ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 21:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 28 29 30 31 32 ... 53 54 »

«Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնին ներկա գտնվելու նպատակով աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Նախագահը երեկ հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ։
Քաղաքապետ Էստրոզին ողջունելով նախագահին՝ նշել է, թե մեծ պատիվ է, որ Հայաստանն աշխարհի ամենահայտնի փառատոներից մեկի՝ «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի պատվավոր հյուրն է։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ Նիցցան Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հետ քույր քաղաք է, իսկ բարեկամ Ֆրանսիան Հայաստանի եւ հայ ժողովրդի համար՝ յուրահատուկ երկիր։ Նախագահը նշել է, որ Հայաստանում ծանոթ են քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի գործունեությանը եւ հայերի նկատմամբ նրա հոգատար վերաբերմունքին։ Սերժ Սարգսյանի խոսքով, ապրիլի 24—ին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ Նիցցայում անցկացված հիշատակի ոգեկոչման միջոցառումները, հայ ժողովրդի մեծ վշտին հաղորդակից լինելը եւ այլոց եւս հաղորդակից դարձնելը այդ վերաբերմունքի վկայությունն են։
Նիցցայի քաղաքապետը նշել է, թե հայ ժողովրդի ապրած ողբերգության ճանաչումը, իր համոզմամբ, բոլորի պարտքն է։ Նա գոհունակությամբ է խոսել Երեւանի եւ Նիցցայի միջեւ ձեւավորված հարաբերությունների ու համագործակցության մասին, ընդգծել, որ Հայաստանի նախագահն իրենց համար մշտապես ցանկալի հյուր է։ Քաղաքապետ Քրիստիան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով երեկ ժամանել է Պրահա։
Նույն օրը ՀՀ վարչապետն այցելել է Պրահայի Լիդիցեի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին եւ Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ մասնակցել «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը։ Վարչապետը եւ պատվիրակության անդամները ծանոթացել են նաեւ Լիդիցեի պատկերասրահում ներկայացված՝ երեխաների կերպարվեստի 43—րդ միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին։
Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ Դիմելով ներկաներին՝ վարչապետն ասել է. «Մարդկության պատմությունը լի է ողբերգական էջերով, որոնց զոհերի հիշատակի ոգեկոչումը հաջորդ սերունդների համար պարտադիր արարողություն է, պարտավորություն, որը դուրս է գալիս ազգայինի սահմաններից եւ դառնում համամարդկային մի ուղերձ եւ պատգամ։
Լիդիցեի հուշահամալիրը, ինչպես եւ Ծիծեռնակաբերդի ու համանման մյուս հիշողության վայրերը, ունեն խորհրդավոր մի լռություն, առանձնահատուկ մի լռություն, որն իր արձագանքն է թողնում մարդկանց սրտերում եւ հոգիներում։ Համալիրի մաս կազմող երեխաներին նվիրված հուշարձանախումբը հուզում է յուրաքանչյուրին՝ անկախ ազգությունից, դավանանքից կամ համոզմունքներից։
Այս տարի հայ ժողովուրդը եւ աշխարհի բազմա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 380 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ—Ասադի հետ հանդիպմամբ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախագահ Բաշար ալ—Ասադը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա, այն կարեւոր համարեց՝ միաժամանակ բարձր գնահատելով Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ իր այցը կայանում է սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում՝ նշելով, որ սիրիացի բարեկամ ժողովրդի դժվարությունները կիսում է նաեւ սիրիահայությունը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին՝ Սիրիայի նախագահն ասաց. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Ցավոք, այսօր պատմությունը կրկնվում է. հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը»։
Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշանական համարելով իր այցը Սիրիա 2015թ., նշեց. «100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, իսկ սիրիական անապատները դարձան ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի վերջին հանգրվանը։ Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց, նրանց համար Սիրիան դարձավ ապաստան եւ երկրորդ հայրենիք»։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություննե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 529 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը նախօրեին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ Կանադայի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների իշխանությունները տարեցտարի զարգացրել են բարեկամական հարաբերությունները։ Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ այժմ եկել է խորհրդարանական համագործակցության նոր փուլի ուրվագծման ու իրագործման ժամանակը։
ԱԺ նախագահը Լեո Հուսակոսին ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությունը, որով մեկնարկել է ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման խորհրդարանական հանձնախմբեր ստեղծելու գործընթացը։ Գալուստ Սահակյանը նշել է, որ շուտով, երբ Հայաստանի խորհրդարանն ամբողջությամբ ավարտի այդ գործընթացը, հատուկ առաջարկով դիմելու է աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին, որպեսզի նրանք էլ ստեղծեն համանուն հանձնախմբեր։
