ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 10:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 20 21 22 23 24 ... 53 54 »

Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստի աշխատանքը՝ շարունակելով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորները եւ նախարարները ներկայացրել են հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետները։
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (տե՛ս առանձին)։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում իր ղեկավարած կառույցում բյուջեի կատարողականը կազմել է 103,1 տոկոս։ Հատուկ ուշադրություն է դարձվել թանգարաններին. դրանցից շատերը հիմնանորոգվել են, ստեղծվել են 4 նոր թանգարաններ, ավելացվել են որոշ թանգարանների տարածքները։ Աջակցություն են ստացել մասնավոր հիմնադրամներով գործող 6 թանգարաններ, մեկ մասնավոր թանգարան ստացել է պետական կարգավիճակ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել գրադարաններին, կատարվել են մշակութային ժառանգության մաս կազմող գործերի թվայնացման աշխատանքներ։ Թվայնացման են ենթարկվել նաեւ ֆիլմեր եւ երաժշտական գործեր, գրքեր։ Համալիր հաշվառման են ենթարկվել գրադարանային ֆոնդերը, հայտնաբերվել են խախտումները եւ այլն։
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քննադատության է ենթարկել պետական բյուջեի քննարկման գործընթացը՝ նշելով, որ կատարողականը ներկայացվել եւ քննարկվել է, նրա գնահատմամբ՝ հաշվապահական հաշվառմամբ՝ ձանձրույթի մթնոլորտում։ Ըստ նրա՝ ոչ հանրությունը, ոչ քաղաքական ուժերը վս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն «պատմական սխալ» է անվանել Գերմանիայի Բունդեսթագի քայլը, որն օրերս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել։
«Գերմանիան պետք է ուղղի իր պատմական սխալը, որը նա թույլ է տվել Անկարայի հանդեպ»,–ասել է Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այնուհետեւ նա ասել է, թե Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունելու փոխարեն Գերմանիան պետք է հաշվի առնի Թուրքիայի եւ այնտեղ ապրող թուրքերի շահերը։
«Անկարան առանց հետեւանքների չի թողնի Հայոց ցեղասպանության մասին Գերմանիայի Բունդեսթագի որոշումը եւ միջոցներ կձեռնարկի,–հայտարարել է Չավուշօղլուն։–Մենք միջոցներ կձեռնարկենք գերմանական խորհրդարանի բանաձեւի դեմ, մենք չենք կարող լռել»։
Դիվանագետի խոսքով՝ Անկարան սպասում է, որ Գերմանիայի կառավարությունն այդ առիթով իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի, որը «չի համապատասխանի Բունդեսթագի դիրքորոշմանը»։ Նա Բեռլինից պահանջել է պաշտոնապես հայտարարել, որ գերմանական խորհրդարանի որոշումը հակասում է Գերմանիայի արտաքին քաղաքականությանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհասկանալի են Թուրքիայի կողմից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հասցեին հնչող պահանջներն ու մեղադրանքները, որոնք քվեարկել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 5—ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Հասան Ռոհանին գոհունակությամբ նշեց, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր եւ կայուն բարեկամական հարաբերություններ, եւ կարեւորեց դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։ Նա հավելեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից եւ պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առեւտրատնտեսական կապերը, եւ հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ ջերմ ողջույնները։
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձան երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների եւ համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Հասան Ռոհանին նշեց, որ թեեւ երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, փոխգործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել։ Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջեւ կապերի ակտիվացմանը եւ զբոսաշրջության ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, գործընկերնե՛ր,
Կսկսեմ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին ուղղված շնորհակալական խոսքերով՝ եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստի կազմակերպման համար։ ԵԱՏՄ—ն այսօրվա գագաթնաժողովին ներկայանում է մեկուկես տարվա գործունեության ընթացքում՝ համաշխարհային տնտեսության համար բարդագույն իրավիճակում ձեռք բերված որոշակի փորձով։ Ստեղծվել է լայն իրավական հիմք, մշակվում են ինտեգրացիայի ալգորիթմներ, որոնք ընդհանուր առմամբ պետք է նպաստեն մեր երկրների սոցիալ—տնտեսական զարգացմանը, մեր տնտեսությունների մրցունակության եւ համաշխարհային տնտեսական համակարգին դրանց ներգրավվածության մակարդակի բարձրացմանը։
Տնտեսական ինտեգրացիան պահանջում է մեր մակրոտնտեսական մոտեցումների համակարգման մակարդակի բարձրացում։ Այս կապակցությամբ կարեւոր նշանակություն ենք տալիս 2016—2017թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետեւողական իրականացմանը եւ մեր տնտեսական ներուժի զուգորդման ուղղությամբ հետագա գործուն մեխանիզմների մշակմանը։ Այն կնպաստի մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը եւ ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի հետեւանքների հաղթահարմանը։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային քաղաքականությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին եւ ելույթ ունեցան ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդանն ընդգծեց, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը վերահաստատեց փոխադարձ հետաքրքրությունների եւ հանձնառությունների վրա հիմնված գործընկերության մեր ընդհանուր տեսլականը եւ նախանշեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցության առավել զարգացման եւ ամրապնդման հիմնական ուղղությունները։
