Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մինի - չաթ |
|
 |
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
 |
|
Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 25 26 27 28 29 ... 53 54 »

Երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց վերջինիս՝ հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հաստատված բազմոլորտ փոխգործակցության խորացմանը եւ ընդլայնմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ինքը Հայաստան է ժամանել ամենաջերմ զգացմունքներով եւ դրական օրակարգով ու վստահեցրեց, որ կանի առավելագույնը գործընկերության առավել ամրապնդման համար։
Հանդիպմանը քննարկվեցին ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցները հույս հայտնեցին, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի եւ ԵՄ միջեւ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, ինչը նոր թափ կհաղորդի հարաբերություններին։
Նախարար Նալբանդյանը ԵՄ նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները եւ դրանց խորհուրդը։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում երեկ կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված ձեւաչափով բանակցությունների ժամանակ իր ելույթում ներկայացրել է նաեւ ՀԱՊԿ—ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները։
Հարգելի՛ գործընկերներ,
Հետեւելով ձեւավորված պրակտիկային, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում գալիք տարում մեր կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունները։
Առաջնայնությունները մշակելիս մենք առաջնորդվել ենք դաշնակցային փոխգործակցության եւ ժառանգորդության սկզբունքների հիման վրա կազմակերպության հետագա զարգացման ապահովման անհրաժեշտությամբ։
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման պահից անցել է ավելի քան երկու տասնամյակ։ Դա կազմակերպության կայացման, զարգացման եւ կատարելագործման կարեւոր շրջան էր։ Այդ աշխատանքը պետք է շարունակել համակարգային ձեւով՝ մեր առաջ ունենալով միջնաժամկետ հեռանկարով զարգացման հստակ ուղենիշ։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում եմ առաջիկա շրջանում որպես առաջին առաջնայնություններից մեկն ամրագրել «Մինչեւ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» մշակման ավարտը։
Կարեւոր ենք համարում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների արտաքին քաղաքական համակարգումն ու կատարելագործումը։
Մեր գործողությունները պետք է ելնեն դաշնակցային պարտավորությունները եւ գործընկերների կարծիքները հաշվի առնելու, ինչպես նաեւ
...
Կարդալ շարունակությունը »
|

Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացումը որոշակի հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, սակայն պետք է այդ հնարավորությունները ռեալիզացնել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։
Իրանի նկատմամբ կիրառվող հիմնական պատժամիջոցները հանելուց հետո իրանական ռիալը բավականին կկայանունա, եթե նավթի գների կտրուկ իջեցում չլինի։
Ըստ նրա, նման դեպքում Իրանը որպես ներդրող կարող է մասնակցել հայկական նախագծերի իրականացմանը։ Միաժամանակ նա նշեց, որ այժմ արդեն նկատվում է իրանական ռիալի կայունացման միտումներ։
Պատասխանելով հարցին, թե Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանելը, իրանական ռիալի կայունացումը ի՞նչ կտա Հայաստանին, տնտեսագետն ասաց, որ ամեն ինչ նորմալ ընթանալու պարագայում 1—2 տարուց բավականին դրական արդյունք կարձանագրվի. «Կտրուկ փոփոխություններ պետք չէ սպասել, կարծում եմ ՀՆԱ—ի 1—2 տոկոս լրացուցիչ աճ կունենանք, ինչը լուրջ թիվ է մեզ համար»։
Աշոտ Թավադյանը հիշեցրեց, որ Հայաստանի եւ Իրանի ղեկավարությունը ժամանակին հայտարարել էին առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելու մասին, միաժամանակ շեշտելով, որ դրան կարելի է հասել համապատասխան ծրագրեր մշակելու եւ իրագործելու դեպքում։
Տնտեսագետը կարեւորեց այն նախագծերը, որոնք պետք է իրականացնեն Հայաստանն ու Իրանը՝ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, նավթի վերամշակման գործարանի, երկաթուղու կառուցում, Հայաստանը կարող է Իրան արտահանել առաջին հերթին
...
Կարդալ շարունակությունը »
|

