ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 16:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 24 25 26 27 28 ... 53 54 »

Հայաստանի եւ ԵՄ միջեւ իրավական նոր փաստաթուղթ է ստորագրվելու։ Այս մասին «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ—ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառանալով Եվրոպական հանձնաժողովի՝ ՀՀ—ի հետ բանակցություններ սկսելու մանդատ ստանալուն, ակնկալիքներին ու հետագա քայլերին։
«Դեռեւս տարեսկզբին մասնագիտական քննարկումներ էին ընթանում ԵՄ համապատասխան կառույցների հետ՝ նպատակ ունենալով ուրվագծել համագործակցության շրջանակը, որն առկա պայմաններում երկուստեք հնարավոր է համարվում ներառել ստորագրվելիք պայմանագրի մեջ»,—ասել է փոխնախարարը։
Քննարկումների արդյունքում այսօր կա ընդհանուր ընկալում, թե ինչի շուրջ են խոսելու, եւ նոր համաձայնագրում ինչ կարելի է ներառել։
«Ասոցացման համաձայնագրում կար քաղաքական, իրավական, տնտեսական մաս, դրանից զատ կար նաեւ խոր եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը։ Մեր նպատակը եղել է հնարավորինս ընդգրկուն եւ լայն պահել համագործակցության ոլորտները, միաժամանակ ուշադիր լինել, որ չլինեն այնպիսի ձեւակերպումներ, որոնք կհակասեն Հայաստանի՝ այլ միջազգային ֆորմատներում ստանձնած պարտավորություններին։ Ոլորտային համագործակցություն է լինելու 28 ուղղություններով, որը ոլորտ չկա, որ ենթակա է դուրս մղման»,—ասել է Գարեգին Մելքոնյանը։
Նա մանրամասնել է, որ նոր ստորագրվելիք փաստաթղթում հնարավոր չի լինի ներառել տարիֆային ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանում ստեղծված վիճակին։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի տնտեսական վիճակը գնալով վատանում է, քանի որ նա հիմնական եկամուտը ստանում է նավթից, իսկ գիտենք, թե ինչ վիճակում է այսօր նավթային շուկան։
«Ադրբեջանում վերջին շրջանում ձերբակալությունները, պետության անվտանգության ղեկավարի ձերբակալությունը, ի վերջո, պատահական չէ, սա եւս ցույց է տալիս, որ ներքին անկայունություն կա երկրում։ Սա նշանակում է, որ Ալիեւը իր, իր ընտանիքի, իր պաշտոնի նկատմամբ վախ է զգացել։ Այսինքն՝ նա վախենում է, ինչը կարող է բերել ոչ միայն կոշտ հռետորաբանության, այլ բազմաթիվ սխալ քայլերի։ Երբեմն վախը պետական գործիչներին ստիպում է սխալ քայլեր կատարել։ Այսինքն՝ դա կարող է լինել հերթական գործոններից մեկը, որը մեզ ավելի կարող է մոտեցնել պատերազմի, բայց լայնածավալ պատերազմ հիմա չեմ ակնկալում»,–ասել է Ա. Պապյանը։ Նա շեշտել է, որ այսօր Արեւմուտքի հետ էլ Ալիեւի հարաբերությունները շատ վատ են։
Հարցին, թե հնարավո՞ր է մինչեւ տարեվերջ բարձր մակարդակի երկկողմ հանդիպում ԼՂ խնդրի կարգավորման հարցում եթե ոչ նախագահների, ապա գոնե արտաքին գործերի նախարարների մակարդակով, Արա Պապյանը պատասխանել է. «Եկեք ընդունենք, որ այս հանդիպումները ինքնանպատակ են դարձել, բայց, իհարկե, դա ավելի լավ է, քան ընդհանրապես եթե հանդիպումներ չլինեն, դրանով գոնե պատրանք է ստեղծվում, որ խաղաղության գործընթացը շարունակվում է։ Բայց ես չեմ կարծում, որ մինչեւ տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 500 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Եվրոպական դատարանը հրապարակել է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը։ Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ։
ՀՀ դատախազության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձեւակերպումներ, որոնք կարող են որեւէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը։
Երեկ հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարո՞ղ են որակվել ցեղասպանություն՝ միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից։ Այնուհետեւ, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որեւէ իրավասություն՝ անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում։
Դատարանը վճռում նաեւ արձանագրել է, որ հայերն ունեն իրենց եւ իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետեւանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը։ Դատարանը նաեւ դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները եւ դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում։
