Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 22 23 24 25 26 ... 53 54 »
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում մանրակրկիտ ներկայացրեց 2015թ. արվածը։ Դրան չենք անդրադառնա, քանզի տարվա ընթացքում մանրամասն ներկայացրել ենք բոլոր քայլերը, գործողություններն ու միջոցառումները։ Կանդրադառնանք միայն որոշ խնդիրների, որոնք ծավալում են ստանալու այս եւ հաջորդող տարիներին ու ընդհանրապես ապագայում։
Սակագնի սուբսիդավորումը՝ մինչեւ հուլիսի 31—ը
Նախ՝ սկսենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կապված խնդրից։
Մինչ այդ նախարարն ասաց, որ անցած տարի արտադրող կայանների կողմից Հայաստանում թողարկվել է 7,8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 0,62 տոկոսով ավելի է 2014թ. համեմատ։ Դրանից արտահանվել է 1,4 մլրդ կՎտ ժամը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ—ն սպառողներին առաքել է 5,5 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Այն 2014թ. համեմատ ավելացել է 2 տոկոսով։
Հայաստանի էներգետիկ համակարգի համար 2015թ. բավական բարդ ու դժվարին տարի է եղել։ Այնուհանդերձ, հիմնականում հաջողվել է հաղթահարել ի հայտ եկած խնդիրները եւ բարենպաստ նախադրյալներ ստեղծել ինչպես համակարգի ֆինանսական խնդիրները բարելավելու, այնպես էլ հզորություններն ավելացնելու, հուսալիությունն ու անվտանգությունը բարձրացնելու, երկրի էներգետիկ համակարգը տարածաշրջա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական՝ 16—րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Դոխոլյանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Քննարկումներ են ծավալվել Հայաստան—ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստան—Թուրքիա հարաբերությունների շուրջ։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի նախագահությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն օրակարգային խնդիրների շուրջ, եւ հայաստանյան պատվիրակության անդամները պատասխանել են Եվրախորհրդարանի պատգամավորներին հուզող հարցերին։
Երկօրյա քննարկումների ավարտին ընդունվել են համատեղ եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ։ Ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին։ Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործը
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16—րդ նիստին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը եւ Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։
Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ—ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։
Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16—րդ նիստին հանգամանալից քննակվեցին Հայաստան—ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ անցյալ տարեվերջին մեկնարկած բանակցությունների, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերը։
Բացելով նիստը՝ նախարար Նալբանդյանն ասաց. «2015թ.—ն առանձնահատուկ տարի էր Հայաստան—ԵՄ համագործակցության համար։ Մենք ականատես եղանք բարձր մակարդակի այցելությունների, ինտենսիվ եւ կառուցողական երկխոսության, երկ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մի քանի օրից կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված են հակահայկական զեկույցներ։ Հայկական պատվիրակությունը դեռեւս չի բարձրաձայնում, թե ինչպիսի միջոցներով, սակայն վստահեցնում է, որ փորձելու է չեզոքացնել ադրբեջանական նավթադոլարների ազդեցությունը եվրոպացի պատգամավորների վրա։
