Գլխավոր էջ » 2015»Ապրիլ»29 » Աջակցել հայրենական արտադրողի զարգացմանը /Նախագահն այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես/
09:58
Աջակցել հայրենական արտադրողի զարգացմանը /Նախագահն այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես/
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 26—28—ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որի նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանն ու արտահանման խթանմանը։
Հանրապետության նախագահը շրջել է տաղավարներով եւ հետաքրքրվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող եւ արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքով, ցուցադրված ապրանքատեսականիով։ Հայրենական արտադրությունը ներկայացնող ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ նախագահը զրուցել է նաեւ նրանց խնդիրների եւ զարգացման ծրագրերի մասին։