Եվ, վերջապես, Փերինչեքի հետ կապված կոնկրետ գործով Եվրոպական դատարանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիությունը աջակցում է Հայաստանին օտարերկրյա ներդրումները խթանելու եւ ներդրումային քաղաքականությունը բարելավելու հարցում։ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի ներդրումների խթանման եւ ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» Թվինինգ ծրագիրը, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայասատնում ԵՄ պատվիրակությունը եւ ֆրանսիական «Բիզնես Ֆրանս» ընկերությունը, որ շահել է ծրագիրն իրականացնելու իրավունքը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ավելացնել Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամին՝ դառնալու ներդրումային քաղաքականության մշակող եւ ներդրումներ խթանող առավել արդյունավետ մարմիններ։
Ծրագիրն ունենալու է երեք բաղադրիչ։ «Առաջին բաղադրիչը հետներդրումային ծառայությունների զարգացումն է, որը կավելացնի օտարերկրյա ներդրողներին աջակցության, Հայաստանում նրանց ընդլայնվելու եւ օտարերկրյա կապիտալը Հայաստանի տնտեսությունում ինտեգրելու Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը։
Երկրորդ բաղադրիչը օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության զարգացումն ու ներդրումային միջավայրի բարելավումն է։ Բաղադրիչի նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչությանը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Իրանի նախագահի առաջին տեղակալը.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանում երբեւէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձեւավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն եւ պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով։
Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավելի խորացնելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու եւ հայ—իրանական հարաբերությունների մակարդակը եւս մեկ աստիճանով բարձրացնելու։ Հանրապետության նախագահը այդ համատեքստում մեծապես կարեւորել է պարոն Ջահանգիրիի այցը Հայաստան, որի շրջանակներում կայացած քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, նախագահի համոզմամբ, կարող է երկկողմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին եւս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31—րդ համաժողովում, որի ընթացքում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ հիմնախնդիրը կազմակերպության ուշադրության կենտրոնում է։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին՝ Էդվարդ Նալբանդյանը կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել է բազմաթիվ զոհերի պատճառ դարձած՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Նախարարը նշել է, որ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, որոնց մասին են վկայում Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների շարունակական մերժումը, կանխամտածված ռազմական սադրանքների հաճախակիացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության մերժումը՝ ավելացնելով, որ Բաքուն խոչընդոտում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը։
Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Դակարում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 15—րդ գագաթնաժողովին անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։
Էդվարդ Նալբանդյանը նշել է նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ—ի Գլխավոր վեհաժողովի 70—րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով։
Հարգելի նախագահ Լիկետոֆտ,
Շնորհավորում եմ Ձեզ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70—րդ նստաշրջանի նախագահի պատվավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ հոբելյանական այս նստաշրջանը կարդարացնի բոլորիս ակնկալիքները։
