ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 19:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 29 30 31 32 33 ... 53 54 »

Չպետք է միմյանցից չափազանցված սպասելիքներ ունենալ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր թեման ծրագրի անդամ վեց երկրների հետ երկկողմ հարաբերություններն են։
«Եվրամիությունը ցանկանում է ցույց տալ, որ կարեւոր է համագործակցությունը բոլոր վեց պետությունների հետ»,– հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման։
Եվրամիությունը ըմբռնումով է մոտենում ԵՏՄ անդամ երկրների դիրքորոշումներին։ «Եվրամիությունը հարգում է Արեւելյան գործընկերության անդամ երկրների իրավունքը զարգացման սեփական ուղիների ընտրության հարցում, ովքեր միաժամանակ շարունակում են պահպանել բարեկամական հարաբերությունները ԵՄ—ի հետ»,–հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, ով ԵՄ—ի հետ ինտենսիվ բանակցություններին զուգահեռ փորձում է սերտ տնտեսական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ—ի հետ։ Նմանապես մենք հարգում ենք Ադրբեջանի դիրքորոշումը, ով ԵՄ—ին միանալու ուղիներ չի որոնում եւ որեւէ շահ չի տեսնում ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցում։ Մենք պատրաստ ենք նաեւ շարունակել երկկողմ համագործակցությունը Բելառուսի հետ՝ չնայած առկա լուրջ տարաձայնություններին»։ Գերմանիայի կանցլերը նաեւ ընդգծել է, որ «Արեւելյան գործընկերությունը» բնավ ուղղված չէ որեւէ երրորդ երկրի եւ հատկապես՝ Ռուսաստանի դեմ։


... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը, լինելով ԵՏՄ—ում, ցանկանում է նաեւ եվրոպական արժեհամակարգի մաս կազմել

Այս հարցում ՀՀ–ի եւ ԵՄ—ի երկկողմ համաձայնությունն առկա է։ Իսկ թե այդ ցանկությունն ինչպես է հնարավոր կյանքի կոչել, պարզ կդառնա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մայիսի 21—22—ը անցկացվող Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ։ Երկօրյա գագաթնաժողովին հնարավոր է՝ ազդարարվի ՀՀ—ԵՄ բանակցությունների մեկնարկը։
Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը հայտնել է ԵՄ գործընկեր վեց երկրի, այդ թվում՝ եւ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու իրենց ցանկության վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է «The Parliament Magazine»—ում տպագրված հոդվածում. «Մեր համագործակցությունը նպատակ ունի կառուցել կայունություն ինտեգրացիայի եւ ժողովրդավարության նկատմամբ ԵՄ մոտեցումների ընդունման միջոցով։ Գագաթնաժողովում կքննարկվեն ԵՄ—ի եւ դրա գործընկեր վեց պետության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները, որոնք ուղղված չեն լինի երրորդ կողմի դեմ»։ Հանը հայտնել է նաեւ, որ  գագաթնաժողովին կքննարկվեն այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են ԵՄ եւ դրա արեւելյան գործընկերների միջեւ հարաբերություններում 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովից հետո։
Յոհաննես Հանն ընդգծել է, որ արեւելյան գործընկերությանը ԵՄ մոտեցումը մշտապես թափանցիկ է եղել եւ կենտրոնացած իր գործընկերների շահերի եւ հետաքրքրությունների վրա։
Հայաստանում Ռիգայի գագաթնաժողովից ակնկալիքները ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գորիս—Ստեփանակերտ մայրուղու վրա գտնվող Լաչին քաղաքը, որ մինչեւ 1923 թվականը փոքր գյուղ էր եւ կոչվում էր Աբդալյար, իսկ հետագայում բնակեցվեց հիմնականում քրդերով ու թուրքերով, դարձավ Կարմիր Քուրդիստանի (մինչեւ 1930 թ.), այնուհետեւ Լաչինի շրջանի վարչական կենտրոնը, իսկ 1988 թվականից սկսած թշնամու կողմից վերածվեց ռազմական խոշոր հենակետի։ Այստեղից էին թուրքերը ռմբակոծում Գորիսի տարածքը։ Իսկ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայության համար պարզապես պատուհաս էր Լաչինը։ 1991 թ. «Օղակ» գործողության ժամանակ մայիսի կեսին հայաթափված Բերդաձորի ձերբակալված տղամարդկանց հիմնականում Լաչինի ոստիկանությունում էին պահել եւ խոշտանգել։ 
Արցախի եւ մայր հայրենիքի միջեւ անջրպետ դարձած ռազմական այս հենակետի վերացումը հնարավոր դարձավ 1992 թվականի մայիսի 18—ին՝ Շուշիի ազատագրումից 10 օր հետո։ Մեր հաղթական ուժերը Բերդաձորի եւ Գորիսի կողմերից մտան Լաչին եւ իրականացրեցին ՄԻԱՑՈՒՄԸ։ 1994 թվականի սկզբին սկսվեց ազատագրված մեր հայրենիքի վերաբնակեցումը, եւ Լաչինը դարձավ Բերձոր, շրջանը վերանվանվեց պատմական Քաշաթաղ անունով, վերստին հայացավ...
