ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 12:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 21 » Թո՛ղ հաղթեն լավագույնները /Ծաղկաձորում մեկնարկել է շախմատի աշխարհի 10—րդ թիմային առաջնությունը/
14:43
Թո՛ղ հաղթեն լավագույնները /Ծաղկաձորում մեկնարկել է շախմատի աշխարհի 10—րդ թիմային առաջնությունը/

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18–ին Ծաղկաձորում ՖԻԴԵ—ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է ապրիլի 18–29—ը անցկացվող շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10—րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր տասը հավաքականների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի եւ Հայաստանի ուժեղագույն շախմատիստները։ Հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ եւ իրենց աշխարհամասերի չեմպիոններ։
Աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49—ը կրում են գրոսմայստերի բարձրագույն տիտղոս, ինչը եզակի է ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ։
Հայաստանն այն երկրներից է, որին երկրորդ անգամ է պատիվ վիճակվում կազմակերպելու աշխարհի շախմատի թիմային առաջնություն։ Մեր երկիրը նման խոշորագույն իրադարձություն հյուրընկալել է 2001 թվականին Երեւանում։
Առաջնության բացման կապակցությամբ Սերժ Սարգսյանը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ—ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, աշխարհի թիմային առաջնությանը մասնակցող ուժեղագույն հավաքականների շախմատիստներին եւ մրցաշարին հետեւող շախմատասերներին՝ մրցաշարին մաղթելով գեղեցիկ խաղ եւ հաջողություն։
Նախագահը հպարտությամբ է նշել, որ աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատային մեծ տերություն, չնայած մեր երկիրն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ։ Նախագահի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շախմատ սիրում են եւ խաղում, հպարտանում մեր ազգային թիմով։ Ըստ Սերժ Սարգսյանի, պատահական չէ, որ մեր երկրում վաղուց արդեն անցկացվում են խոշոր մրցաշարեր ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ 2015թ. ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ամբողջ հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարի է՝ այս տարի մեր ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը եւ այդ նպատակով անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են չորս հիմնական ուղերձներ՝ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում եւ վերածնունդ։ «Ես երախտապարտ եմ մեր շախմատիստներին, որ նրանք ոչ միայն 2015թ., այլ նաեւ դրանից շատ առաջ իրենց խաղով, գործունեությամբ ապացուցում են այդ ուղերձներից գոնե մեկի՝ վերծաննդի գաղափարը։ Եվ եթե փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիական եւ մեկ անգամ աշխարհի չեմպիոն՝ նշանակում է, որ մեզ ոչնչացնողների ծրագրերը բացարձակապես չիրականացան. մենք կանք, վերապրել ենք եւ զարգանում ենք։ Շախմատը արդար խաղի, արդար պայքարի լավագույն օրինակն է կյանքի շատ ոլորտների համար, եւ ես վստահ եմ, որ ծաղկաձորյան առաջնությունը լինելու է լարված, հետաքրքիր, ու մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ եւ բովանդակալից խաղերի։ Թո՛ղ հաղթեն լավագույնները»,–ողջույնի խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովի կարծիքով՝ Հայաստանն աշխարհին հայտնի է շախմատում իր ակտիվ զարգացմամբ։
«Հայաստանի նախագահի ուշադրության շնորհիվ Հայաստանում շախմատը մեծ առաջընթաց ունի։ Պատահական չէ, որ այս երկիրը երեք անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։ Չենք մոռանա այդ հաղթական պահերը։ Այսօր Հայաստանն աշխարհում հայտնի է շախմատում իր ակտիվ զարգացմամբ։ Հայաստանն առաջին երկիրն է, որ շախմատ մարզաձեւը ներառեց դպրոցներում՝ որպես պարտադիր առարկա։ Ես մաղթում եմ, որ Հայաստանի շախմատային տիտղոսների թանգարանում շատ շուտով հայտնվի նաեւ այս առաջնության գավաթը։ Թող հաղթի ուժեղագույնը»,–շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման ժամանակ ասել է Կիրսան Իլյումժինովը։
Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հավաստիացնում է, որ Հայաստանն աշխարհի թիմային առաջնությունում հյուրընկալելու եւ առաջնությունը մեծ շուքով անցկացնելու համար արել է ամեն ինչ։
«Նմանատիպ մրցաշարերը յուրաքանչյուր երկրի համար շատ կարեւոր են, քանի որ աշխարհի շախմատի թիմային առաջնությունն իր հզորությամբ երկրորդն է օլիմպիադայից հետո։ Խաղում են աշխարհի տասն ուժեղագույն թիմերը, որոնք ընտրվում են օլիմպիադայից եւ մայրցամաքներում չեմպիոններ լինելով։ Այդ պատճառով էլ ամենուժեղ թիմերն են իրավունք ձեռք բերում մասնակցելու աշխարհի շախմատի թիմային առաջնությանը։ Այս ուժեղագույն թիմերի ժամանումը մրցավայր՝ տվյալ պարագայում Հայաստան, չի կարող չանդրադառնալ այդ երկրում շախմատ մարզաձեւի զարգացմանը կամ ճանաչմանը, էլ չեմ ասում, թե նման միջոցառումներ հյուրընկալելով երկիրը որքան ճանաչելի է դառնում»,–լրագրողների հետ զրույցում ասել է Լպուտյանը։
«Ցանկանում եմ, որ առաջնությունը ստեղծագործական լինի, հենց դա են ուզում տեսնել շախմատասերները։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի թիմը լավագույնը ճանաչվի, բայց թող հաղթի ուժեղագույնը»,–եզրափակել է Ս. Լպուտյանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 407 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024