ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 07.11.2024, 09:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 20

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները չեն խանգարում Եվրամիության հետ հարաբերությունների առաջընթացին։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։ Նա հավելել է, որ ԵՄ—ն ցանկանում է խուսափել բաժանարար գծերից։
«ԵՄ—ն մտադիր է զարգացնել հարաբերություններն արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ. ոչ միայն ասոցացման համաձայնագիրը ստորագրած Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի, այլ նաեւ Հայաստանի, Ադրբեջանի ու, ինչու ոչ, Բելառուսի հետ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշել է Հրիսթեան։
Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել գործընկերությունը արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ անկախ այդ երկրների եվրաինտեգրման մակարդակից եւ այլ բլոկներում նրանց հնարավոր միջազգային պարտավորություններից։
Հայաստանը Ռիգայում ԵՄ արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Եվրամիությունից հստակ քայլեր է ակնկալում երկկողմ համագործակցության հետագա ձեւաչափը մատնանշելու ուղղությամբ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է, որ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ մտքերի փոխանակության ընթացքում ձեւավորված վերջնական արդյունքների վրա հիմնվելով՝ ԵՄ—ն կներկայացնի մանդատ, որից հետո արդեն կսկսվեն բանակցությունները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիր պատրաստելու շուրջ։ Կարեն Նազարյանը նաեւ փոխանցել է, որ Հայաստանում ակնկալում են, որ ԵՄ—ի կողմից այդ մանդատը կտրամադրվի մինչեւ Ռիգայի գագաթնաժողո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին եւ Տանկրեդ Շիպանսկուն, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանը ողջունեց Գերմանիայի Բունդեսթագի՝ հայկական ծագումով պատգամավոր Մարտին Պետցոլդի եւ նրա գործընկեր Տանկրեդ Շիպանսկու այցելությունը Հայաստան՝ ընգծելով, որ հայ—գերմանական բարձր մակարդակի հարաբերություններում կարեւոր դերակատարում ունի միջխորհրդանական ակտիվ համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Պետցոլդը նշեց, որ իր համար խորհրդանշական է Բունդեսթագի պատգամավորի կարգավիճակում այցելել Հայաստան եւ նպաստել հայ—գերմանական հարաբերությունների զարգացմանը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում եւ ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումները։
Պատգամավորները տեղեկացրին, որ ապրիլի 24—ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին։
Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների։ Մտքեր փոխանակվեցին ուկրաինական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի, եւ դրա արդյունքում տարածաշրջանում ակնկալվող զարգացումների շուրջ։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Նեմեսիս» գործողության ամենահնչեղ վրիժառությունը տեղի ունեցավ Բեռլինում 1921 թ. մարտի 15—ին,

երբ Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին։ Վերջինս ծպտյալ Գերմանիա էր տեղափոխվել՝ փոխելով արտաքինը եւ անձնական տվյալները։ 79 օր տեւած նախնական հարցաքննությունից հետո՝ 1921—ի հունիսի 2—ին սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որը տեւեց երկու օր։ Թեհլերյանին բանտում առաջինն այցելել է մի վանական, որը տեսնելով նրան՝ բացականչել է. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին եւ լուծեցիր բոլորիս վրեժը»։
«Պատվով ու խղճով վկայում եմ՝ որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921—ի մարտի 15—ին Շառլոտենբուրգում մի մարդ՝ Թալեաթ փաշային սպանելու մեջ»։ «Ոչ». դատարանի որոշումն էր։ Դատավարության ընթացքում Թալեաթի դեմ վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր։ Իսկ Թեհլերյանին պաշտպանում էին Գերմանիայի անվանի իրավաբանները։ Դատարանում Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին բնօրինակ հեռագրեր, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը հայերի բնաջնջման եւ տեղահանության հրամաններ էր տալիս։ Ուշագրավ է, որ դատավարությանը մասնակցում էր նաեւ երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ով տարիներ անց արդեն որպես փորձառու իրավաբան ստեղծեց «գենոցիդ» եզրույթը, եւ նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միավոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահը ներկա է եղել ձեռագրերի ցուցադրությանն ու ֆիլմի շնորհանդեսին, ձեռագիր Ավետարան նվիրաբերել Մատենադարանին
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ երեկ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ—թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը եւ «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին։
Հանրապետության նախագահը բացման արարողության ընթացքում ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17—րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով եւ լուսանցազարդերով։ Կոչվել է Կարմիր Ավետարան։ Ունի հետագա դարերի ուշագրավ հիշատակարաններ, որոնցից, պարզվում է, որ ձեռագրի տերը՝ տիրացու Սահակը, 1752թ. նվիրաբերել է այն Ղարսի Սուրբ Հովհաննես եկեղեցուն։ 19—րդ դարում ձեռագիրը անցել է ձեռքից ձեռք եւ 20—րդ դարում հայտնվել Ջավախք աշխարհի Ճալա գյուղում, Բաղդասար Շահբասովի մոտ, որը մինչ այդ 1918թ. փրկել էր այն թուրք հրոսակների շրջապատումից՝ դուրս բերելով եւ տեղափոխելով եկեղեցուց։
Սերժ Սարգսյանը «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացման կապակցությամբ միջոցառմանը ներկա Ամենայն հայոց կաթողիկոսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր հայրերին, Մատենադարանի տնօրենին եւ բոլոր մատենադ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 548 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 20-ին Մեծամորի մշակույթի պալատում և մասսայական գրադարանում կազմակերպվել էր Հայոց մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումներ, որին ներկա գտնվեցին համայնքային կառույցների աշխատակիցները, քաղաքի բնակիչներն ու ուսանող երիտասարդությունը:
Մշակույթի տան կերպարվեստի խմբի սաները /խմբի ղեկավար և դասատու Ռիտա Սարգսյան/, մշակույթի պալատի ֆոյեում կազմակերպել էին իրենց աշխատանքների ցուցադրություն:
Համայնքի ճանաչված նկարչուհի, կերպարվեստի խմբի ղեկավար Ռիտա Սարգսյանը միջոցառման մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց իր սաների աշխատանքները:
Երեխաների ցուցադրության պատրաստված նկարներում արտացոլված էր իրենց պատկերացումները, որտեղ նկարչական հմտության հետ համադրված էր նյութի ասելիքը գունային ողջ ներկապնակով: Ցուցահանդեսը սկսվում էր “Մայրը” նկարով, որը կյանքի, ապրելու և հարատևելու խորհուրդն էր կրում: Աչք էր շոյում երեխաների աշխատանքների կատարելագործումը, նկարչական հմտություններին տիրապետելն ու ասելիքի բազմազանությունը:
Ցուցահանդեսի մասնակիցները, որոնց մեջ էին նաև սաների ծնողները, բարձր գնահատեցին Ռիտա Սարգսյանի նվիրումը և հիացմունք ապրեցին իրենց երեխաների տաղանդալից աշխատանքներից:
Ցուցահանդեսը կգործի ապրիլի վերջը և հասանալի կլինի մշակույթի պալատի այցելուներին: Մնում է հաջողություն մաղթել բոլորիս կողմից հարգված` իր գործի և արվեստի անխոնջ մշակ Ռիտա Սարգսյանին ու իր սաներին իրենց գեցկության արարման ճանապարհին:
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 590 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024