Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 25
«1915 թվականի մայիսից ի վեր Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը հրապարակեցին համատեղ հայտարարություն՝ որակելով այն, ինչ կատարվում է հայ ժողովրդի հետ, մարդկության հանդեպ ցեղասպանություն։ Առաջին անգամ մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված ոճիր հասկացությունը մտավ պատմության մեջ»,–իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Նա նշեց, որ Ֆրանսիան ընդունեց մազապուրծ հայերի մի մասին, ովքեր Ֆրանսիա էին հասել՝ ունենալով իրենց հետ իբրեւ միակ իր, գույք, ճամպրուկ՝ իրենց հիշողությունը. «Փնտրում էին նոր հայրենիք։ Այդ նոր հայրենիքը պաշտպանեցին մեծագույն քաջությամբ, երբ ենթարկվում էին նացիզմի հարձակումներին։ Իրենց տաղանդով, հանճարով նպաստեցին Ֆրանսիայի բարգավաճմանը Երկրորդ աշխարհամարտից հետո, սակայն առանց մոռանալու իրենց հիշողությունը, ինքնությունը»։
Ֆրանսիայի նախագահը հիշեց այն գիտնականներին, բանվորներին, բժիշկներին, արվեստագետներին, պետական ու հասարակական գործիչներին, ովքեր որքան հայ են, նույնքան էլ ֆրանսիացի են, միավորում են երկու երկրները, ինչպես Շառլ Ազնավուրն է, ով մեր համատեղ հպարտությունն է։
Ֆ. Օլանդը նշեց, որ Ֆրանսիայում կառուցվել են բազմաթիվ հուշարձաններ՝ հավերժացնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
«2001 թվականից Ֆրանսիան օրենքի ողջ հանդիսավորությամբ հրապարակավ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ 2001 թվականին ընդունված օրենքը ճշմարտության անհրաժեշտ ակտ էր, քանի որ միայն ճշմարտությունը կարող է մեղմել ցավը, հանգստացնել ներ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Մենք այստեղ ենք շատ առաջատար գործիչների հետ հայ ժողովրդի հետ միասին մասնակցելու Մեծ եղեռնի 100—ամյակի ոգեկոչմանը, եւ բնական է, որ Կիպրոսը եւ Հայաստանը միասնաբար են դատապարտում ցեղասպանության ոճրագործներին»,–իր ելույթում ասաց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։
Նրա խոսքերով՝ Կիպրոսը առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը յուրաքանչյուրի մասնակցությունը նպատակ է հետապնդում կենդանի պահել այս աննկարագրելի արարքի հիշատակը, հարգանքի տուրք մատուցել միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին 100 տարի առաջ։
«Մենք խմբով պարտավոր ենք հայտարարել եւ ուղերձ հղել, որ անպատժելիությունը չի կարող անպատժելի մնալ։ Այս լույսի ներքո մենք համերաշխության ուղերձ ենք հղում։ Հայաստանը եւ Կիպրոսը անպատժելիության զոհեր են, մեր պատմությունները փոխշաղկապված են»,–ասաց Կիպրոսի նախագահը։
Նա հիշեցրեց այն փաստը, որ 100 տարի առաջ Կիլիկիայի ջարդերից հետո հայ փախստականների նավերը՝ բեռնված բազմաթիվ անձանցով, ովքեր անխնա հալածանքից էին փախչում, ապահով ապաստան գտան հարեւան Կիպրոսում։
«Կիպրոսցիները հպարտ են այն փաստով, որ այս փախստականների թոռները եւ երեխաները այսօր Կիպրոսի հասարակության կարեւոր եւ աշխույժ անդամներն են, ովքեր իրենց ծա
...
Կարդալ շարունակությունը »
|
Այս ամսվա սկզբներին մի նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ հայ ժողովրդի բարեկամ, հայագետ Օլեքսանդր Բոժկոյի կյանքում։ Նրան հրավիրել էին Երեւան՝ հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում անցկացվող Հայկական բարեգործական ընդհանուր միության 88—րդ համաժողովին մասնակցելու եւ այդ պատվավոր կազմակերպության «Կարպիս Փափազյան» հեղինակավոր մրցանակը հանդիսավոր պայմաններում շնորհելու առթիվ, մրցանակ, որով պարգեւատրվում են օտարազգի գործիչները՝ հայանպաստ ծառայության դիմաց։
Ուկրաինայի առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանը Հայաստանում (1996—2001թթ.), Ուկրաինայի գրողների միության քարտուղար, գրող, թարգմանիչ, հայագետ Օլեքսանդր Բոժկոն շնորհակալական խոսքից հետո հայտարարեց, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խնդիրը մտցված է Ուկրաինայի Գերագույն ռադայի աշխատանքային գործընթաց, եւ որ ինքը ջանք չի խնայում, որպեսզի Ուկրաինան վերջապես անցյալ դարասկզբին կատարված այդ ոճիրը ճանաչի ու դատապարտի։
... Մենք նստած ենք Երեւանի Կոմիտասի արձանից ոչ հեռու, մարդաշատ սրճարաններից մեկում, եւ սուրճի գավաթի շուրջ զրույցի ընթացքում Օլեքսանդր Բոժկոն ասում է, որ ինքը հոգու եւ մտքի բոլոր թելերով կապված է Հայաստանի հետ եւ որ չէր կարող այս օրերին չգալ Երեւան ու հայ ժողովրդի հետ նրա ցավը չկիսել։ Եվ որ պարտք էր համարում Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի արարողություններին անպատճառ ներկա լինել։
«20—րդ դարի առաջին ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի չսպիացող վերքն է, այլեւ, ըստ իս, ամբողջ հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Այս տարի ոգեկոչման միջոցառումները յուրահատուկ են, քանի որ լրացավ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը։ Այդ նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 60 երկրների պատվիրակություններ, այդ թվում 4 երկրների նախագահներ։ ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների եւ պետությունների ղեկավարների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցեց ցեղասպանության 100—րդ տարելիցի հիշատակի արարողությանը։ Ըստ արարողակարգի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ողջունեցին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրանք ՀՀ նախագահի ու տիկին Ռիտա Սարգսյանի ձեռքը սեղմելուց հետո ծաղիկ ամրացրեցին ցեղասպանության խորհրդանիշի՝ անմոռուկի տեսք ունեցող ծաղկեպսակի վրա։
Անմոռուկը ամբողջացրեց ՀՀ նախագահը՝ տեղադրելով վերջին ծաղիկը։
Այնուհետեւ ելույթ ունեցան Սերժ Սարգսյանն ու հրավիրյալ պետությունների նախագահները։
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|