Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովին մասնակցելու նպատակով։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ։ 2014թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի խորհրդարանի լիիրավ անդամակցությամբ, ըստ Սերժ Սարգսյանի, վերահաստատվեց Հայաստանի հավատարմությունը ֆրանկոֆոն արժեքներին, ինչպես նաեւ հանձնառությունը՝ նպաստելու դրանց տարածմանն ու ամրապնդմանը։ Անդամակցությունը լայն հնարավորություններ տվեց Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոն մշակույթի տարածման համար։
Նշելով, թե տեղյակ է, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որն այս խորհրդանշական տարվա ապրիլի 24—ին ցեղասպանությունների դեմ պայքարի յուրօրինակ վայր է դառնալու, նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից հայ ժողովրդի հետ միասին «այլեւս երբեքի» կոչ են հղելու բազմաթիվ երկրների բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այդ համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահների երեւանյան նիստում ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը։
Ընդգծելով, որ այս տա
...
Կարդալ շարունակությունը »