Գալուստ Սահակյանը Լեո Հուսակոսին ներկայացրել է նաեւ արցախյան հիմնախնդրին վերաբերող որոշ մանրամասներ։ Նա ցավով նշել է, որ Ադրբեջանի կողմից գրեթե ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով երկու կողմերը հաճախ ունենում են մարդկային կորուստներ։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի՝ արցախյան հիմնախնդրի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը եւ կառավարության անունից այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, եւ տարեկան այս ոլորտում գրանցվող 25 տոկոս աճը պայմանավորված է նաեւ մեր երկրում առաջատար ընկերությունների, այդ թվում՝ նաեւ «Մայքրոսոֆթ»–ի գործունեությամբ եւ հայաստանյան ներկայացուցչության լավ աշխատանքով։
Դոն Գրանթամը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ընկերության հետ համագործակցության պատրաստակամության եւ նախորդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետեւողականորեն կյանքի կոչելու համար։ Պարոն Գրանթամը նշել է, որ «Մայքրոսոֆթը» շահագրգռված է ընդլայնել փոխգործակցությունը եւ նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ 
Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը՝ Հովիկ Աբրահամյանը եւ Դոն Գրանթամը քննարկել են հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են հանդիպումից հետո ՀՀ կառա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, երեկ Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադայի համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար, վստահություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը բարեկամ երկիր՝ Կանադա, կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ նոր շունչ կհաղորդի միջպետական կապերի խորացմանն ու ամրապնդմանը։
Խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ։ ԱԺ նախագահը փաստել է, որ հայ–կանադական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարեւոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի։
Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել կանադական կողմին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետեւողականորեն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկիրը կշարունակի զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով

Հայաստանը շարունակում է «Ե՛վ... ե՛ւ»—ի քաղաքականությունը։ Դա եւս մեկ անգամ երեւաց Ռիգայում ընթացող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ։ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները այսպիսի արտաքին քաղաքականությունը ողջունում են։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով, Հայաստանը ստեղծված իրավիճակում պետք է մանեւրի. «Անգամ ԵՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի եվրոպական կառույցների հետ հարաբերություններ ունենալու համար։ Եվրոպայից ամբողջությամբ կտրվելը վտանգավոր է Հայաստանի համար»։ 
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը վստահ է, որ ճիշտ մոտեցում է որդեգրվում՝ չբացառելով եվրոպական ընտանիքի հետ համագործակցության խորացումը. «Շատ կարեւոր է, որ կա ըմբռնում եվրոպական առաջատար երկրների կողմից։ Չպետք է հաճախ ենթարկվել սադրիչ եւ ոչ հայանպաստ հայտարարությունների, որոնք պարբերաբար հնչում են ադրբեջանամետ կողմերից։ Հարկավոր է զարգացնել հարաբերությունները»։ Նա հիշեցրեց հայտարարությունները, որոնք արվում էին ե՛ւ Հայաստանի նախագահի, ե՛ւ եվրոպական այնպիսի առաջատար երկրների կողմից, ինչպիսին օրինակ՝ Գերմանիայի Դաշնությունն է, այն մասին, որ հնարավոր է զարգացնել նաեւ Հայաստան—ԵՄ եւ Հայաստան—ԵՄ երկրներ հարաբերությունները։ «Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են պետք»,–ասաց նա։
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ նկատեց. «Մենք կարեւորում ենք հավաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը նոր թափ է հաղորդել ԵՄ—ի եւ կառույցի գործընկեր երկրներ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ խորացված եւ ռազմավարական կարեւորություն ունեցող հարաբերություններին։ Սա ամրագրվել է նաեւ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։ Այս մասին գագաթնաժողովի արդյունքների ամփոփման ասուլիսում ասել է Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման։
«Ռիգայի գագաթնաժողովը պետք է որակել որպես շատ կարեւոր իրադարձություն Լատվիայի եւ Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա։ Գագաթնաժողովում այսօրվա քննարկումները կորոշեն առաջիկա տարիներին Արեւելյան գործընկերության զարգացման ուղղությունները»,–նշել է Ստրայուման՝ ընդգծելով, որ այդպիսով ստանձնում են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում կայունության, անվտանգության, բարեկեցության եւ ժողովրդավարության բարելավման գործը։ Լատվիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը վերահաստատում է այն համոզմունքը, որ երկրների միջեւ առկա ռազմավարական հարաբերությունները կամուրջներ են, որոնք կառուցում են ինչպես ԵՄ, այնպես էլ Արեւելյան գործընկերության երկրները։
Եվրոպական միությունը համաձայնության է եկել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման շրջանակի վերաբերյալ, գագաթնաժողովին ամփոփիչ ելույթում այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ «Արեւելյան գործընկերությունը հիմնված է բոլոր վեց գործընկեր—պետությունների միջեւ եղա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական խաղերը կարող են դառնալ Ալիեւի արեւելյան գործընկերության արեւամուտը

