են անցկացրել եւ այդ կարճ ժամանակահատվածում կարողացել են գտնել նոր ընկերներ, հաստատել նոր կապեր, նոր ծանոթություններ։ Նախագահը կարեւոր է համարել, որ ընդհանուր հետաքրքրություն ունեցող մարդիկ, եւ առաջին հերթին երիտասարդները, կարողանան գտնել իրար։ Այդ առումով, «Բազեն», ըստ հանրապետության նախագահի, շատ կարեւոր հարթակ է։ Նոր ընկերներից, ծանոթությունից, կապերից զատ, Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է նոր գաղափարները, նոր մտահղացումները, նշելով, թե վստահ է՝ այս օրերի ընթացքում բազեականներն ունեցել են նոր մտահղացումներ, հետաքրքիր քննարկումներ, որոնք շարունակելու են նաեւ տուն վերադառնալուց հետո։ «Մեկ անգամ եւս պետք է խոստովանեմ, որ ես շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին։ Գաղտնիք չէ, որ շատ պարագաներում եւ տարբեր միջավայրերում դժգոհություն են արտահայտում մեր երիտասարդներից, նոր սերնդից, ասելով, որ նոր սերունդը քիչ է ընթերցում, պասիվ է, ապաքաղաքականացված է, որ մեր շատ ազգային ավանդույթներից հրաժարվում է, որ օտար սովորույթներ է փորձում ներմուծել մեր հասարակության մեջ եւ այլն։ Կրկնում եմ՝ ես համաձայն չեմ այդ մտքի հետ եւ չեմ համարում, որ մեր երիտասարդությունը վերադաստիարակման կամ հայրենասիրական քարոզների կարիք ունի, որովհետեւ մեր երկրի համար եղել են ճակատագրական պահեր, եւ մեր երիտասարդներն իրենց դրսեւորել են շատ փայլուն ձեւով։ Ակնհայտ է, որ հասարակության տարբեր խավեր, այդ թվում՝ նաեւ երիտասարդության տարբեր շերտեր որեւէ երեւույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ, եւ սա շատ բնական է ու օրինաչափ, որովհետեւ հասարակության զարգացման առաջին երաշխիքը սա է։ Ուղղակի անընդունելին այն է, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով։ Սա է անթույլատրելի»,—ասել է նախագահը եւ ընդգծել, որ բռնությունը երբեք չի բերել լավ արդյունքներ։ Ընդհակառակը՝ բռնությունը վտանգ է ե՛ւ մարդկանց, ե՛ւ երկրի համար։ Նախագահ Սարգսյանի համոզմամբ, բռնությունը որեւէ մեկին չի ուժեղացնում, այն միայն ու միայն թուլացնում է։ «Սա ասում եմ նաեւ նրա համար, որովհետեւ, այսպես ասած, հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են նաեւ երիտասարդներին, որովհետեւ այդ ռոմանտիզմը գալիս է նաեւ անփորձությունից։ Սա միշտ պետք է հաշվի առնել։ Քաղաքական պայքարը շատ նորմալ է, եւ մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ իրենց իրավունքների, հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի, այդ թվում՝ նաեւ փողոցային։ Նորից եմ կրկնում՝ սա նորմալ է։ Աննորմալ է, երբ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, միտքը՝ ելնելով իրենց սեփական շահերից»,—նշել է հանրապետության նախագահը եւ հավելել, թե որեւէ մեկը չի կարող ասել իրավիճակը պղտորող այդ մարդիկ ընդհանրապես ո՞ւմ են ծառայում, քանի որ այսօր աշխարհում պայքարի ձեւերը բավականաչափ փոխվել են՝ կիրառելով տարբեր հնարքներ, եւ պետք է կարողանալ անպայման զատել թացը չորից։
Անդրադառնալով երիտասարդության խնդիրներին՝ նախագահը կարծիք է հայտնել, որ այսօր նրանց պակասում է արեւմտյան մոդելի կրթությունը, սակայն դա երիտասարդների մեղքը չէ։ Այդպիսի մրցունակ համակարգ ունենալու համար տեւական ժամանակ է անհրաժեշտ, որին որեւէ երկիր չի կարողացել կարճ ժամանակահատվածում հասնել։ Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ առաջ ընթանալու համար աշխատանք է տարվելու։ «Այսօր մեր երկրում երիտասարդներն ունեն ազատություններ, ունեն բավականաչափ լավ հնարավորություններ՝ լինի դա խոսքի ազատություն, քաղաքացիական ազատություններ, թե կրթություն ու գիտելիք ստանալու հնարավորություններ։ Ես կցանկանայի, որպեսզի դուք լիարժեք օգտվեիք այս հնարավորություններից։ Ձեզ հաջողություն մաղթելով՝ մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել՝ անհրաժեշտ է ձեռք բերել գիտելիք, պետք է բարձրացնել ունակությունները, հնարավորությունները»,—դիմելով հավաքի մասնակից երիտասարդներին՝ ասել է հանրապետության նախագահը եւ վստահեցրել, որ հաջորդ տարի երիտասարդական հավաքները կկազմակերպվեն ավելի տեւական ժամանակով։
Հանդիպման ավարտին նախագահը բազեականների ճամբարում դիտել է հավաքի առիթով կազմակերպված գալա համերգը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 369 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024