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմն այցելել են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն։
ՀՀ վարչապետը եւ Դոն Գրենթհեմը շրջել են կենտրոնում, ծանոթացել նրա գործունեությանը եւ արդյունքներին։ Կառավարության ղեկավարը զրուցել է նաեւ Հայաստանում գործող մի շարք սկսնակ ընկերությունների (Start—Up) ղեկավարների հետ, ծանոթացել նրանց արտադրանքներին, քննարկել սկսնակ ընկերությունների զարգացման հնարավորություններն ու ուղիները։ Նշվել է, որ սկսնակ ընկերություններից շատերն իրենց արտադրանքը մշակելիս ներգրավված են եղել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող աքսելերացիայի ծրագրին, կենտրոնի աջակցությամբ կարողացել վերջնական տեսքի բերել իրենց արտադրանքը եւ ներգրավել ներդրողների։ Աքսելերացիայի ծրագրի շրջանակում կենտրոնն աջակցություն է ցուցաբերել 100—ից ավելի սկսնակ ընկերությունների, որոնք իրենց արտադրանքների մշակման համար կարողացել են ներգրավել 1,5 մլն դոլարի ներդրումներ։ Տեղեկացվել է, որ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կազմակերպմամբ անցկացված «Seedstars Yerevan–2014» ում հաղթող դարձած «Solo Learn» թիմը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացված «Seedstars» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը եւ ստացել մեծածավալ ֆինանսավորում։
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է նաեւ կենտրոնում ընթացող պրակտիկայի ծրագրին, որն իրականացվում
...
Կարդալ շարունակությունը »
|

Այս տարի լրանում է հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման քառասուներորդ տարին։ Այն խորհրդանշական է՝ վերստին քննության առնելու Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խաղացած դերը հետպատերազմյան յալթապոտսդամյան միջազգային հարաբերությունների հարացույցում։
ԵԱՀԿ—ն սկիզբ է առնում նախորդ դարի 50—60—ականների՝ համաեվրոպական խորհրդակցություն գումարելու դիվանագիտական ոգորումներից։ Պատմական շրջանն ուշագրավ էր նրանով, որ սառը պատերազմի բաժանարար գծերը մի կողմից հեռացնում էին Արեւմուտքը եւ Արեւելքը միմյանցից, մյուս կողմից՝ համաշխարհային տնտեսության եւ քաղաքականության մեջ ուժային հարաբերակցությունների տեղափոխությունը, նոր դերակատարների աճը եւ դրան զուգահեռ՝ հին դերակատարների շահերի հակադրամիասնությունը ստեղծում էին յուրօրինակ աշխարհաքաղաքական մթնոլորտ, որում համաեվրոպական քաղաքական խորհրդակցություն հրավիրելը դարձավ ցանկալի գրեթե բոլոր ազդեցիկ խաղացողների համար։
Այսպես, Խորհրդային Միությունը ձգտում էր Եվրոպայի հետ մերձեցման շնորհիվ որոշակի հակակշիռ ապահովել Չինաստանի դեմ, որի հետ հարաբերություններն ու սահմանային ընդհարումները մտահոգիչ էին դարձել։ Մյուս կողմից, չնայած Արեւմուտք—Արեւելք չդադարող հակասությանը՝ տեխնոլոգիաների եւ հարակից հարցերում Եվրոպային աստիճանաբար զիջող ԽՍՀՄ–ը կարիք ուներ ավելի սերտ հարաբերությունների Հին աշխարհի հետ, ինչը ռուսական պետականության «պատուհան դեպի Եվրոպա» երկրաքաղաքական ավանդական կուրսի շարունակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սակայն թույլ չտա շահարկումներ
Սահմանադրությունը սահմանում է մարդու եւ պետության միջեւ հիմնարար հարաբերությունները եւ պետական իշխանության կառուցվածքը։
ՀՀ Ազգային ժողովում քննարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնական զեկուցող, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր ժամանակակից սահմանադրություն ունի երկու հիմնական խնդիր՝ երաշխավորել մարդու հիմնական իրավունքները եւ սահմանել ժողովրդավարության եւ իրավական պետության պահանջներին համապատասխանող պետական իշխանության մարմինների համակարգ. «Ի սկզբանե յուրաքանչյուր սահմանադրություն ստեղծվում է երկար կյանք ունենալու ակնկալիքով։ Սահմանադրությունը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որ մի կողմից արգելք չհանդիսանա ընթացիկ օրենսդրության միջոցով արձագանքելու հասարակական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններին, քանի որ հասարակությունը ինքնին հարափոփոխ է, եւ, հետեւաբար, հրամայական է դառնում սահմանադրությունների այնպիսի ճկունությունը, որը նպաստում է հասարակության զարգացմանը։ Մյուս կողմից սահմանադրությունը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որը թույլ չտա ընթացիկ օրենսդրությամբ այն հաճախակի փոփոխությունների ենթարկել եւ նենգափոխել դրա էությունը»։
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ—ում սկսել են նախագծի բովանդակային քննարկումները եւ կոնցեպտուալ հարցերը քննարկել են, իսկ վերջնական որոշումը՝ սահմանադրական բարեփոխումներին կողմ են քվեարկելու, թե դեմ, ըստ նրա, կախված կլինի, թե իրենց բազմաթիվ առաջարկներից որքանն ընդ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Անհաղթ աքլորի» սինդրոմն ու Սահմանադրության փոփոխությունները
Ազգային ժողովում երեկ մեկնարկեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումները։ Ինչպես եւ սպասելի էր, պոպուլիզմը չէր կարող դուրս մնալ այդ քննարկումների շրջանակից, ու սկսվեց... Ո՛վ ավելի սուր խոսքով դեմ կարտահայտվի նախագծին, ո՛վ ավելի շատ չարություն կդնի իշխանությունների քննադատությանն ուղղված իր խոսքում, ո՛վ կփորձի ավելի շատ սադրանք ներդնել իր ասելիքի մեջ եւ այլն։
Քաղաքական որոշ գործիչներ իրենց խորհրդարանական բեմելը փորձում էին ձեւակերպել այնպես, որ այն համադրելի լինի Թումանյանի հայտնի՝ «Անհաղթ աքլորը» հեքիաթում թեւավոր հերոսի կողմից հնչող «թեւավոր» արտահայտությունների հետ, ինչպես օրինակ՝ «թագավորն ինձանով ապրե՛ց..., թագավորն ինձանից վախե՛ց...»։ Եւ այս ամենը՝ իբրեւ թե ընդդեմ Սահմանադրության փոփոխությունների եւ հանուն... ժողովրդի։ Ի մասնավորի ընդդիմությունը ներկայացնող պատգամավորներից մեկն, օրինակ, հաղթական տեսքով առաջարկեց քննարկումներն ուղիղ եթերով հեռարձակել հեռուստատեսությամբ, ընդ որում, առաջարկեց այնպիսի ձայներանգով, որ գրեթե վստահեցնում էր, թե իշխանությունը մերժողաբար կվերաբերվի իր այդ հերոսական քայլին։ Ուստիեւ վերջում էլ ավելացրեց, թե՝ եթե չհամաձայնեք, ուրեմն ժողովրդից թաքցնելու բան ունեք։
Սակայն եթե որոշ քաղաքական ուժեր ու կուսգործիչներ իշխանությունից եկող ցանկացած առաջարկ «ոչ»—ի տեսք ունեցող սրով են ընդունում (եւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն էլ բացառություն չէ), ապա իշխանությունները չեն կորցրել ողջամտության սահմանն ու չեն անտեսել ընդդի
...
Կարդալ շարունակությունը »
|

