ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 16 » Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել /Այդ առիթով ՀՀ արտգործնախարարը հանդես է եկել հայտարարությամբ/
14:21
Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել /Այդ առիթով ՀՀ արտգործնախարարը հանդես է եկել հայտարարությամբ/

Եվրախորհրդարանը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որով մասնավորապես կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Այդ առթիվ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձեւը։
Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձեւում Օսմանյան կայսրությունում 1915—1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ—ի ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի, եւ դատապարտում է դրա ժխտումը։
28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, միանում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչմանը եւ կոչ անում Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրոպական խորհրդին հետեւել իր օրինակին։
Եվրամիության օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը եւ մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն։
Բանաձեւը կարեւոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ դրանով ճանապարհ հարթելու հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Այս բանաձեւի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը եւս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը եւ համամարդկային արժեքներին»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 364 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024