Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 21 22 23 24 25 ... 53 54 »
Երեւանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը.
«Մենք պարզապես վստահ ենք, որ ցեղասպանությունը, ինչպես պնդում են ցեղասպանագետները, շարունակվում է այնքան, որքան շարունակվում է դրա ժխտումը, որքան շարունակվում է պատմության կեղծումը»,–երեկ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին նվիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
Անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում շատ էր քննարկվում այդ օրերին կուտակված ներուժը չկորցնելու հարցը։ «Այնպես ստացվեց, որ այդ միջոցառումների շարքում կայացած առաջին համաժողովի բազմաթիվ մասնակիցները մեզ սկսեցին կոչ անել Հայաստանը դարձնել հարթակ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի, ժողովուրդների համար՝ պայքարելու, հանցագործության կանխարգելման, զոհերի իրավունքների պաշտպանության համար։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը քաղաքական—հասարակական հարթակ է խնդիրներ վեր հանելու, դրանց լուծման ճանապարհներ ուսումնասիրելու եւ երկարատեւ հետեւողական աշխատանքի մեկնարկի համար,–ասաց Վ. Սարգսյանը՝ նկատելով, որ այսօր Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը եւ շատ կարեւոր հանգրվանի հասել։–Շատ երկար ժամանակ մենք ցեղասպանությանը վերաբերվում
...
Կարդալ շարունակությունը »
|
Ապրիլյան քառօրյա ռազմական բախումներից հետո արցախյան հակամարտության կարգավորման հարցը դարձել է ռուսական լրատվամիջոցների քննարկման թեմա։ Վկայակոչելով իրենց անանուն աղբյուրները, նրանք խնդրի լուծման տարբերակներ են մատուցում։ «Իզվեստիա» թերթն, օրինակ, գրել է, թե սեղանին արդեն հատուկ փաստաթուղթ կա դրված։ «Տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունն իրականությունից հեռու է»,–երեկ այս թեմայի շուրջ զրույցում կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ միաժամանակ հավելելով, որ պետք է առաջնորդվել ոչ թե, այսպես ասած, լրատվամիջոցներով, այլ պաշտոնական հայտարարություններով, հաղորդագրություններով։
Բանակցությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ փոխարտգործնախարարը հայտնեց, որ կապված Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։ «Ավելին ասեմ,—շարունակեց նա,–ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախտելով արդեն առկա երեք՝ եռակողմ համաձայնագրերը։ Եվ բնական է, արդեն ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից։ Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետեւ երբ կրակում են, անհնարին է բանակցել։ Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի։ Հաջորդը՝ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը, հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, իսկ եռակողմ համաձայնագրերը
...
Կարդալ շարունակությունը »
|
«ՄԱԿ—ի քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի կապակցությամբ Հայաստանի հայտարարությունը
2016թ. ապրիլի 2—ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված՝ 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը։ Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթնաժողովներին եւ նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները եւ հայտարարությունները՝ կոպտորեն արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիական Հանրապետության նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները։
Ադրբեջանական հարձակումների ամենասկզբից քաղաքացիական ենթակառուցվածքները եւ քաղաքացիական բնակչությունը, ներառյալ՝ երեխաները եւ ծերերը, դարձան Ադրբեջանի հարձակողական գործողությունների միտումնավոր եւ նպատակային թիրախներ։ Քաղաքացիական բնակչության առաջին զոհերի շարքում էին «Գրադ» հրթիռային կայանքից հարվածի հետեւանքով դպրոցի բակում զոհված 12—ամյա տղան, ինչպես նաեւ վիրավորված երկու այլ դպրոցականներ։
Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, այդ թվում՝ 92—ամյա կինը, դաժանաբար խոշտանգվել, խեղվել եւ սպանվել են։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք գերեվարված զինվորներ Ադրբեջանի ԶՈՒ կողմի
...
