ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 14:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 5 » Մեկնարկում են 31—րդ ամառային օլիմպիական խաղերը /Հայ մարզասերները օլիմպիական մեդալների լուրջ ակնկալիքներ ունեն մեր մարզիկներից/
14:08
Մեկնարկում են 31—րդ ամառային օլիմպիական խաղերը /Հայ մարզասերները օլիմպիական մեդալների լուրջ ակնկալիքներ ունեն մեր մարզիկներից/

Այսօրվանից սկսած մինչեւ օգոստոսի 21—ը ամբողջ աշխարհի մարզասերների ուշադրությունը սեւեռված կլինի Բրազիլիայի վրա, որտեղ տեղի են ունենում 31—րդ ամառային օլիմպիական խաղերը։ Խաղերի բացումը կկայանա այսօր երեկոյան Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։
Օլիմպիական խաղերում նախատեսվում է ռեկորդային թվով՝ 206 երկրների մասնակցություն։
Ռիոյի օլիմպիական ավանում նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայաստանի պատվիրակության անդամներին, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ օլիմպիականներ,
Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5—ին մեկնարկելիք 31—րդ օլիմպիական խաղերում։
Մեծ սպորտը պահանջում է աշխատանք, կարգապահություն եւ հավատ սեփական ունակությունների հանդեպ։ Օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ եւ համարձակ մարդկանց։ Այդ հատկանիշներով դուք արդեն նվաճել եք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը։ Դա արդեն մեծ պատիվ է։ Մնում է, որ հաջողության հասնեք օլիմպիական մրցասպարեզներում եւ Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնեք համայն հայությանն ու աշխարհի մարզասերներին։
Հավատում ենք Հայաստանի 33 մարզիկներով համալրված պատվիրակությանը, որը թվով ամենամեծն է մեր երկրի անկախացումից ի վեր։ Դուք կարող եք եւ պարտավոր եք զարգացնել արդեն ձեռք բերածը եւ տեղ զբաղեցնել օլիմպիական պատվանդանին։ Դուք բազմիցս հաստատել եք ձեր բարձր կարգը՝ ունեք համապատասխան վարպետություն, ընդհանուր լավ պատրաստվածություն, անհրաժեշտ փորձ եւ կամային բարձր որակներ։
Հուսանք, որ բրազիլական ստուգատեսում կարդարացնեք սպասելիքները եւ ձեր հաղթանակների շնորհիվ կբարձրացվի հայոց եռագույնը։
Մաղթում եմ հաջողություն եւ հաղթական վերադարձ հայրենիք»։
Կատեգորիա: Մարզային | Դիտումներ: 446 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024