Ռիգայում ավարտված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն անկախ իր արդյունքից եւ մասնակից երկրների դիրքորոշումներից,իսկապես գործընկերային հարթակ է մնում դրա մասնակից երկրների համար։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս էլ Երեւանում անցկացվեց Արեւելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական հարթակ Եվրանեսթի ԽՎ—ի չորրորդ լիագումար նիստը, որին չմասնակցեց Ադրբեջանի պատվիրակությունը։
Լատվիայում հերթական անգամ պարզվեց, որ Ադրբեջանում նավթային հարթակներից բացի որեւէ այլ բան չեն տեսնում, եւ քանի որ Ռիգայում նավթային շահը չէ, որ առաջին պլանում էր, Ադրբեջանի նախագահն այնտեղ անելիք չուներ, մանավանդ որ, այսպես ասած, գիտեր այն վերաբերմունքը, որ կա եվրոպական արժեքները, տվյալ դեպքում մարդու հիմնարար ազատություններն արհամարհողների հանդեպ։ Իսկ այս պահին Ադրբեջանը այդ հարցում առաջամարտիկ է։ Եւ որքան էլ նրա նախագահի՝ Ռիգա չմեկնելը նախապես փորձեցին պատճառաբանել Բաքվում նախատեսված Եվրոպական խաղերին առնչվող ծանրաբեռնվածությամբ, ավելի ուշ իրենք իսկ խոստովանեցին, որ Ալիեւի՝ Լատվիա չմեկնելու պատճառը հենց վախն էր հերթական անգամ քննադատություն լսելու իր հասցեին՝ կապված մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կոպտագույն ոտնահարումների հետ։
Դատելով Ալիեւի՝ Ռիգա չմեկնելու առաջին պատճառաբանությունից, Ադրբեջանի նախագահը կամ օրուգիշեր քափուքրտինքի մեջ Եվրոպական խաղերի հետ կապ ունեցող շինհրապարակներում է, կամ ինքն է բեմադրում խաղերի բացման արարողությունը, կամ էլ որպես մարզիկ է նախապատրաստվում այդ խաղերին եւ չի ուզում ընդհատել մարզումների գրաֆիկը։ Հիշե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով.
«Մեծարգո՛ նախագահ Դոլ,
Հարգելի՛ գործընկերներ,
Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին այս ձեւաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի եւ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Պարո՛ն նախագահ,
Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, եւ մենք հանձնառու ենք խորացնելու եւ էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ԵՄ հետ։ Արեւելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլեւս անելիք չունի։ Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը։ Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից։ Հետեւաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում որն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին եւ Եվրոպական միությանը, եւ ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը։
Շատ կարեւոր է պահպանել այն հատկանշականը, այն ընդհանրականը, ինչը մեզ միավորում է որպես գործընկերություն։ Մենք առավել քան համոզված ենք, որ այդ ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար։ Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ մշակութային կապերի զարգացման առթիվ։ Նա կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը միջխորհրդարանական կապերի հաստատման ուղղությամբ եւ փաստել, որ մեր խորհրդարանում ստեղծվել է Հայաստան–Մեքսիկա բարեկամական խումբը։
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է համագործակցությունը նաեւ միջազգային ասպարեզում։ Այնուհետեւ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին՝ նշել է, որ օրեր առաջ Երեւանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ։ ԱԺ նախագահի կարծիքով, խորհրդարանականներն ունեն առաջնային դեր նմանատիպ հանցագործությունների դատապարտման եւ կանխման գործում։
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը վերահաստատել է հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ասուլիս խորհրդարանում

ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանն ու Թեւան Պողոսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են մայիսի 15—18—ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ—ի ԽՎ—ի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքներին։
Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ պատվիրակությունը Բուդապեշտում ցուցաբերել է շատ ակտիվ մասնակցություն. քննարկվել են ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ ԱԺ պատվիրակները ներկայացրել են իրենց հարցադրումներն ու մեկնաբանությունները։ Պարոն Նահապետյանը նշել է, որ ՆԱՏՕ—ի ԽՎ—ի գարնանային նստաշրջանում 5 տարբեր հանձնաժողովներում քննարկվել են 16 զեկույցների նախագծեր։ Առաջին օրը ՀՀ ԱԺ պատվիրակների մասնակցությամբ քննարկումներ են ծավալվել պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության եւ անվտանգության, ինչպես նաեւ գիտության եւ տեխոնոլոգիայի հանձնաժողովներում։ Նրա խոսքով՝ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկման առանցքում եղել են Ռուսաստանի եւ Եվրամիության անվտանգության հետ կապված խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող առանձին հարցադրումներ եւ այլն։ Հայկական պատվիրակության կողմից առանձին հարցադրումներ են եղել նաեւ հակամարտությանը վերաբերող տարբեր ձեւակերպումների եւ մեկնաբանությունների վերաբերյալ, քանի որ զեկույցներում հնչած ձեւակերպումները սխալ են ներկայացրել հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության մասով։ Կորյուն Նահապետյանի խոսքո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025