Կարդալ շարունակությունը »
|
Մենք արդեն փակել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման թեման։ Հայոց ցեղասպանության փաստը հստակ է ու հայտնի ամբողջ աշխարհին։
Այժմ մեր խնդիրն այլ է։ «Ուրախալի է, որ այժմ մեր պայքարն ամբողջապես պատկերացնում ենք պահանջատիրության տեսանկյունից։ Պահանջատիրություն ասելով՝ հասկանում ենք Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման անհրաժեշտություն, եթե բաց տեքստով ասենք, ապա նկատի ունենք հողային եւ նյութական հատուցման խնդիրը։ Մեր աշխատությունները կառուցել ենք այդ ոգով։ Ուսումնասիրություններում կանգ ենք առել այնպիսի մի հանգամանքի վրա, որը հայրենազրկումն է»,–ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Ըստ նրա՝ պարտավոր ենք ցույց տալ, որ հայերի հետ ոչ միայն տեղի է ունեցել ցեղասպանություն, այսինքն՝ էթնիկ հողի վրա սպանություն, այլեւ հայրենազրկում, որը ցեղասպանության հետ մեկտեղ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Նա ընդգծել է, որ ազգին ֆիզիկապես բնաջնջելուց բացի, երբ նրան զրկում ես հայրենիքից, ապա ցեղասպանության գործընթացը շարունակվում է, որովհետեւ անհայրենիք ժողովուրդն ի վերջո դատապարտված է ամբողջովին բնաջնջման։
ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության հետեւանքներ ասվածը բաժանվում է մի քանի խմբի՝ հայրենազրկում, մշակութային ժառանգության հսկայական կորուստ, մարդկային կորուստներ, հոգեբանական հետեւանքներ. «Մեր աշխատանքների մեջ անդրադարձ է կատարվել այդ խնդիրների
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը, որին մասնակցում էին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, անվտանգության ծառայությունների, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ գիտակրթական ու գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մինչեւ նիստի մեկնարկը Կորյուն Նահապետյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախում զոհված մեր հայրենակիցների հիշատակը։
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ—ռուսական հարաբերություններում ունի մեծ նշանակություն եւ այս շրջանակում կարեւորել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտների խորհրդարանական հանձնաժողովների միջեւ կապերի ամրապնդումը, հրատապ եւ արդիական հիմնահարցերի վերաբերյալ քննարկումների կազմակերպումը։
Անդրադառնալով ապրիլի սկզբին ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են օդուժ, ծանր հրետանի եւ զրահատեխնիկա, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանից ձեռք բերված «Սմերչ» եւ ՏՕՍ—1 համակարգեր։ 1994 թվականի զինադադարի հա
...
Կարդալ շարունակությունը »
|
–Բարի երեկո, պարո՛ն նախարար։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու ու հաղորդաշարին հյուրընկալվելու համար։ Սկսենք, երեւի թե, ամենակարեւոր հարցից. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ սկսվեց այս ամենը։
–Բարի երեկո։ Կարծում եմ՝ գլխավոր բացատրությունն այն է, որ Ադրբեջանը ձախողվել է բանակցային գործընթացում։ Ժամանակին ձախողվել էր ռազմական դաշտում, փորձեց հաջողության հասնել բանակցությունների միջոցով, բայց դարձյալ ձախողվեց։
Ես ընդհանրապես այդքան չեմ սիրում խոսել հաջողությունների կամ դիվանագիտական ձախողումների մասին, բայց լինում են հանգրվաններ, երբ պետք է որոշ բաների մասին բացել փակագծերը։
Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, երբ ողջ միջազգային հանրությունը եւ այն ներկայացնող եռանախագահող երկրները խոսում են հայտնի երեք սկզբունքների մասին՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանը խոսում է միայն մեկ սկզբունքի մասին։ Վերջերս՝ մի քանի օր առաջ, եռանախագահներն էին այստեղ, մամուլի ասուլիսի ժամանակ նրանք կրկին վերահաստատեցին այդ երեք սկզբունքները՝ որպես հիմք բանակցային գործընթացի ու հիմնախնդրի կարգավորման համար, իսկ հաջորդ օրն ադրբեջանական ամբողջ մամուլը լույս տեսավ վերնագրերով, թե եռանախագահները պաշտպանել են տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես բանակցային գործընթացի, կարգավորման հիմք։ Արդյոք դա հաջողությո՞ւն է Ադրբեջանի համար։ Իհարկե՝ ոչ։ Արդյոք հաջողությո՞ւն է Ադրբեջանի համար այն, որ ամեն կերպ խուսափում են անգամ որեւէ հղում կատարել կամ հիշատակել
