Երեկ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացումը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, թանգարանային հանձնախմբի անդամների եւ բարերարների հետ շրջայց է կատարել թանգարան—ինստիտուտում, ծանոթացել նոր ցուցադրության նյութերին, թանգարանում դրանց պատշաճ ներկայացման համար ստեղծված ժամանակակից պայմաններին։ Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ «Ցեղասպանության թանգարան—ինստիտուտի նոր ցուցադրությունը, որ նվիրված է Մեծ եղեռնի 100—րդ տարելիցին, իսկապես տպավորիչ է թե՛ նյութի ընդգրկման, թե՛ մատուցման տեսանկյունից։ Ծավալուն եւ արդյունավետ աշխատանք է կատարված։
Թվում է, թե մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության մասին գիտենք գրեթե ամեն ինչ, բայց նման ցուցադրությունները վեր են հանում նոր շերտեր, տալիս նոր գիտելիք նույնիսկ ամենատեղեկացվածին։
Որպես այցելու, ես դուրս եմ գալիս թանգարանից՝ վերահաստատելով այն, ինչ բոլորիս մտքում է եւ բոլորիս շուրթերին. «Հիշում եմ եւ պահանջում»,–գրել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացման կապակցությամբ հանրապետության նախագահը թանգարանին նվիրել է «Գրիգորի Նարեկայ Վանից վանականի Մատեան Ողբերգութեան, Ի Կոստանդնուպօլիս, 1850» գիրքը, որը փրկվել է 1915 թվականին տեղահանության ժամանակ։ Թանգարանի
...
Կարդալ շարունակությունը »