ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 29

 

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 26—28—ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որի նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանն ու արտահանման խթանմանը։
Հանրապետության նախագահը շրջել է տաղավարներով եւ հետաքրքրվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող եւ արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքով, ցուցադրված ապրանքատեսականիով։ Հայրենական արտադրությունը ներկայացնող ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ նախագահը զրուցել է նաեւ նրանց խնդիրների եւ զարգացման ծրագրերի մասին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արտաշատի ավագ դպրոցի աշակերտներին եւ մանկավարժներին։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը։
Նախատեսվում է կարգավորել առողջապահության բնագավառում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման խնդիրները։
Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը նշել է, որ ներկայացված նախագծերի փաթեթի նպատակն է կարգավորել առողջապահության բնագավառում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման առկա խնդիրները։ Զեկուցողը տեղեկացրել է, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ աշխատանքային այցովով Արմավիրի մարզում էր։ Նախարարն այցելեց Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցի՝ ծանոթանալու վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Այս բացառիկ հուշարձանը կառուցվել է 7—րդ դարի առաջին կեսին եւ հռիփսիմեատիպ եկեղեցի է, իսկ Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանն այն անվանել է Թարգմանչաց վանք։
Եկեղեցին գրեթե հիմնահատակ ավերվել է, պահպանվել են միայն արեւելյան աբսիդը, հյուսիս—արեւմտյան սենյակը՝ մուտքի երեք քառորդ շրջանաձեւ խորշով, հարավ—արեւելյան սենյակի աննշան մասը։ Այն ունի պարագծային աստիճանավոր պատվանդան, մուտքերը եղել են արեւմուտքից եւ հարավից, ճակատները՝ քանդակազարդ պսակավոր լուսամուտներով, քիվերով մշակված։ Հուշարձանն ունեցել է այնչափ կատարյալ կառուցվածք, որ փլուզվելուց հետո էլ միայնակ կանգնած կամարը երկար ժամանակ կրել է թմբուկի մի մասը։ Հիմնադրման կամ կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։
Նախարարը նշեց, որ եկեղեցու վերականգնողական աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ գրատպության 500—ամյակի կապակցությամբ։ Տարածքում թափված բոլոր հուշարձանապատկան բեկորները համարակալվել են, փռվել, իրականացվել են մեծ զանգվածների տեղափոխման աշխատանքներ, հողից բացվել են գետնախարիսխները, որոնց պիտանի քարերը եւ միակոր ու հարթ երեսապատի քարերը վերաշարվել են։
Այս տարի նախատեսված է քանդել եւ վերաշարել մեծ զանգվածների վնասված եւ սրբատաշ երեսապատերը, փոշեզրկել եւ համարակալել հուշարձանապատկան բեկորները, կատարել միջուկի ամրակայում, կցոնել եւ սոսնձ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024