Տոնականորեն զարդարված ու մարդաշատ էր Բերձորի Խաղաղության հրապարակը, որի հարեւանությամբ գտնվող բլրակի վրա է արցախյան գոյամարտում նահատակված քաջորդիներին նվիրված հուշահամալիրը՝ խոնարհված 3 պատերով, որոնց վրա քանդակված են Քաշաթաղի տարածքում նահատակված 300—ից ավելի քաջերի անունները։ Այստեղ կան նաեւ մոտ 10 հուշակոթողներ, այդ թվում սպարապետ Վազգեն Սարգսյ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հարցազրույց է տվել «New York Times» պարբերականին, որտեղ խոսել է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատից։
Նրա խոսքով, դա թուրքերից հայկական ունեցվածքը պահանջելու առաջին իրավական քայլն է։
«Եթե Թուրքիայի իրավապահ մարմինները մերժեն հայցը, դա ավելի կխորացնի Թուրքիայի եւ 10 միլիոնանոց հայկական սփյուռքի բաժանումը»,—ասել է Արամ Առաջինը՝ նշելով, որ նախքան հայց ներկայացնելը խորհրդակցել է 30 իրավաբանների հետ, այդ թվում եւ թուրք։
«Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եկեղեցու ջանքերը կարեւոր էին, սակայն 100 տարի անց ժամանակն է շեշտը դնել հատուցման վրա։ Դա եկեղեցու նստավայրն է։ Դա իրավական առաջին քայլն է, որին հետեւելու է եկեղեցիները, վանքերը, եկեղեցու եւ մարդկանց ունեցվածքները վերադարձնելու մեր պահանջը։ Մենք առաջ ենք շարժվելու քայլ առ քայլ»,– ավելացրել է Վեհափառ հայրապետը։
Հոդվածի հեղինակ Ռիք Գլեդսթոունը նշում է, որ մինչ այժմ Թուրքիայի սահմանադրական դատարանը չի արձագանքել հայցին, իսկ հայկական եկեղեցու առաջնորդի կարծիքով, թուրք դատավորները հնարավոր է անտեսում են դա, թեեւ Քոզանի (նախկին Սիս) քաղաքապետ Մուսա Օզթուրքը օրերս ազդանշան է տվել, որ եկեղեցին ծանր պայքար է մղելու, քանի որ սեփականության ոչ մի ապացույց չունի։ Արամ Ա—ն ընդունել է, որ եկեղեցին փաստաթղթեր չունի, սակայն ապացույցների հարցն աբսուրդ է որակել՝ հաշվ առնելով սեփականության իրական բնույթը։
«Ս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ—ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչը, Շվեդիայի եւ Լեհաստանի արտգործնախարարներ Մարգոտ Վալստրյոմը եւ Գժեգոժ Սխետինան, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպումը ելույթով բացեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ով կարեւորեց հանդիպման անցկացումը՝ որպես Ռիգայի գագաթնաժողովից առաջ մտքեր փոխանակելու արդյունավետ հարթակ։
Նիստին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասաց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիշեգրադյան քառյակի նախագահությանը՝ այս նախարարական հանդիպումը Բրատիսլավայում հյուրընկալելու համար։
Հայաստանը ԵՄ հետ իր համապարփակ գործընկերության բոլոր հնարավոր ոլորտներում կարեւոր նպատակներ ունի իրականացնելու՝ լայն քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության խորացման, մարդկային շփումների ակտիվացման եւ առեւտրի ու տնտեսական համագործակցության դյուրացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով։
Ոլորտային ճ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանը շատ է կարեւորում քաղաքական երկխոսության շարունակությունը եվրոպական կառույցների հետ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ նշվել է թե՛ ՀՀ նախագահի, թե՛ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե, արդյոք, որոշվա՞ծ է՝ Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանի կողմից մասնակցությունը լինելու է ՀՀ նախագահի՞ մակարդակով, թե՞ ոչ։
«Հայաստանը կարեւորում է քաղաքական երկխոսության շարունակությունը, սա է մեր պաշտոնական դիրքորոշումը»,–ասել է նա եւ նշել, որ մնացած հարցերի պատասխանները պատշաճ կերպով կներկայացվեն։
Ինչ վերաբերում է հարցին, թե ստորագրվելո՞ւ է որեւէ փաստաթուղթ, նա պատասխանել է. «Մե՛նք էլ, եվրոպացինե՛րն էլ գտնում ենք, որ մեր հարաբերությունները պետք է շարունակենք։ Հայաստանի Հանրապետությունը շատ է կարեւորում քաղաքական երկխոսության շարունակությունը, մենք շահագրգռված ենք եւ նման շահագրգռվածություն տեսնում ենք եվրոպական գործընկերների կողմից»։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր թանկացմանը, Էդ. Շարմազանովը նշել է, որ ՀՀ իշխանություններն ավելի շատ են շահագրգռված, որպեսզի երկրում թանկացումներ չլինեն. «Այդ հարցը մեզ էլ է մտահոգում։ Մենք լուսնից չենք իջել եւ շատ լավ հասկանում ենք, որ ցանկացած թանկացում հարված է մեր քաղաքացիների գրպանին... Կարող եմ միայն ասել, որ սուբյեկտիվ պատճառներով թանկացումն ընդունելի չէ»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը մեծ հեռանկարներ է բացում թե երկրի տնտեսության եւ թե գործարար միջավայրի զարգացման ու արտահանման ծավալների աճի համար։ 
