ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 16 » Սահմանադրությունը պետք է լինի ճկուն
12:34
Սահմանադրությունը պետք է լինի ճկուն

Սակայն թույլ չտա շահարկումներ

Սահմանադրությունը սահմանում է մարդու եւ պետության միջեւ հիմնարար հարաբերությունները եւ պետական իշխանության կառուցվածքը։ 
ՀՀ Ազգային ժողովում քննարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնական զեկուցող, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր ժամանակակից սահմանադրություն ունի երկու հիմնական խնդիր՝ երաշխավորել մարդու հիմնական իրավունքները եւ սահմանել ժողովրդավարության եւ իրավական պետության պահանջներին համապատասխանող պետական իշխանության մարմինների համակարգ. «Ի սկզբանե յուրաքանչյուր սահմանադրություն ստեղծվում է երկար կյանք ունենալու ակնկալիքով։ Սահմանադրությունը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որ մի կողմից արգելք չհանդիսանա ընթացիկ օրենսդրության միջոցով արձագանքելու հասարակական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններին, քանի որ հասարակությունը ինքնին հարափոփոխ է, եւ, հետեւաբար, հրամայական է դառնում սահմանադրությունների այնպիսի ճկունությունը, որը նպաստում է հասարակության զարգացմանը։ Մյուս կողմից սահմանադրությունը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որը թույլ չտա ընթացիկ օրենսդրությամբ այն հաճախակի փոփոխությունների ենթարկել եւ նենգափոխել դրա էությունը»։
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ—ում սկսել են նախագծի բովանդակային քննարկումները եւ կոնցեպտուալ հարցերը քննարկել են, իսկ վերջնական որոշումը՝ սահմանադրական բարեփոխումներին կողմ են քվեարկելու, թե դեմ, ըստ նրա, կախված կլինի, թե իրենց բազմաթիվ առաջարկներից որքանն ընդունելի կլինի։
«Իրավական խնդիրներ կան, մասնագետներին ներկայացրել ենք ու մենք ԱԺ քննարկումների ժամանակ մոտ 40 հարց ենք ներկայացնելու։ Անհասկանալի պահեր կան, որոշ կետեր անհասկանալի են։ Դե դրանք իրավական հարցեր են»,–նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է քվեարկելու ԲՀԿ—ն, եթե առաջարկները մերժվեն, պատգամավորը պատասխանել է. «Եթե չընդունեն, բնականաբար, դեմ կքվեարկենք»։
Այնուամենայնիվ, Աբրահամ Մանուկյանը վստահեցրել է, որ սահմանադրական բարեփոխումները իշխանության վերարտադրման համար չեն իրականացվում։ «Համոզված եմ։ Նախկինում չէին կարո՞ղ վերարտադրվել։ Այս գործող Սահմանադրությունը ինչո՞վ է խանգարում իշխանություններին, որ վերարտադրվեն»,–ասել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ ԲՀԿ—ի ծրագրային դրույթներում եղել է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցը։
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւս վերջնական դիրքորոշում չունի։ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վերջնական կարծիք կհայտնի փաստաթղթի ավարտուն տարբերակն ուսումնասիրելուց հետո։ «ՀԴԿ—ն լուրջ ուսումնասիրել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը եւ ներկայացրել է իր առաջարկները։ Եթե այն կարեւոր սկզբունքային հարցադրումները, որոնք մենք առաջադրել ենք, ընդունվեն, ապա մենք կողմ կլինենք այդ փոփոխություններին։ Սահմանադրական բարեփոխումների մեջ գրված է, որ սոցիալական պետության հիմքում մասնավոր սեփականությունն է, ինչը սխալ է, քանի որ պետությունը անհնար է պատկերացնել առանց պետական սեփականության»,–լրագրողների հետ երեկ կայացած հանդիպմանն ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրելու կարգը նույնպես բավական խրթին է եւ պարզաբանումների կարիք ունի։
ՀԴԿ—ի համար ընդունելի է սահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսված անցումը համամասնական ընտրակարգի. «Մենք կարծում ենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը համաժողովրդական հանրաքվեի պետք է դրվի գոնե 2016 թվականի մարտին. շտապողականությունը այս հարցում սխալ է։ Եթե հանրաքվեն անցկացվի այս տարվա ընթացքում, ապա մենք հաջորդ տարվա սեպտեմբերին պետք է անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Դաշնակցությունը համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ է բացելու մեր երկրի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրացման նոր, արդիական պետական համակարգ։ Այն փոխելու է իրեն սպառած գործող պետական կառավարման ձեւը եւ քաղաքական—իրավական ռեժիմը։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Մենք այս համոզումը ունեցել ենք Հայաստանի անկախացումից ի վեր։ Հիմա Դաշնակցությունը, ըստ էության, անում է այն, ինչ չհաջողվեց անել 91—95թթ.։ Մեր այսօրվա «այո»—ն ըստ էության մեր հետեւողական «ոչ»—ն է 95 թվականի Սահմանադրությանը։ Քանզի ակնհայտ է, որ հակաժողովրդավարական իրավաքաղաքական ռեժիմի հիմնադրման պատճառով մեր երկրի շեղումը ժողովրդավարությունից չի կարող վերացվել այլ կերպ, քան նույն այդ ռեժիմը արմատախիլ անելու միջոցով։ Ինձ համար անընդունելի, բայց հասկանալի է, որ այն ռեժիմի ներկայացուցիչները, որ ժամանակին «այո» են ասել առաջին Սահմանադրությանը, հիմա պիտի «ոչ» ասեն՝ հակառակ դեպքում ստիպված կլինեն ընդունել սեփական ֆիասկոն։
Սակայն դժվար է ընդունել կամ հասկանալ նրանց, ովքեր բազմիցս հայտարարել եւ նպատակ են հետապնդել անցնելու խորհրդարանական համակարգի, համամասնական ընտրակարգի եւ մեծացնելու ընդդիմության դերակատարությունը, հիմա այս ամենին փաստացի դեմ եմ։ Դեմ են միայն այն պատճառով, որ նախաձեռնությունը գալիս է նախագահից, ոչ թե իրենցից։ Ուրեմն, ժամանակին կամ չեն հասկացել, թե ինչ են պահանջում, կամ չեն ենթադրել, որ կարող է իրենց պահանջը բավարարվի»,–ասել է ՀՅԴ ներկայացուցիչը։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 439 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024