Հայտնի է այն ապրանքների շարքը, որոնք ԵՏՄ տարածք, հետեւաբար՝ մեր երկիր չեն կարող ներկրվել, նաեւ՝ մեր երկրի տարածքից երրորդ երկիր չեն կարող արտահանվել։ Ուշագրավ է, որ այդ ապրանքների շարքում են, օրինակ, փայտանյութը, վերամշակվող թուղթը, ստվարաթուղթը, մակուլատուրան (որոնց արտահանումն արգելված է ԵՏՄ—ից)։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանման, արգելված երկու տիպի ապրանքախմբերի ցանկ կա՝ ՀՀ—ի կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը եւ ՀՀ—ի կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկը։ Առանց մեկնաբանությունների կներկայացնենք, թե որոնք են դրանք։
Առաջինում, այսինքն՝ ամբողջությամբ արգելված ապրանքախմբերի ցանկում են օզոնային շերտը քայքայող նյութերն ու դրանք պարունակող արտադրանքը, որոնց ներմուծումը ԵՏՄ տարածք եւ արտահանումը ԵՏՄ—ից արգելված են։ Ամբողջությամբ արգելված է վտանգավոր թափոնների ներմուծումը։
Արգելվում է նաեւ տպագիր, աուդիովիզուալ եւ այլ կրիչների վրա այն տեղեկատվությունը, որոնց ներմուծումը ԵՏՄ, արտահանումը ԵՏՄ—ից եւ տարանցումը ԵՏՄ—ով չի թույլատրվում։ Բայց թե հատկապես ինչ տեղեկատվության մասին է խոսքը, չի մանրամասնվում։
2001թ. մայիսի 22—ին ստորագրված Ստոկհոլմի կոնվենցիայի կայուն օրգանական աղտոտիչների Ա եւ Բ հավելվածների գործողությունների տակ ընկնող բույսերի պաշտպանության միջոցների ներմուծումը նույնպես արգելված է։ Չի թույլատրվում նաեւ ծառայողական եւ քաղաքացիական զենքի, դրա հիմն
...
Կարդալ շարունակությունը »