ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 03

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ. «Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2—ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի նախաշեմին։
Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարեւոր ներդրում կատարեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։
Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահտեսյանը ասել է. «Սրտանց շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի իմ պաշտոնակիցներին իրենց կատարած այս հատկանշական քայլի համար՝ հուսալով, որ այս որոշմամբ մասամբ մխիթարել ենք մեր 1,5 միլիոն եղբայրների եւ քույրերի, մեր հավատի եւ ազգի նահատակների ոգիները»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 545 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության եւ դրա ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յաննակիս Օմիրուն.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի անդամներ, տիկնայք եւ պարոնայք, գործընկերներ, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, մեծ պատիվ եւ ուրախություն է ինձ համար ողջունել ՀՀ ԱԺ նախագահին եւ իր կողմից գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատում։ Մեկ ուրիշ երկրի խորհրդարանի նախագահի ելույթը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին բացառիկ իրադարձություն է, եւ այդ փաստը, ինչպես նաեւ մեր հրավերի ընդունումը վառ ապացույց են հանդիսանում եւ վերստին հաստատում են մեր ժողովուրդների եւ պետությունների երկարամյա բարեկամությունը։ Այս իրադարձությունը խորհրդանշական է նաեւ այն առումով, որ այսօր ոգեկոչվում է հայ ժողովրդի ողբերգության տարելիցը։ Հիշում ենք ժամանակակից մարդկության պատմության սեւ էջերի անմեղ զոհերին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր չեն մոռանում այդ էջերը։
Ողջունում ենք Ձեզ, պարոն նախագահ, հարգանքի, եղբայրության եւ համերաշխության զգացմունքներով։ Հավաստիացնում ենք Ձեզ, որ սատարում ենք Հայաստանին իր կողմից տարվող պայքարում, ինչպես եւ անցյալում դա բազմիցս արվել է մեր կողմից։ Միեւնույն ժամանակ, եւս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ Կիպրոսի հարցի արդար լուծման, ազատագրման, մեր երկրի վերամիավորման, միջազգային հանրության կողմից ճանաչված Կիպրոսի Հանրապետության ինքնիշխա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կիպրոսի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցի առաջին օրը՝ ապրիլի 1–ին, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, այնուհետեւ Կիպրոսի հայոց առաջնորդարանում հանդիպել է Հայկական կրոնական խմբի կազմակերպությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը հանդես է եկել ողջույնի խոսքով եւ շնորհակալություն հայտնել Կիպրոսի հայերին՝ ազգապահպանության գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար։ Խորհրդարանի ղեկավարը խոսել է Հայաստանի Հանրապետության վերջին տարիների ձեռքբերումների, խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին։ Խոսելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Գալուստ Սահակյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի համահայկական հռչակագրի հիմնական բովանդակությունը։
Հանդիպման մասնակցիները շնորհակալություն են հայտնել խորհրդարանական պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար։ Այնուհետեւ ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։ Քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր, շփման գծում տիրող իրավիճակը, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 484 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ժխտողականությունը դարձել է մերօրյա Թուրքիայի բնորոշ դիմագիծը։ Այնքան բնորոշ, որ արդեն զարմանալի չէ, որ ժխտողականությունը Թուրքիայում իրականացվում է պետական մակարդակով։ Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր պատմագիտական կազմակերպությունները, խոշորագույն թերթերը, հեռուստատեսությունն ու ռադիոն ներգրավված են այս քաղաքականության մեջ։ Այդուհանդերձ, քաղաքակիրթ աշխարհում ավելի ու ավելի է արմատանում ուրացող եւ ժխտող հանցագործ պետության հետ համապատասխան լեզվով խոսելու համոզմունքը։
Եվրոպական երեք պետություններ՝ Հունաստանը, Սլովակիան եւ Շվեյցարիան արդեն իսկ ընդունել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Երեկ նման օրինագիծ միաձայն ընդունվել է Կիպրոսի խորհրդարանում։ Այդ երկրում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն 10000 եվրո տուգանք։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատում եւ շնորհակալություն հայտնել Կիպրոսին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու համար։
Հայոց ցեղասպանության եւ դրա ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յաննակիս Օմիրուն։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024