Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 17
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոստիկանության ստորաբաժանումների կատարած աշխատանքը, տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակամիջոցում հանրապետությունում ապահովվել է կայուն օպերատիվ իրավիճակ, գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 13,8 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ)։ Այդ նվազումը հիմնականում պայմանավորված է սեփականության եւ հասարակական անվտանգության կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի նվազումով։ Միաժամանակ նվազել են ծանր հանցագործությունները (95 դեպքով), փոխարենը աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (18 դեպքով)։
Առանձին ուղղություններով հիմնականում նվազել են գողությունների (այդ թվում բնակարանային), ավազակային հարձակումների եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը։ Դրա հետ մեկտեղ աճ է արձանագրվել սպանության (չորսով), սպանության փորձերի (յոթով) եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ինչպես նաեւ մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու (13 դեպքով) եւ կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու դեպքերով։
Փոխոստիկանապետի տեղեկացմամբ, աճել են հրազենի գործադրման դեպքերը (երկու դեպքով), զուգահեռաբար մեծացել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը (նախորդ տարի բացահայտման տոկոսը եղել է 77,8, այս տարի՝ 88 տոկոս)։ Փոխոստիկանապետն այս աճը կարեւոր է համարում։ Նկատելի աճ
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրքիան դեռ կդիմադրի, սակայն աշխարհում վերաբերմունք է փոխվում
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արձագանքը Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ ընդունած բանաձեւի վերաբերյալ», ասել է. «Վաղուց ակնհայտ է, որ ժխտողականության քաղաքականությունը որեւէ հեռանկար չունի։ Դեսպաններ հետ կանչելով, կոպիտ քննադատություն հնչեցնելով երկրների, կազմակերպությունների հասցեին, որոնք հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակին, իրենց ձայնն են բարձրացնում ժխտողականության դեմ, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման օգտին, Թուրքիայի ղեկավարությունը ավելի ու ավելի միայնակ է մնում խորտակվող ժխտողականության նավի վրա։
Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել, ես կասեի՝ շանտաժի ենթարկել միջազգային կառույցների, բազմաթիվ երկրների։ Սակայն դժվար թե այս հարցում հաջողություն ունենա, միգուցե հաջողի միայն այն երկրներում, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, ուր խարխուլ է ժողովրդավարությունը։
Ի՞նչ է տալիս դեսպանների հետկանչը։ Lավ հիշում ենք, որ հետկանչից հետո ստիպված են լինում նրանց հետ վերադարձնել։ Եվրոպական 28 երկիր ներկայացնող խորհրդարանն է երեկ բանաձեւ ընդունել։ Լավ է, որ Անկարայում գոնե գիտակցել են՝ 28 երկրից հետ չեն կանչել դեսպաններին։ Հակառակ դեպքում թուրք դեսպանների համար գործազրկության լուրջ խնդիր կառաջանա։
Թուրքիայի իշխանությունների արձագանքը հիշեցնում է ցուգցվանգում հայտնված շախմատիս
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ դիվանագիտական կորպուսը ակտիվ շարունակում է աշխատել՝ համակարգելով նաեւ ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք միավորելու են բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց համոզմունքների շրջանակներում պայքարում են եւ պայքարելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախեւառաջ ունի տեղեկատվական շատ մեծ նշանակություն միջազգային բոլոր հարթակներում, եւ գրեթե չկա մի պետություն, որտեղ հրապարակային քննարկված չլինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պատմական, քաղաքական եւ արժեքային տեսակետից։ Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
«Սրանում իր ակնհայտ մեծ դերակատարությունն են ունենում հայկական սփյուռքի բոլոր կազմակերպությունները, որոնք իրենց ծրագրերը համակարգված կերպով իրականացնում են, եւ սա ամբողջ տարվա ընթացքում ուղեկցելու է ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին։ Դրանք հնարավորություն են ստեղծում պետական կառույցների, մասնավորապես քաղաքական կառույցների եւ խորհրդարանների ուշադրությունը հրավիրել ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Ինչպես գիտեք, նույնիսկ այն խորհրդարանները, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, վերահաստատում են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եղելության, դրա դատապարտելիության, կանխարգելման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպ
...
Կարդալ շարունակությունը »
|
Այսպես ասած, կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է պարզեցել արտոնագրային գործունեության համար սահմանված օրենսդրությունը։
Երեկ կառավարության նիստում հավանության արժանացավ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկների փաթեթը, որը պարզեցնում է արտոնագրային գործունեության օրենսդրությունը։
Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը նիստում եւ նիստից հետո հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրեց կարգավորիչ գիլյոտինի առաջարկը՝ արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որն ուղղված է ոլորտի կարգավորմանը եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավմանը։
Իմաստային առումով օրենքը բաղկացած է երկու տարբեր մասերից, որոնցից առաջինով արտոնագրային վճարներ են սահմանվում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների, օրինակ, կոշկակարության, հեծանիվների վերանորոգման, կրկնուսուցման համար, իսկ մյուս մասով՝ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության լրիվ այլ տեսակների, օրինակ, հանրային սննդի կազմակերպման, ատամնաբուժության, ավտոտեխսպասարկման, անշարժ գույքի առքուվաճառքի համար։
Առաջարկվում է առաջին խմբի համար սահմանել տեղական նոր հարկատեսակ՝ արտոնագրային հարկ, հսկողություն իրականացնելու լիազորություն տալը ՏԻՄ—երին, վերոնշյալ ֆիզիկական անձանց համար հանել հարկային հաշվառման պահանջը եւ շրջանառության 9 մլն դրամի շեմը։
Ըստ Ա. Եղիազարյանի, գործող օրենսդրությամբ արտոնագիրը հնարավոր է ձեռք բերել տարվա ընթացքում ընտրված մեկ կամ մի քանի ամիսների համար։ Առաջարկվում է արտոնագրային վճարներ վճար
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|