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը»,— լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը՝ մանրամասնելով, որ ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն նախատեսվում է համակողմանի ուսումնասիրություն եւ զեկուցողի պարտադիր այցելություն խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջան։ «Գիտեք նաեւ, որ զեկույցներից մեկի հեղինակ Ռոբերտ Ուոլթերի կինը Ադրբեջանի քաղաքացի է եւ այնտեղ մեծ կապեր ունի։ Ուոլթերն էլ Թուրքիայի քաղաքացիություն է ստացել եւ ունի հակահայկական մոտեցումներ։ Նա այդ զեկույցում գրել է, որ Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի քաղաքացիներ են տեղահանվել, սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, թե որքան հայեր են այդ տարածքից տեղահանվել։ Այսինքն՝ նման զեկույցով փորձ է արվում թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը»,– նշել է Բաբայանը։
Պատգամավորը վստահեցրել է, որ ոչ միայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը, այլ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող բազմաթիվ պաշտոնյաներ բոլոր ջանքերը գործադրել են՝ այդ զեկույցների քվեարկության օրը
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության երեկվա նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիեւի վերջին հայտարարությանը։ Ըստ Շավարշ Քոչարյանի, Ալիեւի միայն մի խոսքը, թե նախագահների հանդիպումը ձեւական էր, շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին. «Դա արդեն բավարար է հասկանալու այն մոտեցումը, որ ունի Ադրբեջանի ղեկավարությունը ե՛ւ ԵԱՀԿ համանախագահների, ե՛ւ հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ։ Միանշանակ, սա է պատճառը, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»։
Մինչդեռ, ինչպես հավելեց Շ. Քոչարյանը, որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց լինի, հարկավոր է ոչ այնքան գործընթացի ակտիվացում, որքան կողմերի մոտեցումներում առաջընթաց. «Իհարկե, միջնորդները, համանախագահները ձգտում են, որ հնարավորինս հաճախ լինեն հանդիպումներ, բայց եթե այդ հանդիպումները ընթանում են նույն ոճով, ինչպիսին եղավ Բեռնում, եւ որը Ադրբեջանի նախագահը բնութագրեց որպես ձեւական, ուրեմն առաջընթաց չի կարող լինել։ Սա է խնդիրը, որն իր հերթին պարտադրում է նույն միջնորդներին, միջազգային հանրությանը եւս մեկ անգամ վերլուծել ու անդրադառնալ այս ամեն ինչին, քանի որ այսպես շարունակելը որեւէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել։ Իսկ դա նշանակում է որոշակի մոտեցումների փոփոխություն»։
Նախարարի տեղակալը նկատեց նաեւ, որ հենց Բեռնում Ադ
...
Կարդալ շարունակությունը »
|
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Tert.am»—ի հետ զրույցում հույս է հայտնել, որ 2016թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։
— ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով անցյալ տարի տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, բայց թե՛ հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո սահմանային լարվածությունը չնվազեց։ Հակառակը՝ լարվածությունը մեծացավ։ Այդ դեպքում ի՞նչ տվեց այս հանդիպումը կողմերին։
— Նախագահ Ալիեւն ու նախագահ Սարգսյանն այն երկու մարդիկ են, որոնց ձեռքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին։ Նրանք պետք է հնարավորինս հաճախ հանդիպեն՝ խաղաղությանն ուղղված առաջընթաց գրանցելու համար։ Մենք նաեւ աջակցում ենք բանակցություններին, որոնք իրականացվում են նախագահներից ցածր մակարդակով՝ քննարկելու համապարփակ կարգավորման բազմաթիվ տարրերը։ Նման ջանքերը վստահություն կկառուցեն, կնվազեցնեն լարվածությունն ու կբարելավեն կարգավորման շուրջ երկխոսության մթնոլորտը։
— Հայաստանի փորձագիտական շրջանակները, նաեւ քաղաքական գործիչները կարծիք են հայտնում, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով հնարավոր չէ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորել։ Ըստ այդ տեսակետների՝ Ադրբեջանը տեսնում է հակամարտության ռազմական կարգավորման հեռանկար, ինչի վկայությունը նրանց կողմից սահմանին կատարվող սադրանքներն են։ Համաձա՞յն եք։ Ադրբեջանական կողմը սահմանին տանկեր, խոշոր տրամաչափի ականանետեր է կիրառում, ինչի հետեւանքո
...
