Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ մեր երկրի համագործակցությունը եւ նշել, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում։ Սերժ Սարգսյանն ընդգծել է ԵԽ կարեւոր եւ ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ, նշելով, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության ոլորտում ԵԽ ստեղծած չափանիշները համընդհանուր ճանաչում ունեն Եվրոպայի սահմաններից դուրս։ Հանրապետության նախագահը բնական է համարել, որ այս առումով, որպես շարժիչ ուժ, հանդես է գալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ խոսելով 800 մլն—ից ավելի մարդկանց անունից եւ ընդգծել է, որ գնալով աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն է՛լ ավելի կարեւորություն է ստանում։
Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումներին եւ առաջիկա անելիքներին։
Հանդիպմանը ՀՀ նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ բարեփոխումների անհրաժեշտությունն ու նպատակը։ Երկուստեք հույս է հայտնվել, որ Վենետիկի hանձնաժողովը, որն իր դրական գնահատականն է տվել սահմանադրական բարեփոխումների հայ
...
Կարդալ շարունակությունը »