ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 1 » Հավատարիմ՝ ֆրանկոֆոն արժեքներին /Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության եռօրյա այցը Հայաստան/
11:06
Հավատարիմ՝ ֆրանկոֆոն արժեքներին /Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության եռօրյա այցը Հայաստան/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովին մասնակցելու նպատակով։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ։ 2014թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի խորհրդարանի լիիրավ անդամակցությամբ, ըստ Սերժ Սարգսյանի, վերահաստատվեց Հայաստանի հավատարմությունը ֆրանկոֆոն արժեքներին, ինչպես նաեւ հանձնառությունը՝ նպաստելու դրանց տարածմանն ու ամրապնդմանը։ Անդամակցությունը լայն հնարավորություններ տվեց Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոն մշակույթի տարածման համար։
Նշելով, թե տեղյակ է, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որն այս խորհրդանշական տարվա ապրիլի 24—ին ցեղասպանությունների դեմ պայքարի յուրօրինակ վայր է դառնալու, նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից հայ ժողովրդի հետ միասին «այլեւս երբեքի» կոչ են հղելու բազմաթիվ երկրների բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այդ համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահների երեւանյան նիստում ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը։
Ընդգծելով, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում անցկացվում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում, նախագահ Սարգսյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, համերաշխության եւ արդարության վեհ գաղափարների առաջ մղող կառույց, իր ծանրակշիռ դերակատարությունն ունի ցեղասպանության հանցագործությունը սնող այնպիսի երեւույթների դեմ պայքարում, ինչպիսիք են ռասիզմը, այլատյացությունն ու անհանդուրժողականությունը։
Նախագահը կարեւորել է նաեւ Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության, եւ նշել, որ Հայաստանն իր համեստ մասնակցությունն է բերում միջազգային խաղաղության եւ կայունության պահպանմանն ու դիտարկում է ֆրանսիական զորախմբի կազմում իր հնարավոր մասնակցությունը աֆրիկյան մայրցամաքում ՄԱԿ—ի խաղաղապահ առաքելություններին։
Հանրապետության նախագահը գոհունակությամբ է նշել, որ 2015թ. հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 31—րդ նախարարական համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր երկրի ցանկությունը դրական արձագանքի արժանացավ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների կողմից, եւ վստահեցրել է, որ Հայաստանը ներդնելու է բոլոր ջանքերը, որպեսզի այն անցկացվի ամենաբարձր մակարդակով։
Հանդիպման մասնակիցներին նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ Հայաստան—Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դինամիկ զարգացող այդ հարաբերությունները վկայում են այն մասին, որ առկա է երկուստեք քաղաքական կամք եւ հանձնառություն։
Նախագահը պատասխանել է նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 416 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024