Կարդալ շարունակությունը »
|
Ադրբեջանական հիմնական հաղթաթղթի՝ նավթի էժանացումը շարունակվում է, երկրում առաջացնելով քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ. իսկ դրա հաղթահարման դեղատոմս չի առաջարկվում։ Երկրում առկա ճգնաժամի, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Ադրբեջանի նախագահ Ալիեւը կորցրել է գլուխը։ Մեկ հայտարարության մեջ երկու իրար հակասող բաների մասին է խոսել։
Նա հայտարարել է, որ 2015 թվականը Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որեւէ արդյունք չի տվել՝ պատճառաբանելով, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում՝ միաժամանակ նշելով, սակայն, թե «2015 թվականին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը եւ առաջիկայում եւս կուժեղացնի իր մարտական ներուժը»։
Ադրբեջանի նախագահի հայտարարություններին անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Ալիեւի վերջին հայտարարությունը բացահայտ խոստովանություն է վերջինիս կողմից, որ Ադրբեջանն է հանդիսանում լարում հրահրող կողմը, եւ այդ լարումն իր նպատակներից է բխում։ Սա առավել քան ցինիզմ է, հատկապես վերջին տարվա ընթացքում ԵԽԽՎ—ում իրենց կողմից ամեն գնով առաջ մղվող «Բռնության էսկալացիա..» վերտառությունը կրող զեկույցի իմաստով, քանի որ ստացվում է, որ իրենք հրահրում են նորանոր սրացումներ, ամենօրյա դիվերսիաներ եւ զոհեր՝ հայ եւ ադրբեջանցի երիտասարդների, որպեսզի հիմքեր ունենան նման զեկույցներ թխելու։ Ասենք ավելին, Ալիեւն այս կերպ նաեւ բաց տեքստով հայտարարում է, որ իր պարտավորությունների մեջ չեն մտնում հակամարտության կարգավորման ուղղ
...
Կարդալ շարունակությունը »
|
Արտաքին քաղաքական կանխատեսումներ ընթացիկ տարվա համար
Ինչպիսի՞ն կարող է լինել 2016 թվականը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության համար։ Թե՛ տարածաշրջանային եւ թե՛ համաշխարհային տնտեսաքաղաքական զարգացումները օրախնդիր են դարձնում վերլուծելու առկա եղելությունները եւ դրանց հնարավոր ծավալման կանխատեսման հիման վրա ուրվագծելու մեր երկրի արտաքին քաղաքական կացությունն ու անելիքները։
Վերատարածաշրջայնացում։ Հայաստանի սահմաններից հարավ ընկած մերձավորարեւելյան տարածաշրջանում նախընթաց տարիների զարգացումները ստիպում են վերագնահատել հայկական անվտանգային միջավայրի վրա ազդող գործոնները։ Մերձավորարեւելյան զարգացումների հետեւանքները Հայաստանի համար աստիճանաբար ավելի զգալի են դառնալու՝ պայմանավորված երկու հիմնական գործոնով։
Առաջինը Թուրքիայի շուրջ ընթացող զարգացումներն են, այդ թվում՝ Թուրքիայի մերձավորարեւելյան «պարտիայում» պարտությամբ եւ ռուս—թուրքական դիմակայությամբ։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանակալության տարիներին Թուրքիան սկզբնապես հետեւողականորեն իրականացնում էր նախկին Օսմանյան կայսրության տարածքներում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում համագործակցության միջոցով տնտեսական ազդեցությունը մեծացնելու քաղաքականություն։ «Արաբական գարնան» շարժումները թուրքական վերնախավի կողմից դիտարկվեցին որպես տարածաշրջանում հետայսու նաեւ ռազմաքաղաքական ներկայությունը բազմապատկելու բարեպատեհ առիթ։ Եգիպտոսում 2013 թ. հուլիսյան հակահեղաշրջումից եւ Թուրքիայի օժանդակությունը վայելող «Մահմեդական եղբայրների» տապալումից հետո պարզ դարձավ, սակայն, որ եգիպտական ճակատո
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանը 2016թ. նախագահելու է Եվրոպական աերոնավիգացիայի անվտանգության գործակալության (Eurocontrol) կազմակերպության մշտական հանձնաժողովում։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է «Eurocontrol»—ի գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրենները։ «Մշտական հանձնաժողովի նախագահությունը վարելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը»,–նշել է Բրենները։
Նա կարծիք է հայտնել, որ այդ ընթացքում հնարավոր կլինի կազմակերպել սերտ համագործակցություն՝ ընդհանուր խնդիրներին լուծում գտնելու հարցում։
Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը համաեվրոպական կառույց է, որի գործունեության նպատակը օդային երթեւեկության սպասարկման միասնական եվրոպական համակարգն է։ Կազմակերպությունն իրականացնում է աերոնավիգացիայի բնագավառի տեխնիկական զարգացման, օդային երթեւեկության կառավարման գործընթացների եւ թռիչքների անվտանգության հարցերին առնչվող միջոցառումների համալիր եվրոպական ծրագրի մշակումը եւ անդամ երկրներում դրա ներդրման աշխատանքների համակարգումը։
«Ես արդեն երրորդ անգամ եմ այցելում Հայաստան, եւ, օգտվելով առիթից, ցանկանում եմ ընդգծել, որ հիանում եմ այս երկրի գեղեցկությամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում շատ տեսարժան վայրեր կան, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, եւ Հայաստանը կկարողանա ավելի շատ զբոսաշրջային այցելություններ ունե
...