Այդուհանդերձ, ինչպես ցանկացած նոր միջազգային կառույցի անդամակցության դեպքում, առաջանում են նաեւ խնդիրներ, որոնք լուծելու նպատակով անցկացվել են բազմաթիվ քննարկումներ ու պարզաբանումներ։ Հայաստանի գործարար միջավայրի հետ անմիջապես շփվելու նպատակով մեր երկիր են այցելել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ՝ հանդիպելով իշխանության եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ, քննարկումների ընթացքում արձանագրելով խնդիրներն ու տալով պարզաբանումներ։
Ինչպես երեկ կայացած ասուլիսում նշեց ՀՀ միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացրել է իր իրավասությունների տակ գտնվող ոլորտը, առաջիկա ծրագրերը, ձեռքբերումներն ու խնդիրները. դրանց թվում են՝ միության նոր մաքսային օրենսգրքի մշակումը, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ձեւավորելու իր կարծիքը այս հարցում, երրորդ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունները, հարկային հայեցակարգային մոտեցումները եւ այլն։ Քննարկումները, ըստ պաշտոնյայի, բավականին ծավալուն էին ու բազմակողմանի, դրանք շարունակական են լինելու։ 
Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ արտաքին առեւտրի քաղաքականության մասին ասուլիսի ընթացքում խոսեց հանձնաժողովի անդամ—նախարար Անդրեյ Սլեպնյովը։ Նա հիշեցրեց, որ մայիսի 8—ին Եվրասիական միութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ մամուլի ազգային ակումբում ամերիկյան եւ արտերկրյա առաջատար լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում եւ աշխարհում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները եւ դրանց խորհուրդը։ Վաշինգտոնում կայանալիք միջոցառումների մասին խոսեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ հանձնաժողովի նախագահ, «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Հանդես գալով բացման խոսքով՝ նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշեց. «Որպես ցեղասպանության արհավիրքներով անցած ժողովուրդ՝ մենք խորը բարոյական պատասխանատվություն ենք զգում բարձրացնելու այս եղեռնի շուրջ համաշխարհային իրազեկվածությունը եւ անելու առավելագույնը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման նպատակով։ Հենց այս խորհրդով են աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին եւ միասնաբար բացականչում՝ «այլեւս երբեք»։
Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի շարքում ցանկանում եմ նշել Ժնեւում ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած եւ 71 պետության կողմից համահեղինակված «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւը, որը կոնսենսուսով ընդունվեց մարտի 27–ին։ Այն ընդգծում է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դեմ պայքարի կարեւորությունը։ Ժխտումը հաշտեցմա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 533 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ։ Նախարար Նալբանդյանը ողջունել է բելգիացի գործընկերոջ այցը Երեւան՝ հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ռեյնդերսը շեշտել է, որ Բելգիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը եւ հնարավոր նոր ոլորտներում համագործակցության ծավալումը։
