ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 18:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 26 27 28 29 30 ... 53 54 »

ԱՄՆ—ը ընդունում է Արցախի ժողովրդի այս դերը

ԱՄՆ 5 նահանգ արդեն ճանաչել է ԼՂՀ անկախությունը, ու թեեւ ԱՄՆ—ը Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն չի ճանաչում, սակայն ընդունում է, որ ԼՂՀ բնակչությունը պետք է որոշի սեփական ապագան։ «Հակամարտության բազմակողմանի կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք սեփական ապագան որոշելու գործում Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն։ Եվ մենք չենք ճանաչի սեպտեմբերի 13—ի այսպես կոչված ընտրությունների ազդեցությունը շրջանի իրավական կարգավիճակի վրա»,—հայտարարել է ԱՄՆ—ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին։
Նրա խոսքով՝ այդ ընտրությունները որեւէ կերպ չեն կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքները։
Իսկ Ադրբեջանում առանձնակի վրդովմունք է առաջացել նախօրեին Եվրախորհրդարանում ընդունված բանաձեւի առնչությամբ, որտեղ մասնավորապես նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների եւ ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։
Ադրբեջանի արտգործնախարարությունում Մարդին հայտնել են իրենց դժգոհությունը Եվրախորհրդարանիում ընդունված բանաձեւի առնչությամբ։
«Թե՛ ԱՄՆ—ը, թե՛ Եվրոպան դժգոհ են Ադրբեջանից, քանի որ բոլորը տեսնում են, թե այդ երկրում մարդու իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի գործերը լավ չեն նաեւ միջազգային ասպարեզում 

Մեկը մյուսի հետեւից հնչում են երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ հայտարարություններ։
Ադրբեջանը մտադիր է դատարան դիմել ընդդեմ ֆրանսիական «France 2» հեռուստաալիքի «Cash investigation» լրագրողական խմբի, մասնավորապես, լրագրող Էլիզ Լյուսեի՝ մեղադրելով վերջիններիս Ադրբեջանին զրպարտելու մեջ։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական L Express—ը, նշելով, որ Ադրբեջանի շահերը դատարանում կպաշտպանի փաստաբան Օլիվիե Պարդոն։
«France 2»—ը թողարկում էր հեռարձակել, որտեղ Ադրբեջանը ներկայացվում է որպես «բռնապետություն», իսկ Իլհամ Ալիեւը «դեսպոտ»։ Ահազանգ է արվում Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակի, հատկապես այդ երկրում քաղբանտարկյալների առկայության եւ այլախոհներին հետապնդելու վերաբերյալ։
«LÕExpress»—ը հիշեցնում է, որ Ադրբեջանը մամուլի ազատության սանդղակում 180—ից 162—րդ տեղն է զբաղեցնում եւ նշում, որ այդ երկրում Ալիեւի ռեժիմի բարձրաձայն քննադատատությունը առաջացնում է կոշտ հակազդեցություն Ադրբեջանի իշխանությունների կողմից։
ՄԱԿ—ի մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը երեքշաբթի դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումները եւ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալներին։
Եվրոպական խորհրդարանը երեկ Ստրասբուրգում անցկացվող նստաշրջանում այլ երկրների շարքում քննարկել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 491 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հետեւաբար գործընթացի վրա ազդել չի կարող