Համացանցի զարգացման տեխնիկական հիմնախնդիրների լուծման, լոկալ կոնտակտների ստեղծման, ազգային տիրույթների զարգացման ու հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման տեսլականների մշակման հարցում կարեւոր նշանակություն ունեցող RIPE NCC ընկերության տարածաշրջանային հանդիպումն առաջին անգամ կայացավ Հայաստանում։
Միջոցառմանը մասնակցում են ինչպես Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի պետական եւ մասնավոր ընկերությունների եւ կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ՝ պատվիրակներ օտարերկրյա պետություններից, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Չեխիայից, ԱՄՆ—ից, Նիդեռլանդներից, Իրանից, Դանիայից եւ Հունգարիայից։
Հայաստանում RIPE NCC տարածաշրջանային հանդիպման հյուրընկալող կողմեր են «Արփինետ» ընկերությունը եւ «Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «Արմիքսե» հիմնադրամը, իսկ միջոցառման աջակիցներն են UCOM ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հույս հայտնելով, որ առաջին անգամ անցկացվող համաժողովն իր ներդրումը կունենա Հայաստանում ոչ միայն համացանցի ենթակառուցվածքների զարգացման, անվտանգության, կապերի հաստատման, այլեւ ընդհանրապես ինտերնետ հանրության զարգացման հարցում։ «ՀՀ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում այս ոլորտը, ոլորտի բոլոր խնդիրները
...
Կարդալ շարունակությունը »
|

Աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Դուշանբեում մասնակցել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Բանակցություններն ընթացել են նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահների եւ կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ։ Այնուհետեւ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նիստը շարունակել են ընդլայնված ձեւաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների Հայտարարությունը։
Խորհրդի նստաշրջանում ունեցած ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ հրավերի եւ հյուրընկալ Դուշանբեում ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել 2015թ. կազմակերպությունում Տաջիկստանի ակտիվ նախագահությունն ու ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման գործում ունեցած էական ներդրումը, ապա ներկայացրել ՀԱՊԿ—ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները։
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված կազմով նիստում
Հարգելի՛ պարոն նախագահող,
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նիստի հարգելի՛
...
Կարդալ շարունակությունը »
|

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը երեկ հրավիրված ասուլիսին ասել է, որ ԱԺ լիագումար նիստում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումներից մեծ ակնկալիքներ ունի։
«Որովհետեւ կարեւորագույն խնդիր է դրված հասարակության, երկրի առջեւ, եւ եթե անցկացնենք փոփոխությունները՝ թեւակոխելու ենք զարգացման նոր փուլ։ Խորհրդարանական կառավարման նոր համակարգը, իմ խորին համոզմամբ, չափազանց դրական ազդեցություն է ունենալու։ Չկա որեւէ երկիր, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունի եւ ժողովրդավար չէ, փոխարենը նախագահական եւ կիսանախագահական երկրներն են հիմնականում ոչ դեմոկրատական երկրներ»,— ըստ «Tert.am»—ի ասել է նա եւ հավելել, թե այս համակարգին անցնելով՝ էլ ավելի ժողովրդավար կդառնա Հայաստանը։
Լեւոն Մարտիրոսյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխություններով կբարձրանա ե՛ւ կուսակցությունների դերը, ե՛ւ հասարակական քաղաքացիական խմբերի դերը, ինչպես նաեւ կբերեն այլ դրական զարգացումների։
«Առանց ուժեղ կուսակցությունների, ինստիտուցիոնալ ընդդիմության դժվար է հասնել ժողովրդավարության բարձր մակարդակի։ Զսպումներ եւ հակակշիռեր պետք է ամրագրված լինեն»,— նշել է նա։
ՀՀԿ ական պատգամավորը նկատել է, որ նախագիծն առանձնապես քննադատության չի արժանացել, քննադատության են արժանացել որոշ դրույթներ, որոնք հիմնականում հաշվի են առնվել։ Օրինակ՝ ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հարցը, որը քննադատության արժանացավ եւ ապա շտկվեց. «Ես ի
...
Կարդալ շարունակությունը »
|

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում, ՀԱՊԿ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, երկկողմ կապերի հետագա ամրապնդման ու փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովորդների բարեկամությունը եւ Հայաստանի ու Տաջիկստանի միջեւ փոխըմբռնման եւ հարգանքի առկա մակարդակը ամուր հիմք են՝ համատեղ ջանքերով զարգացնելու եւ խորացնելու միջպետական հարաբերությունները, սերտացնելու միջխորհրդարանական կապերը, հեռանկարային նախագծերով հարստացնելու հայ—տաջիկական համագործակցության տնտեսական օրակարգը։
Էմոմալի Ռահմոնը ողջունել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ ընդգծել, որ Տաջիկստանը շահագրգռված է Հայաստանի հետ շարունակելու զարգացնել ավանդական բարեկամական հարաբերությունները, խորացնել կապերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման տեսանկյունից նախագահ Ռահմոնը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանա
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախօրեին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի մշակույթի եւ մեդիայի պետքարտուղար Ջոն Ութինգդեյլի հետ։ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց նախորդ գումարման Համայնքների պալատում պետքարտուղար Ութինգդեյլի գործունեությունը՝ որպես բիտանա—հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ—բրիտանական խորհրդարանական կապերը ակտիվ զարգացում են ապրել։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ջոն Ութինգդեյլին՝ ապրիլի 24—ին Երեւանում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց մշակութային ոլորտում հայ—բրիտանական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, երկուստեք շեշտվեց Միացյալ Թագավորությունում հայկական մշակութային ժառանգության ներկայացման կարեւորությունը։ Այդ համատեքստում անդրադարձ արվեց համատեղ ծրագրերի իրականացմանը։
Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՄԹ խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Լորդերի պալատի անդամներ Քերոլայն Քոքսի եւ Հենրի Հարիսոնի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին հայ—բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, բրիտանա—հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության նոր խմբի ձեւավորման աշխատանքները։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
« Հուլիս 2025 » |
Երկ |
Երկ |
Չրկ |
Հնգ |
Ուր |
Շբ |
Կր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
 |
Սոց ցանցեր |
|
 |
Ժամանակահատված |
|
 |
|