Հարգելի՛ պատվիրակներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շնորհավորում եմ նաեւ մեզ բոլորիս Միավորված ազգերի կազմակերպության 70—րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս կազմակերպության ստեղծումը մարդկության մեծագույն նվաճումներից է, որը ժողովուրդներին համախմբել է՝ միավորելով ընդհանուր իղձերի եւ սկզբունքների շուրջ։ Անցած 70 տարիները բնորոշվեցին կարեւորագույն դրական զարգացումներով՝ վերջ դրվեց գաղութատիրությանը, ռասայական խտրականությանն ու ապարտեիդին։ Աշխարհի ժողովուրդներին հնարավորություն տրվեց ինքնորոշվելու, պետականություն կերտելու եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրենց իսկ ստեղծած պետությունում՝ ՄԱԿ—ի անդամների թիվը 51—ից հասցնելով 193—ի։
Այս բոլոր նվաճումներով հանդերձ՝ պետք է խոստովանենք, որ ներկայում աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջեւ՝ ահաբեկչություն, ծայրահեղականություն, անհանդուրժողականություն, տնտեսական ճգնաժամեր, կլիմայի փոփոխություն, թմրամիջոցների, զենքի եւ մարդկանց ու մարդկային օրգանների թրաֆիքինգ, միգրացիոն ճգնաժամ եւ այլն։ Այս մարտահրավերների շարքը ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետք է պատրաստ լինել թշնամու տարածքում գործողությունների

Սեպտեմբերին հայ—ադրբեջանական սահմանին եւ հրադադարի գծում նկատվեց ռազմական գործողությունների աննախադեպ սրացում ու ծավալային մեծացում։ 
Դեռ ամսվա սկզբից Ադրբեջանը խոշոր տրամաչափի զենքերից նշանի տակ առավ Տավուշի սահմանամերձ գյուղերը։ Իրավիճակն է՛լ ավելի լարվեց սեպտեմբերի 24—ին, երբ թշնամու գնդակոծության եւ հրետակոծության հետեւանքով Բերդավան գյուղում մահացան 2, իսկ Պառավաքարում՝ 1 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 25—ին Արցախի պաշտպանության բանակի՝ թիկունքում տեղակայված զորավարժարաններից մեկում ուսումնական պարապմունքի ժամանակ հակառակորդի հրետակոծության հետեւանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ 16 վիրավոր։ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 25—ին եւ լույս 26—ի գիշերը Ադրբեջանն առաջին անգամ 1994թ. ի վեր կրակել է փողավոր հրետանիով՝ 122 մմ Դ—30 հաուբիցով։ Սա ազդարարեց ռազմական գործողությունների սրացման բարձրակետը, եւ անգամ ռազմագիտական ոլորտին նվազ ծանոթ մարդկանց պարզ դարձավ, որ թշնամին որդեգրել է նոր մարտավարություն կամ էական հավելումներ է մտցրել հին մարտավարության մեջ։
Հայկական կողմի պատասխանը չուշացավ։ Նախ՝ Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում մեղադրեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման մեջ, որի ժամանակ Ադրբեջանն օգտագործում է խոշոր տրամաչափի հրետանի, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան։ Եվ ապա հետեւեց ՀՀ պաշտպանության նախարարության վճռական եւ հատու հայտարարությունը, որ «&hel ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում լավ օրինակ է

ՄԱԿ—ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստում է, որ միջազգային անվտանգության ապահովումը բոլոր մեծ եւ փոքր պետությունների խնդիրն է, իսկ Հայաստանը կարող է դառնալ նման մասնակցության լավագույն օրինակ։ 
Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՄԱԿ—ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ՀՀ նախագահի ելույթին։
«Ըստ էության, սկսելով խաղաղապահ առաքելությունը Կոսովոյից, այնուհետեւ միջազգային կառույցների հետ համագործակցությունն ընդլայնելու եղանակով Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում խաղաղապահ առաքելության իրականացումը խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը խաղաղապահության գործում Հայաստանն ընկալում է որպես կայուն ու վստահելի գործընկեր։ Ընդ որում, ոչ թե գործընկեր, որը կարող է այդ ընթացքում փորձառություն ձեռք բերել, այլ գործընկեր, որն արդեն պատրաստ է իր կուտակած փորձն օգտագործել այլոց սովորեցնելու ու վարժեցնելու համար, որի համատեքստում էլ հանրապետության նախագահը խոսում է առաջիկա անելիքների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը ստանձնել է դաշտային հոսպիտալների կազմակերպման աշխատանքների փորձառության ապահովման պարտավորությունը»,–ընդգծել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը գնահատում է Հայաստանի դերը եւ պատասխանատու մասնակցությունը միջազգային խաղաղապահության գործընթացում։ 
Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 395 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փրկել սեփական կաշին՝ Հայաստանի վրա ցեխ շպրտելով. Ադրբեջանի այս քաղաքականությունը երբեք չի փոխվում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը եւս բացառություն չէր։ Նստաշրջանի շրջանակներում, որն անցկացվում է Ստրասբուրգում սեպտեմբերի 28—ից մինչեւ հոկտեմբերի 2—ը, ադրբեջանցիները կրկին փորձել են բարձր ամբիոնը ծառայեցնել իրենց շահերին։ Ադրբեջանը ներկայացնող Ռաֆայել Հուսեյնովը ՀՀ—ին մեղադրել է սահմանին դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու մեջ։ Ի պատասխան ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը շեշտել է, որ ՀՀ—ի կողմից շփման գծում դիտորդական առաքելությունն իրականացվում է հավուր պատշաճի, եւ հենց Ադրբեջանն է խոչընդոտում դիտորդական առաքելության իրականացմանը։ Նա հայտարարել է ԼՂ հակամարտության ու հայ—ադրբեջանական սահմանին լարվածության մասին, ընդգծել է, որ Ադրբեջանը հրետանի է օգտագործել ոչ միայն Ղարաբաղում, այլ նաեւ Տավուշի մարզում, խոսել այն մասին, որ զոհերի շարքում կան խաղաղ բնակիչներ, եւ որ 4 հայ զինվորները զոհվել են սահմանից 5 կմ հեռավորության վրա, իսկ դրանից մեկ օր առաջ էլ զոհվել էին 3 կանայք՝ իրենց տան շեմին։ 
Բաբայանը սա ցուցադրական սադրանք է որակել եւ նշել, որ այդ կերպ Ադրբեջանը եւս մեկ անգամ փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ երկրի ներսում առկա մարդու իրավունքների ոտնահարումներից։ Վահան Բաբայանը հորդորել է միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել Ադրբեջանի սադրիչ քայլերին ու համապատասխան արձագան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 70—րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ—ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով.
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալ եմ նախագահ Օբամային միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության այս գագաթնաժողովը նախաձեռնելու համար։
Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը եւ դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն եւ խոցելի։
Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական եւ թե՛ որակական իմաստով։ Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության եւ անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում՝ կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում։
2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացնել Կոսովոյում, իսկ հետագայում՝ նաեւ Իրաքում։ 2010 թվականից մեր մասնակցությունը բերեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին։ 2015—ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցություն» առաքելությանը եւ, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է։
Ան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիան (Շենսի նահանգ), որտեղ երեկ մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Նույն օրը վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ։
Բարձր գնահատելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան եւ հանդիպումը ՉԺՀ վարչապետի հետ՝ պարոն Ճաո Ժեն Յոնը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն օրեցօր խորանում եւ ամրապնդվում է։ Նա շեշտել է Չինաստանի, մասնավորապես, Շենսի նահանգի շահագրգռվածությունը՝ խորացնել եւ ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, կարեւոր համարելով համագործակցության զարգացումը նաեւ մարզերի միջեւ։ Շենսի նահանգի կոմկուսի քարտուղարը հայաստանցի հյուրերին մանրամասն ներկայացրել է նահանգի պատմությունը։ Անդրադառնալով Եվրասիական տնտեսական ֆորումին՝ նա նշել է, որ այն կարեւոր հարթակ է տնտեսական կապերի հաստատման եւ զարգացման համար։
Հայ–չինական կապերի խորացման առումով երկուստեք բարձր է գնահատվել նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետը նշել է, որ տպավորված է ինչպես Սիան քաղաքի պատմական ժառանգությամբ, այնպես էլ ժամանակակից ձեռքբերումներով։ «Սիանը չինական քաղաքակրթության բնօրրանն է, որն այսօր հանդիսանում է Չինաստանի արագ զարգացող ենթակառուցվածքնե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025