ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 21:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 3 » Պատշաճ արդարադատության ճանապարհին /Հայաստանն ունենալու է դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենք/
10:30
Պատշաճ արդարադատության ճանապարհին /Հայաստանն ունենալու է դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենք/

Վերջին տարիներին Հայաստանում դատափորձագիտական գործունեության ոլորտը մեծ կարեւորություն է ձեռք բերել՝ պայմանավորված երկրում միջազգային առաջադեմ փորձի, միջազգային չափանիշների կիրառմամբ եւ ներդրմամբ։ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան–քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Դատական փորձաքննությունների պատշաճ եւ ժամանակին իրականացումը, դրա արդյունքում սահմանված, բոլոր պահանջներին համապատասխանող եզրակացությունը քրեական, վարչական, քաղաքացիական գործերով պատշաճ արդարադատության կարեւորագույն գրավականներից են։
Նշված գործերով վարույթների կամ ընթացակարգերի շրջանակներում ապացուցման գործընթացում առավել կարեւոր դեր եւ նշանակություն է տրվում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների վրա հիմնված մասնագիտական եզրակացություններին»,— նշեց նախարարը՝ հավելելով, որ դատական փորձաքննության պատշաճ եւ ժամանակին կատարումը կարեւոր է նաեւ անձի իրավունքների ապահովման տեսանկյունից։
Ա.Հովհաննիսյանի խոսքով, այսօրվա խնդիրները, հասարակական պահանջը պարտադրում են իրենց ունենալ իրավական ակտ, ոլորտը կարգավորող օրենք, որով պատասխան կտրվեն տեսական, գործնական բնույթի մի շարք խնդիրների։
Նախարարը նշեց, որ այդ օրենքը պետք է արտացոլի Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը, համապատասխանի միջազգային չափանիշներին, փորձին։
Ըստ նրա՝ օրենքի նախագիծը կբարձրացնի դատական փորձագետների դերը, որոնց ազնիվ աշխատանքի միջոցով ու պայմաններում է հնարավոր ապահովել հավաստիության բարձր աստիճան եւ որակ ունեցող փորձաքննություններ։
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով օրենքի բացակայությունը, կարելի՞ է ասել, որ մինչ օրս փորձաքննությունները սուբյեկտիվ ու կամայական դաշտում են եղել, նախարարը պատասխանեց, որ կխուսափի նման պնդում անելուց, որովհետեւ փորձաքննությունների ոչ պատշաճ որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար կան նաեւ դատավարական ընթացակարգեր ու մեխանիզմներ. «Ի վերջո, ցանկացած փորձագետ քրեական դատավարության ժամանակ զգուշացվում է կեղծ եզրակացություն տալու դեպքում քրեական պատասխանատվություն ստանալու մասին։ Խնդիրն այն է, որ պետք է լինեն այնպիսի մեխանիզմներ, որոնք մեզ արդյունավետ ու արագ արձագանքման հնարավորություն կտան՝ ոչ միայն հետեւանքների վերացման, այլեւ առաջին հերթին կանխարգելման փուլում։ Պետք է փորձագետների որակավորման համար նախատեսել այնպիսի պահանջներ, որոնք մեզ հնարավորություն կտան ոլորտը կարգավորել ու դնել ճիշտ ռելսերի վրա»։
«Դատափորձագիտական գործունեությունը սերտորեն կապված է մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Փորձագետների գործունեության որակը եւ նրանց եզրակացություններին վստահելը հնարավոր կլինեն այն դեպքում, եթե արված լինեն բացառապես գիտականորեն, արժանահավատ մեթոդների հիման վրա»,–նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։
Ըստ նրա, կարեւոր է, որ դատափորձագիտական գործունեության մասին օրենսդրությունը ոչ թե սահմանափակի, այլ ամրապնդի արդար դատաքննության ընդհանուր իրավունքները, ներառյալ կողմերի իրավահավասարության սկզբունքը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը նշեց, որ դատափորձագիտական գործունեության ոլորտը չափազանց կարեւոր է այն առումով, որ առաջնահերթ նշանակություն ունի անձի իրավունքների ապահովման տեսանկյունից։
«Ոչ միայն մեր քաղաքացիները, վարույթ իրականացնող մարմիններն են բախվում այս խնդրի հետ, հնարավոր է խնդիրներ ունենանք միջազգային ատյաններում։ Եթե փորձաքննության արդյունքները, ենթադրենք, հավաստիության պահանջվող աստիճանը չունեն, կատարման ժամկետն այնքան է ձգձգվում, որ ազդում է նույնիսկ կոնկրետ վարույթի իրականացման ժամկետի վրա»,–ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ անհրաժեշտ է ունենալ օրենք, որը կկարգավորի դատական փորձաքննությունների ոլորտը, դատական փորձագետների իրավական կարգավիճակի հետ կապված առանձնահատկությունները։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 359 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024