Խոսելով Հայաստան—Եվրոպական միություն քաղաքական երկխոսության մասին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ նախորդ տարին բավականին հագեցած էր, եւ հավելեց. «Նախորդ դեկտեմբերին ես պատիվ ունեցա բարձր ներկայացուցիչ Մոգերինիի հետ միասին ազդարարելու Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Այն հնարավորություն կտա ընդհանուր արժեքների եւ յուրաքանչյուրիս որոշումների եւ ընտրությունների հանդեպ հարգանքի հենքի վրա մեր հարաբերությունների նոր եւ ամու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 380 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովում ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին հանդիպել են խորհրդարանական խմբակցությունների հետ։ 
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել հանդիպումից. «Ես իմ պարտքը համարեցի խոսել այն մասին, որ ԵԽԽՎ—ն չպետք մատների արանքով ու հավասարության նշան դնելու եղանակով նայի ղարաբաղյան հակամարտությանը։ Մենք պարբերաբար ասել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրին այդպիսի մոտեցումները կարող են տարածաշրջանում լարվածության առիթ տալ։ Ես հույս հայտնեցի, որ ապագայում նրանք արդեն մատների արանքով չեն նայի արցախյան հիմնախնդրին»։ ԵԽԽՎ համազեկուցողները խոստացել են, որ ապագայում փորձելու են այլ տեսանկյունից նայել ղարաբաղյան հիմնախնդրին՝ թույլ չտալով, որ հարցն այդ կառույցում շահարկման առարկա դառնա. «Նրանք ասել են, որ ընդունում են իրենց սխալը եւ փորձելու են հետագայում դասեր քաղել այդ սխալներից։ Այդ սխալներից մեկն այն էր, երբ նրանք բալանսավորված մոտեցում ցուցաբերեցին՝ մերժելով Ռոբերտ Ուոլթերի զեկույցը, սակայն ընդունեցին Միլիցա Մարկովիչի զեկույցը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։ Նրանք հասկացել են, որ նման դեպքերը կարող են Ադրբեջանի համար հիմք հանդիսանալ»։
«Հայաստանի եւ Արցախի անվտանգության միակ երաշխավորը հենց Հայաստանն է, որը հնարավոր բոլոր միջոցներով պետք է մտածի իր պաշտպանությունը կազմակերպելու մասին,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 350 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ հարկային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին ակտիվորեն ներգրավվել են ոչ միայն ՀՀ կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, այլեւ տնտեսավարողները՝ հնարավորություն ունենալով ներկայացնել սեփական դիտարկումները։ Արդյունքում պատրաստված փաստաթուղթը զգալի որակական առաջընթաց է ապահովելու երկրի հարկային քաղաքականության իրականացման ոլորտում։ Երեկ կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց հարկ վճարողների ասոցիացիայի նախագահ, հարկային խորհրդի անդամ Փայլակ Թադեւոսյանը՝ ընդգծելով, որ գործարար համայնքի ներգրավումը քննարկումներին հնարավորություն տվեց զգալիորեն օպտիմալացնել փաստաթուղթը։
«Ներկայումս հարկային քաղաքականությունն ամրագրված է ու կարգավորվում է բազում օրենսդրական ակտերով եւ ՀՀ կառավարության որոշումներով։ Նոր օրենսգիրքը միասնական փաստաթուղթ է լինելու, որը ավելի հստակ է կազմակերպելու պետության ու տնտեսավարողի միջեւ իրավահարաբերությունները»,–նշեց նա։
«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի» նախագահ Վահագն Համբարձումյանի խոսքով, փաստաթուղթը միասնական, մեծ փաթեթով սահմանում է խաղի այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն պետությունն ու հարկ վճարողը։ Ի տարբերություն բազում փաստաթղթերում ցաք ու ցրիվ եղած իրավական ակտերի ու պաշտոնական պարզաբանումների՝ մեկ ընդհանուր փաստաթուղթը հիմնված կլինի երկու հիմնարար մոտեցումների վրա։
«Առաջինը՝ կոնցեպտուալ խնդիրներն են, որոնք բարձրացվել են քննարկումների ժամանակ եւ իրենց լուծումը գտել նոր փաստաթղթում։ Դրանք վերաբերում են տո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունը քննարկեց երեկվա նիստում։ Ճշտենք, որ կառավարության օրակագում ներառված էր համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ կառավարության եզրակացությանը։ Իսկ դրա համաձայն՝ Արցախի ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով։ Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ։
Գործադիրի երեկվա նիստից հետո արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին, շեշտեց. «Եթե Ադրբեջանը փորձի խուսափել հրադադարի հաստատման ռեժիմից, ապա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ։ Արցախի անկախության ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջեւ բանակցությունների արդյունքներով, հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները։ Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից եւ նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանա՛կ կմտնի օրակարգ»։