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ Արցախի ֆիասկո ապրեց նախ եւ առաջ շնորհիվ պաշտպանության բանակի քաջ զինվորների»,—լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել մեր հերոսներին, բոլորին՝ թե՛ զոհված, թե՛ ողջ եւ նրանց ծնողներին։
Էդուարդ Շարմազանովը Չեխիայից, Լատվիայից եւ Հունաստանից ժամանած պատգամավորների հետ նոր է վերադարձել Արցախից։ Նրանք եկել էին իրենց աչքով տեսնելու ադրբեջանական ագրեսիան։ Շարմազանովը մեջբերել է պատգամավորների դիտարկումները, թե Արցախի ժողովուրդը իր պայքարում միայնակ չէ, եւ հենց Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը. «Նրանք նշեցին, որ թե՛ Բրյուսելում, թե՛ Փարիզում, թե՛ Ղարաբաղում հնչող կրակոցները պետք է նույն նշանակությունն ունենան եվրոպական քաղաքակրթության համար»։
Շարմազանովն ընդգծել է, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը։ «Եվ պատահական չէ, որ Երեւանում Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ կարգավիճակի հարցն ամենաառանցքայինն է, եւ որ վճռական ու որոշիչ փուլում Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ։ Ուզի—չուզի Ադրբեջանը, Թուրքիային դա դուր կգա՞, թե ոչ, համանախագահների մակարդակով հնչեցվել է այս կարծիքը, ինչի մասին մշտապես խոսել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները։ Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ»։
Շարմազանովը նշել է, որ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության եր
...
Կարդալ շարունակությունը »
|
–Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Իսլամական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունները։
–Ակնհայտ է, որ Թուրքիայի միակողմանի դիրքորոշման եւ ամեն գնով Ադրբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որեւէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու։ Բաքվի կողմից ղաբարաղաադրբեջանական շփման գծում սանձազերծած ապրիլի 2—5—ի իրադարձությունները եւ Թուրքիայից հնչեցված սադրիչ հայտարարությունները դրա վառ ապացույցն են։
Թուրքիայի արտգործնախարարը Իսլամական համագործակցության կազմակերպությունում ունեցած իր ելույթում, շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանգավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։
Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է անկայունության, ահաբեկչության եւ արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե նրա սահմաններից դուրս։ Իր վերոհիշյալ սադրիչ հայտարարությամբ Թուրքիայի ԱԳ նախարարը, փաստորեն, բացահայտում է այդ ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը։
Համոզված ենք, որ մեր ավանդական բարեկամ մահմեդական պետությունները, լավ գիտակցելով Թուրքիայի իրական նպատակները, չեն տրվի Անկարայի սադրանքներին։
|
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ կապված՝ միջազգային կազմակերպություններն ու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են հնչեցնել զենքերը վայր դնելու ու բանակցային սեղանի շուրջ նստելու կոչեր։
Երեկ Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ԵԱՀԿ եռյակը (Սերբիա—2015, Գերմանիա—2016, Ավստրիա—2017) հայտարարություն են տարածել. «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներս (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ—ում 2017թ. նախագահող երկիր Ավստրիան եւ 2015թ. նախագահող Սերբիան խստորեն դատապարտում ենք շփման գծում աննախադեպ բռնությունների բռնկումը։ Ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։
Իրավիճակի վատթարացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անհապաղ բանակցությունների անհրաժեշտություն է ստեղծել համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերին եւ ողջունում են նրանց մտադրությունը հնարավորինս շուտ անմիջական խորհրդատվություններ սկսել կողմերի հետ»։
Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Երեւան։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոս
...