Ազգային ժողովի հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը Սահմանադրության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներից մեծ հաճույք է ստացել, ավելին, զարմացել է հարցը խորությամբ քննարկելու պատրաստակամությունից. «Թվում էր՝ մի քանի ուժեր կմասնակցեն, իրականում մասնակցեցին շատ ուժեր։ Ընդ որում՝ էական չեմ համարում կողմ տեսակետ է հնչում, թե դեմ, կարեւորը Մայր օրենքի քննարկումն է եւ հանրությանը մատչելի հրամեցնելը»։
Նրա խոսքով, խորհրդարանում լուրջ քննարկումներ են ընթանում, եւ «Հանրապետական» խմբակցությունը արդյունքում բազմաթիվ առաջարկներ արդեն ներկայացրել է։
Անդրադառնալով շատերի շրջանում մտահոգություն առաջացրած ընտանիքի ձեւավորման հարցին եւ այդ կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին՝ Հարությունյանն ասել է. «Սահմանադրության մեջ որեւէ կետ, որեւէ ակնարկ, իրավական ենթատեքստ, որը կարող է աղավաղել մեր ազգային արժեքները, հատկապես՝ ընտանիքի հետ կապված, որեւէ նման բան չի կարող անցնել։ Վենետիկի հանձնաժողովը չէ, ով ուզում է՝ գա։ Նրանք ասում են՝ եվրոպական շատ երկրներ այդպես են, դա չի նշանակում, որ դուք էլ պետք է դա ընդունեք։ Մենք ունենք մեր արժեհամակարգը, եւ հանձնաժողովը չունի որեւէ պարտադրանք ներկայացնելու իրավասություն։ Նա փորձագետների խումբ է, նրա կարծիքի հետ շատերն են հաշվի նստում, դրա համար չենք կարող մենք էլ իրենց կարծիքի հետ հաշվի չնստել։ Այլ հարց է, որ հետո կարող ենք այդ առաջարկությունները քննարկել»։
Խոսրով Հարությունյանը տեղեկացրել է, որ փաստաթուղթը Հայաստանի նախագահի ցուցումով խորհրդարանում է եւ առաջիկա եռօր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Իսլմական պետությունը» դառնալով ծայրահեղական ամենահզոր խմբավորումը՝ վերածվել է լուրջ սպառնալիքի ողջ աշխարհի համար. բացառություն չէ նաեւ Հայաստանը։ Վերջին շրջանում այդ սպառնալիքը Հայաստանի ԶԼՄ—ներում հաճախ է քննարկման առարկա դառնում։ Չբացառելով այդ վտանգը եւ հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ պետք է նշենք, որ թերեւս Հարավային Կովկասի հանրապետություններից Հայաստանի հանդեպ սպառնալիքը նվազագույնն է։
Ադրբեջանում իսլամիստ արմատականները, ի սկզբանե պարարտ հող տեսնելով, լուրջ քարոզչություն ծավալեցին։ Թեեւ բնակչության 75–80 տոկոսը շիաներ են, սակայն խորհրդային 70—ամյա իշխանության ընթացքում աթեիստական քարոզչության պայմաններում նրանք իսլամի երկու ուղղությունների միջեւ տարբերությանը տեղյակ չէին ու լուրջ չեն ընդունում։ Մյուս կողմից, սունիականության տարածմամբ շահագրգիռ էին իշխանությունները՝ ընդդեմ Իրանի ազդեցության տարածման, շահագրգիռ էր նաեւ Թուրքիան։ Ուստի Սաուդիան Արաբիայի, Քուվեյթի բարեգործությամբ համեմված քարոզչությունը թերեւս ողջունվում էր։ Ավելին, 1993թ. Հեյդար Ալիեւի իշխանության գալով Ադրբեջան—ԼՂՀ ռազմական բախումների ընթացքում, ինչպես նշում են արեւմտյան աղբյուրները, ավելի քան 1000 արաբ—աֆղաններ, աֆղաններ ու պակիստանցիներ իբրեւ վարձկաններ կռվեցին Ադրբեջանի բանակի կազմում, սակայն որեւէ հաջողություն չարձանագրեցին։ 
Այսուհանդերձ, իսլամական արմատականության տարածումն Ադրբեջանում շարունակվեց, ընդհուպ որոշ պաշտոնյաներ սկսեցին մտահոգություն հայտնել։ Դա է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների ընթացքին

Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստում, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների ընթացքին։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Բացի այդ, նրա խոսքերով, հանրապետության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման արդյունքները։ Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նախագահները վերահաստատել են, որ այն պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով. «Նախագահները վերահաստատել են, որ հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման ցանկացած փորձ անընդունելի է եւ դատապարտելի»։
Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասին՝ ՀՀԿ խոսնակը նկատել է, որ այսօր գոյություն ունի այն քաղաքական կոնսոլիդացիան, որի մասին խոսում էր ՀՀ նախագահը, եւ արդյունքում ամեն ինչ կորոշի հանրապետության քաղաքացին։
«Այսօր փաստ է, որ երկրի քաղաքական ուժերի գերակշռող մեծամասնությունը, նույնիսկ այն ուժերը, որոնք մի քանի ամիս առաջ դեմ էին սահմանադրական փոփոխությունների անցկացմանը, դրանք անհրաժեշտություն են համարում։ Նախագահի հետ հանդիպումից հետո նրանց կողմից ավելի հավասարակշռված մոտեցում է ցուցաբերվում»,–հավելել է Շ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր անվտանգության հարցում հույսը մեզ վրա պետք է դնենք

Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տեսակետ արտահայտեց, որ իր համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ամրապնդել է մեր երկրի տնտեսական անվտանգության հեռանկարները։ 
Լրագրողների հակառակ դիտարկումներին ի պատասխան Շ. Քոչարյանը հստակեցրեց. «Խոսքը վերաբերում է ոչ թե բուն պաշտպանական հարցերին, քանի որ ԵՏՄ—ն մաքուր տնտեսական դաշինք է, այլ տնտեսական շահույթներին, որոնք բարձրացնելու են ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու թույլ են տալու ավելի լավ դիմակայել պարտադրված սպառազինությունների մրցավազքին»։
Նա միաժամանակ հավելեց, որ որեւէ ինտեգրացիոն դաշինքին անդամակցելու տնտեսական առավելությունն ապրանքների ու կապիտալի ազատ տեղաշարժն է։ Այդ առումով, ԵՏՄ—ին անդամակցելն ադապտացվելու երկար ժամանակ Հայաստանից չի խլել. «Եվրաինտեգրման փորձը ցույց է տվել, որ շատ երկրներից տարիներ են պահանջվել համապատասխանության հասնելու համար, այսօր էլ կան երկրներ, որոնք առանձին ապրանքների գծով համապատասխանության չեն հասել։ Իսկ մենք ԵՏՄ—ում ապրանքների որակով եւ չափորոշիչներով չենք զիջում մյուս երկրներին, ինչ—որ բանով էլ առաջ ենք»։
Այնուամենայնիվ, ԵՏՄ շրջանակներում սահմանային լարվածության հարցը քննարկվե՞լ է։ «Ո՛չ,–ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալը,–այդ հարցը չի բարձրացվել, քանի որ, կրկնում եմ, ԵՏՄ—ն մաքուր տնտեսական բլոկ է։ Իսկ ՀԱՊԿ վեհաժողովը նախագահների մակարդակով լինելու է սեպտեմբերի 15—ին, եւ ինչպես դուք լսեցիք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում՝ երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ—ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, տեղեկացնում է «Ազատությունը»։ «Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Համապարփակ կարգավորումը ներառում է նաեւ կարգավիճակի հարցը, եւ այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ այդ կարգավորման մի մաս»,–ասել է Ուորլիքը։
«Եթե դուք ուշադրությամբ ընթերցեք ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին իմ տված հարցազրույցը, դուք կտեսնեք, որ ասում եմ՝ ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, եւ սա ի նկատի ունենք՝ ասելով համապարփակ կարգավորում։ Այդ կարգավորման տարրերից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը, սա կետերից մեկն է, բանակցությունների տարր է»,–հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվ վերացվեն հակամարտության պատճառները եւ ոչ թե հետեւանքները

«Aysor.am»—ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի նախօրեին արված հայտարարությունը, ասել է. «Ջեյմս Ուորլիքի մեկնաբանությունը պետք չէ կոնտեքստից հանել։ Ավելին, այդ հայտարարությունից իմ տպավորությունը լրիվ այլ է. Ուորլիքը բառացի ասում է, որ նաեւ կողմերը պետք է գան համաձայնության։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մերժում է գոնե երեք սկզբունքներից երկուսը եւ խոսում միայն տարածքային ամբողջականությունից»։
Նա հիշեցրել է, որ հայկական կողմի համար բանակցությունների հիմքը երեք հիմնարար սկզբունքներն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում։ «Բացի այս, բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է շատ կարեւոր մի քայլ՝ Ղարաբաղի լիարժեք ներգրավումը բանակցային գործընթացին, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը հենց հանդիսանում է հակամարտության կողմ։ Եվ մեկ անգամ չէ, որ այդ մասին ասվել է»,–նշել է ԱԺ փոխնախագահը։
Ըստ Է. Շարմազանովի՝ կարիք չկա եւ անթույլատրելի է մի տարրն առանձնացնել ու բանակցել դրա շուրջ, քանի որ գործընթացը պետք է լինի փաթեթային, եւ հիշեցրել, որ ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե խնդրի լուծումը տեսնում են բացառապես բանակցությունների հիման վրա, այդ երեք սկզբունքների շրջանակներում. «Բնականաբար, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող սակարկման առարկա դառնալ. Ղարաբաղի ժողովուրդը ինքն է որոշել իր ճակատագիրը, ինչն էլ հենց ամրագրված է ինքնորոշմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե հակառակորդը շարունակի իր գործելաոճը

Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ հրաձգային զինատեսակներից բացի նախօրեին հարավային ուղղությամբ կիրառելով նաեւ 60 մմ ականանետ։ Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
«Հավատարիմ մնալով իր ապակառուցողական դիրքորոշմանը եւ շարունակելով ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները՝ ադրբեջանական կողմը այսօր հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ։ Մասնավորապես տվյալ երկրի պաշտպանության նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման։
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում։ Դրանում համոզվելու համար ղարաբաղյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնակցությամբ տեղում անցկացնել դիտարկում եւ պարզել իրական ճշմարտությունը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական բնակավայրերի եւ ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանյան «Ոսկե ծիրան» 12—րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, հյուրերը եւ գործընկերները երեկ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ։ Այցի շրջանակում թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գլխավորությամբ անցկացվեց պարգեւատրման արարողություն։
«Թանգարանը թողարկում է ոսկե մեդալների շարք, որոնք նվիրված են տարբեր երախտավորների։ Շարքը կոչվում է «Երախտագիտություն»։ Սա հուշանվեր—մեդալ է, մենք մեր այցելուներին, աջակիցներին եւ բարեկամներին թանգարանի կողմից հանձնում ենք մեդալը որպես երախտիք։ Այս մեկն Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ է կոչվում»,—«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշեց Հայկ Դեմոյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրենը Մարդիգանյանի անվան հուշամեդալներով պարգեւատրեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին, «ՎիվաՍել—ՄՏՍ»—ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնին, բարերարներ Պավել Մարգարյանին եւ Խաչիկ Մանուկյանին, թուրք մտավորական, գործարար Օսման Կավալային։
Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ մրցանակները հանձնվել են այն մարդկանց, ովքեր օգնել են կազմակերպել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված «Այլեւս երբեք» ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներում ներկայացվել են ցեղասպանության մասին ֆիլմեր։
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման եւ լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաեւ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վան Գրիգորյանը ներկայացրեց ԱՀՀ առաջիկա ծրագրերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակներում ԱՄՆ—ում անցկացվող միջոցառումներին։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եվրոգոտու ղեկավարությանը ներկայացրել էր առաջարկություններ, որոնք հաշվի են առնում Եվրամիության շատ պահանջներ, սակայն ԵՄ—ում անվստահություն կար այդ առաջարկությունների նկատմամբ, քանի որ առաջնորդներից շատերը, նախեւառաջ՝ Անգելա Մերկելը, պահանջում էին երաշխավորել խոստացված բարեփոխումների իրականացումը։
Եվրոգոտու երկրների առաջնորդները 17 ժամ Բրյուսելում վարել են լարված բանակցություններ՝ փորձելով համաձայնեցնել Հունաստանին վարկեր տրամադրելու պայմանները։
Ի վերջո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին Բրյուսելում բանակցությունների ընթացքում հաջողվել է գտնել Հունաստանի ֆինանսական ճգնաժամի փոխզիջումային լուծում։ «Հունաստանի եւ Եվրամիության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան Աթենքին մնալ եվրոյի գոտում»,–հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
«Համաձայնագիրը թույլ է տալիս Հունաստանին մնալ եվրոգոտում։ Դա մեր նպատակն է եղել»,–ասել է նա՝ բացատրելով, որ պայմանավորվածությունը հնարավոր է դարձել՝ Փարիզի եւ Բեռլինի հետ սերտ համագործակցության շնորհիվ։ 
Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ առաջարկվող օգնության ծավալը կարող է հասնել 82—86 մլրդ եվրոյի՝ մինչեւ 3 տարի ժամկետով։ Գերմանիայի կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ «եվրախումբը անհրաժեշտության դեպքում պատր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025