ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 09

Որքան աշխարհում մեծանում է այն երկրների, տարածքային միավորների, կառույցների թիվը, որոնք ճանաչում, դատապարտում են Հայոց ցեղասպանությունը կամ քրեականացնում դրա ժխտումը, այնքան ավելանում են Թուրքիայի ջղաձգման նոպաները, այնքան նրա ղեկավարն ավելի դժվարությամբ է տիրապետում իրեն։ Այն, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցն իր հետ բերելու է ցեղասպանության փաստի նոր ճանաչում, ակնկալելի է, այնպես, ինչպես թուրքական սադրանքներն ու ժխտողականության հիստերիկան։ 
Դեռ տարիներ առաջ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային քաղաքակիրթ ապաշխարանքի հնարավորություն էր տվել. երբ 2009թ. Ցյուրիխում ստորագրվեցին հայ—թուրքական արձանագրությունները, դրանք շրջադարձային էին դիվանագիտական կապեր չունեցող երկու երկրների հարաբերությունների կարգավորման առումով, ավելի ճիշտ՝ կարող էին լինել, եթե թուրքական իշխանությունները բավականաչափ խոհեմություն եւ խիզախություն ունենային։ Անշուշտ, դրանք լուրջ փորձություն էին եւ Հայաստանի, եւ Թուրքիայի իշխանությունների ու նախագահների համար։ Սակայն եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատվով անցավ այդ փորձության միջով, ապա եւ Աբդուլլահ Գյուլը, եւ նրան հաջորդած Ռեջեփ Էրդողանն այդպես էլ չկարողացան իրենց դրսեւորել որպես խոհեմ ու համամարդկային արժեքներով առաջնորդվող ղեկավարներ եւ իրենց գործողություններով եւս մեկ անգամ միջազգային հանրությանն ապացուցեցին, որ այդպես էլ ի վիճակի չեն հաղթահարել մարդկության դեմ մեծագույն հանցագործություն՝ ցեղասպանություն իրականացրած երկրի իմիջը, ապաշխարել, ճանաչել ու դատապա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին։
Ողջունելով հյուրին Հայաստանում՝ հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը եւ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար։ Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ համակողմանի քննարկումներից հետո ԱՄՀ ներկայիս առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, մեր տնտեսության վրա արտաքին հատվածի բացասական հետեւանքների գնահատման, դրանց հաղթահարման եւ կայուն տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով։
Զրուցակիցներն անդրադարձել են հիմնադրամի առաքելության շրջանակներում եւ ՀՀ կառավարության ու կենտրոնական բանկի հետ աշխատանքի ընթացքում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին, դեռեւս առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին եւ մեր երկրի հետագա առաջընթացի հետ կապված ԱՄՀ գնահատականներին ու խորհուրդներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024