ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 21

Հայաստանում կայանալիք՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող արարողությանը մասնակցելու են 60—ից ավելի պետական եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը։ Նա նշեց, որ պատվիրակությունները ղեկավարում են պետությունների ղեկավարներ, խորհրդարանների ղեկավարներ եւ փոխխոսնակներ, արտաքին գործերի նախարարներ եւ այլ նախարարներ։ Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ չորս պետություն՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Կիպրոսն ու Սերբիան ներկայանալու են նախագահների մակարդակով։ Կիպրոսի նախագահի հետ նաեւ խորհրդարանի նախագահն է լինելու։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Երեւան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ։ Երեւանում երկկողմ հանդիպումներ կունենան նաեւ Հայաստան ժամանած նախագահները։ «Ապրիլի 23—ին եւ 24—ին թեժ է լինելու նաեւ նախագահական նստավայրում։ Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա, հանդիպումներ կկայանան նաեւ Երեւան ժամանած նախագահների միջեւ։ Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո օտարերկրյա պատվիրակությունների համար կտրվի պետական ճաշ, այնուհետեւ աշխատանքային հանդիպումներ կլինեն ողջ օրվա ընթացքում»,–ասաց Վ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կանցլեր Անգելա Մերկելն ու Գերմանիայի դաշնային կառավարությունը հայերի ջարդերը ցեղասպանությունների շարքին դասելու համաձայնություն են տվել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալության գերմանական ծառայությունը՝ վկայակոչելով դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Շտեֆեն Զայբերտը Բեռլինում հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կողմ է անցած դարի սկզբին հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ կոալիցիոն կուսակցությունների առաջ քաշած բանաձեւին։ Նրա խոսքով՝ բանաձեւում նշված է, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկական զտումների, տեղահանումների ու ցեղասպանությունների պատմության օրինակ է»։
«Ռոյթերզի» փոխանցմամբ կառավարության բանաձեւի քննարկման վրա էական ազդեցություն կարող է ունենալ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, ով Բունդեսթագում կայանալիք քվեարկությունից առաջ՝ հինգշաբթի երեկոյան, Բեռլինի տաճարում մասնակցելու է հիշատակի արարողության եւ ելույթ է ունենալու։ Որոշ տեղեկություններով՝ նա օգտագործելու է «ցեղասպանություն» բառը։ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը տեղեկացրել է, որ «նշված թեմայի շուրջ» մտքերի փոխանակում է տեղի ունեցել նախագահի եւ կառավարության միջեւ, որի ժամանակ «նախագահականից ազդակներ են տրվել»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի առաջատար երկու կուսակցությունների՝ ՔԴՄ եւ ԳՍԴԿ կողմից առաջարկված բանաձեւի նախագծում Թուրքիայում 1.5 միլիոն հայերի ծրագ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 486 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կոմիտասի թանգարան–ինստիտուտի այցելուներն այս անգամ գերմանացի պաշտոնյաներն էին։ Ապրիլի 18—ին Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը Բունդեսթագի պատգամավորների հետ շրջեց թանգարանում, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին։
Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ Մարտին Պետցոլդը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ մանուկ հասակից լսել է Կոմիտասի մասին եւ մեծ ցանկություն է ունեցել այցելելու նրա անունը կրող թանգարան—ինստիտուտ։ Ավելին ասենք՝ նա նաեւ տիրապետում է մեր մայրենիին։ Որոշ մտքեր անգամ հայերենով արտահայտեց։
Պետցոլդն այդ ընթացքում մի բացահայտում էլ արեց՝ սիրտը հայ է, գլուխը՝ գերմանացի։ Բանն այն է, որ նրա մայրը հայուհի է։ Պաշտոնյան իրեն ե՛ւ գերմանացի է համարում, ե՛ւ հայ։
«Ես հայ ժողովրդի ցավը զգում եմ իմ մեջ եւ սրտանց իմ կարեկցանքն եմ հայտնում»,—վստահեցրեց նա՝ հավատացնելով, որ Գերմանիան ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթաց սկսվի։ Իսկ Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է քայլեր անի։ Դա է նրա համոզմունքը։ 
Ըստ դեսպանի, այս պահին գլխավոր խնդիրը հետեւյալն է՝ արդյո՞ք Թուրքիան պատրաստ է ներողություն խնդրել. «Թուրքիան պետք է այս հարցը ավելի շատ քննարկի։ Տեսնում ենք, որ քննարկումներ ընթանում են թուրք հասարակության ներսում, սակայն դրանք պետք է ավելի շատ լինեն։ Ոչ ոք չի կարող որեւէ մեկին ստիպել ներողություն խնդրել։ Դա պետք է ներսից բխի» ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18–ին Ծաղկաձորում ՖԻԴԵ—ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է ապրիլի 18–29—ը անցկացվող շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10—րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր տասը հավաքականների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի եւ Հայաստանի ուժեղագույն շախմատիստները։ Հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ եւ իրենց աշխարհամասերի չեմպիոններ։
Աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49—ը կրում են գրոսմայստերի բարձրագույն տիտղոս, ինչը եզակի է ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ։
Հայաստանն այն երկրներից է, որին երկրորդ անգամ է պատիվ վիճակվում կազմակերպելու աշխարհի շախմատի թիմային առաջնություն։ Մեր երկիրը նման խոշորագույն իրադարձություն հյուրընկալել է 2001 թվականին Երեւանում։
Առաջնության բացման կապակցությամբ Սերժ Սարգսյանը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ—ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, աշխարհի թիմային առաջնությանը մասնակցող ուժեղագույն հավաքականների շախմատիստներին եւ մրցաշարին հետեւող շախմատասերներին՝ մրցաշարին մաղթելով գեղեցիկ խաղ եւ հաջողություն։
Նախագահը հպարտությամբ է նշել, որ աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024