Կարդալ շարունակությունը »
|
Չկորցնելով զգոնությունը, եւս մեկ լարված, անքուն գիշեր անցկացրեց Արցախը՝ դիմագրավելով թշնամու ռազմական ու քարոզչական հարձակումներին։
Ու քանի որ շփման գծում, հակառակորդի նախահարձակ ու ագրեսիվ ձեռնարկումների պատճառով, ինտենսիվ հրետակոծվում էին նաեւ Մարտակերտն ու շրջակա բնակավայրերը, վիճակը շարունակում էր ծայրաստիճան բարդ ու պայթյունավտանգ մնալ։ Միեւնույն ժամանակ, բոլոր ուղղություններում ակնհայտ էր ՊԲ ստորաբաժանումների առավելությունը ինչպես հակառակորդի կենդանի ուժերի, այնպես էլ ռազմական տեխնիկայի ոչնչացման տեսանկյունից։ Ու պատահական չէ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի ցինիկ հայտարարությունն այն մասին, թե «հայկական զորքերը դիրքերից հետ չքաշելու եւ ռազմագործողությունները շարունակելու դեպքում ադրբեջանական օդուժը ռմբակոծելու է Ստեփանակերտը»։
Ազերի ռազմական գերատեսչության ղեկավարի հերթական լկտի ու սադրիչ պահվածքը չէր կարող առաջ չբերել արցախցիների վրդովմունքը, ավելի շատ՝ արհամարհանքը։
Նպատակ ունենալով վախ, խուճապ եւ անհանգստություն առաջացնել բնակչության շրջանում՝ հակառակորդն ինչպիսի ծայրահեղ ու գազրելի միջոցների ասես, որ չի դիմում։ Օրինակ, ասենք՝ համացանցում նրա կողմից արված անհաջող ու անգրագետ այն քայլը, թե իբր ԼՂՀ ՊԲ հրամանատարը «նամակ—գրություն» է հղել Հայաստանի պաշտպանության նախարարին, որի բովանդակությունը, մասնավորապես, առնչվում է, այսպես կոչված, Արցախի բնակավայրերից (Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից) Հայաստան բնակչության «զանգ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ադրբեջանական կողմի սանձազերծմամբ հայ—ադրբեջանական սահմանի արցախյան հատվածի ամբողջ երկայնքով ծավալվում են աննախադեպ մասշտաբի ռազմական գործողություններ։ Ի սկզբանե ադրբեջանական կողմից, ապա ի պատասխան դրա՝ նաեւ հայկական կողմից օգտագործվում են կողմերի զինանոցում առկա գրեթե բոլոր զինատեսակները, այդ թվում՝ օդուժ եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ («Գրադ»)։
Զերծ մնալով ռազմական քրոնիկոնի օպերատիվ լուսաբանումից՝ փորձենք սույն հոդվածի շրջանակներում պատկերացում կազմել գործողությունների առաջին եռօրյակի մասին՝ հնարավորության դեպքում կատարելով անհրաժեշտ եզրահանգումներ։
Նախեւառաջ վստահորեն կարող ենք արձանագրել, որ հայկական բանակն անպատրաստ չգտնվեց թշնամու հարձակմանը եւ հրադադարից մինչ օրս իրականացված ամրաշինական, ինժեներատեխնիկական եւ առհասարակ՝ բանակաշինական աշխատանքները արդարացրին իրենց։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների մարտավարությանը, ապա որքան էլ տարօրինակ կարող է հնչել, այն նորություն չէ։ Սկզբունքորեն Ադրբեջանը շարունակում է նախկին շանտաժի քաղաքականությունը, իսկ ռազմական գործողություններով նպատակ է հետապնդում միաժամանակ ե՛ւ բարոյալքել ու խուճապի մատնել հայ բնակչությանը, ե՛ւ նաեւ թեկուզ ամենափոքր հաջողություն գրանցել ռազմաճակատում, ինչը թույլ կտա Բաքվի իշխանություններին իրավահեղինակացվելու սեփական ժողովրդի աչքին եւ նաեւ ավելի ազդու դիրքերից հանդես գալ բանակցային սեղանի շուրջ։
Ադրբեջանական մարտավարության այս առանձնահատկությունը պարզ է դառնում նաեւ առաջին օրերին տեղեկա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին առաջինն արձագանքեցին ԵԱՀԿ անդամ երկրները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունն ուշադրությամբ ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրան հաջորդեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, համաձայն որի՝ Վլադիմիր Պուտինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունների կապակցությամբ. «Նախագահ Պուտինը հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) խորը մտահոգություն հայտնեցին հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ։ Համանախագահները տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել էին ուժի կիրառումը եւ ցավ էին հայտնում անտեղի մարդային կորուստների, մասնավորապես՝ քաղաքացիական զոհերի համար։ Նրանք կոչ էին անում կողմերին դադարեցնել կրակը եւ տեղում իրավիճակի կայունացման համար նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցները, վերահաստատեցին, որ հակամարտության խաղաղ, բանակցային լուծմանն այլընտրանք չկա, իսկ պատերազմը տարբերակ չէ։
Հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ապրիլի 5—ին Վիեննայում հերթական նիստը կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Փետրվար 2025 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|