Ադրբեջանական կողմը պնդումներ է հնչեցնում, թե Արցախի անկախության ճանաչումը կնշանակի ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ավարտ։ Ի պատասխան Շ. Քոչարյանը համառոտեց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան»։
Լրագրողները բանախոսին խնդրեցին անդրադառնալ նաեւ ՌԴ արտգործնա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 390 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ղարաբաղա—ադրբեջանական սահմանի իրավիճակին առնչվող իր վերջին հանդիպումների ու հեռախոսազրույցների մանրամասները։ Նաեւ քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված՝ նախագահը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարեւոր քայլ։ Առաջին՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկրորդ՝ հասցեական հայտարարություններ եւ երրորդ՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի դիմի նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ»։
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը եղել ու մնում է ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում, եւ առանց պաշտոնական Ստեփանակերտի որեւէ մեկը չի կարող հասնել հարցի ամբողջական լուծման։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հավանականության մասին հարցին՝ նա նշել է. «Մեր նպատակը նախ եւ առաջ ոչ թե միակողմանի ճանաչումն է, այլ ԼՂՀ—ի միջազգային ճանաչումը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա միջազգայնորեն ընդունված սուբյեկտ։ Ուշ թե շուտ դա լինելու է։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ապագան է՝ լինել դե յուրե ճանաչված ԼՂՀ քաղաքացիներ, այլ ճանապարհ չկա»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման մասին Ֆրանսիայի կառավարության եւ նախագահի ուղերձով Երեւանում է (եւ այնուհետեւ Բաքու կայցելի) Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը։ 
Նրա խոսքով, տարածաշրջանի ներկա լարված իրավիճակում հնարավոր են նոր բռնկումներ, ուստի խաղաղվելու կոչն անհրաժեշտ է։ Ֆրանսիան, լինելով բարեկամ երկիր, ցանկանում է, որ Հայաստանն ապրի խաղաղ, բարեկեցիկ պայմաններում, քանզի պատերազմի հետեւանքով արդեն բազմաթիվ զոհեր կան թե զինվորականների, թե քաղաքացիական բնակչության շրջանում։ «Այս պատերազմը չափազանց մեծ տառապանք պատճառեց։ Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է իրավիճակը։ Հենց այդ պատճառով էլ ես այստեղ եմ ու բերել եմ բանակցային գործընթացը վերսկսելու ուղերձը։ 30 տարի տեւած հակամարտությունը, որի հետեւանքով ավելի քան 25 հազար մարդ է զոհվել, չի կարող որակվել որպես սառեցված»,–երեկ ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսին ասաց Արլեմ Դեզիրը։
Նա ընդգծեց, որ ռազմական ճանապարհով խնդրի լուծում չկա։ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, եւ մյուս համանախագահող երկրները ջանք չեն խնայելու ԼՂ հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման համար. «Մեր ամերիկացի եւ ռուս գործընկերների հետ միասին գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի մադրիդյան սկզբունքները կենսագործվեն։ Այս սկզբունքների հիման վրա պետք է հենվի խաղաղությունը»։
Որպես առաջնային հրատապ գործողություններ, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Էդվարդ Նալբանդյանը իր պաշտոնակցի հետ զրույցում ասաց, որ քննարկումների կարեւորագույն մասը նվիրված է լինելու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունների հետեւանքների հաղթահարմանը ուղղված քայլերին. «Սակայն ամեն ինչ չէ, որ հնարավոր է շտկել. կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է։ Նա ընդգծեց, որ Բաքվին սթափեցնելու համար այլեւս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու եւ կառուցողական դաշտ բերելու նպատակով։ Արտգործնախարարը շեշտեց, որ Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենա, թե ռազմական ճանապարհով կարող է հարցեր լուծել։
Ս. Լավրովը համաձայնեց, որ ուժի կիրառումն անընդունելի է, եւ բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Նրանք ընդգծեցին 1994—1995թթ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման եւ զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարեւորությունը եւ դրանց անշեղ ու լիակատար իրականացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հրատապությունը։
Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներին։ «Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել։ Հայաստանը եղել, մնում է եւ կլինի Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը»,–ասել է նա եւ հավելել, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, իսկ առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի այցի արդյունքներին՝ նա կարեւորել է այն, որ ռուս պաշտոնյան, հանդես գալով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից, հայտարարեց, որ 1994թ. հրադադարի համաձայնագիրն անժամկետ է, եւ այն պետք է գործի։ Հակամարտության կարգավորման որեւէ նոր փաստաթուղթ չկա։
ՀՀԿ խոսնակը ընդգծել է նաեւ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման մասին դեռ վաղ է խոսել։
Նրա խոսքով, Սերգեյ Լավրովի այցից հետո հայ—ռուսական հարաբերությունները կունենան զարգացում, բոլոր ոլորտներում կլինի առաջընթաց, պատահական չէ, որ արտգործնախարարը նշել է՝ Ռուսաստանի առանցքային գործընկերը ԱՊՀ տարածքում Հայաստանն է։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025