Կարդալ շարունակությունը »
|
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում երեկ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է կազմակերպությունում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահների, կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումները։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել աշխարհում ներկայիս իրավիճակի եւ կազմակերպության հետագա գործողությունների շուրջ։
Խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո նախագահողը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանն ու Հունաստանը դատապարտում են «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու եւ ռուսական ինքնաթիռը խոցելու Թուրքիայի քայլերը, հայտարարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսը Երեւանում երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում։
«Մենք ունենք հարեւաններ, որոնք աջակցում են «Իսլամական պետությանը», մենք դատապարտում ենք Թուրքիայի գործողությունները՝ ուղղված մեր ռազմավարական գործընկերոջ դեմ։ Կարծում ենք, որ Թուրքիայի ընդհատակյա գործունեությունը թույլ չի տալիս իրականացնել այն խնդիրները, որոնք ուղղված են միջազգային ահաբեկչության դեմ»,–ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Թուրքիան շատ հաճախ խախտում է Հունաստանի հետ օդային սահմանը, եղել են նաեւ Հայաստանի սահմանը խախտելու փորձեր, եւ վերոհիշյալ երկու պետությունները հանդուժողականություն են ցուցաբերել այդ քայլի նկատմամբ, հետեւաբար, Թուրքիան էլ պետք է ցուցաբերեր հանդուժողականություն, հատկապես երբ ռուսական ինքնաթիռը չէր հատել Թուրքիայի օդային սահմանը։
Հունաստանի պաշտպանության նախարարի դիտարկմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի օդային տարածքում, ուստի Թուրքիան այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ խախտվել են իր սահմանները։
Նա հիշեցրել է, որ խոցված ռուսական «Սու 24» ռմբակոծիչի երկու օդաչուներից մեկը սպանվել է, ինչը խախտում է ժնեւյան պայմանավորվածություններն ու միջազգային
...
Կարդալ շարունակությունը »
|
Վերջին տարիներին Հայաստանում դատափորձագիտական գործունեության ոլորտը մեծ կարեւորություն է ձեռք բերել՝ պայմանավորված երկրում միջազգային առաջադեմ փորձի, միջազգային չափանիշների կիրառմամբ եւ ներդրմամբ։ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան–քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Դատական փորձաքննությունների պատշաճ եւ ժամանակին իրականացումը, դրա արդյունքում սահմանված, բոլոր պահանջներին համապատասխանող եզրակացությունը քրեական, վարչական, քաղաքացիական գործերով պատշաճ արդարադատության կարեւորագույն գրավականներից են։
Նշված գործերով վարույթների կամ ընթացակարգերի շրջանակներում ապացուցման գործընթացում առավել կարեւոր դեր եւ նշանակություն է տրվում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների վրա հիմնված մասնագիտական եզրակացություններին»,— նշեց նախարարը՝ հավելելով, որ դատական փորձաքննության պատշաճ եւ ժամանակին կատարումը կարեւոր է նաեւ անձի իրավունքների ապահովման տեսանկյունից։
Ա.Հովհաննիսյանի խոսքով, այսօրվա խնդիրները, հասարակական պահանջը պարտադրում են իրենց ունենալ իրավական ակտ, ոլորտը կարգավորող օրենք, որով պատասխան կտրվեն տեսական, գործնական բնույթի մի շարք խնդիրների։
Նախարարը նշեց, որ այդ օրենքը պետք է արտացոլի Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը, համապատասխանի միջազգային չափանիշներին, փորձին։
Ըստ նրա՝ օրենքի նախագիծը կբարձրացնի դատակ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Փետրվար 2025 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|