Էդվարդ Նալբանդյանը Դիդիե Ռեյնդերսին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները եւ ոգեկոչման խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը կարեւորել է միջազգային հանրության միասնական ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման գործում, եւ շնորհակալություն հայտնել արտգործնախարար Ռեյնդերսին՝ մարտ ամսին ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւը Բելգիայի կողմից համահեղինակելու համար։ Հաշվի առնելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ երկու երկրների ակտիվ ջանքերը՝ նախարարները պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն այս ուղղությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեռ 1998թ. Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին եւ Տանկրեդ Շիպանսկուն, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանը ողջունեց Գերմանիայի Բունդեսթագի՝ հայկական ծագումով պատգամավոր Մարտին Պետցոլդի եւ նրա գործընկեր Տանկրեդ Շիպանսկու այցելությունը Հայաստան՝ ընգծելով, որ հայ—գերմանական բարձր մակարդակի հարաբերություններում կարեւոր դերակատարում ունի միջխորհրդանական ակտիվ համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Պետցոլդը նշեց, որ իր համար խորհրդանշական է Բունդեսթագի պատգամավորի կարգավիճակում այցելել Հայաստան եւ նպաստել հայ—գերմանական հարաբերությունների զարգացմանը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում եւ ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումները։
Պատգամավորները տեղեկացրին, որ ապրիլի 24—ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին։
Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների։ Մտքեր փոխանակվեցին ուկրաինական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի, եւ դրա արդյունքում տարածաշրջանում ակնկալվող զարգացումների շուրջ։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ դիվանագիտական կորպուսը ակտիվ շարունակում է աշխատել՝ համակարգելով նաեւ ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք միավորելու են բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց համոզմունքների շրջանակներում պայքարում են եւ պայքարելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ 
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախեւառաջ ունի տեղեկատվական շատ մեծ նշանակություն միջազգային բոլոր հարթակներում, եւ գրեթե չկա մի պետություն, որտեղ հրապարակային քննարկված չլինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պատմական, քաղաքական եւ արժեքային տեսակետից։ Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ 
«Սրանում իր ակնհայտ մեծ դերակատարությունն են ունենում հայկական սփյուռքի բոլոր կազմակերպությունները, որոնք իրենց ծրագրերը համակարգված կերպով իրականացնում են, եւ սա ամբողջ տարվա ընթացքում ուղեկցելու է ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին։ Դրանք հնարավորություն են ստեղծում պետական կառույցների, մասնավորապես քաղաքական կառույցների եւ խորհրդարանների ուշադրությունը հրավիրել ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Ինչպես գիտեք, նույնիսկ այն խորհրդարանները, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, վերահաստատում են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եղելության, դրա դատապարտելիության, կանխարգելման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրախորհրդարանը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որով մասնավորապես կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Այդ առթիվ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձեւը։
Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձեւում Օսմանյան կայսրությունում 1915—1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ—ի ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի, եւ դատապարտում է դրա ժխտումը։
28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, միանում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչմանը եւ կոչ անում Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրոպական խորհրդին հետեւել իր օրինակին։
Եվրամիության օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը եւ մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն։
Բանաձեւը կարեւոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ դրանով ճանապարհ հարթելու հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Այս բանաձեւի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025