Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 07
Ապրիլի 7-ին` Մայրության ու գեղեցկության օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել մշակույթի պալատում Մեծամորի քաղաքապետ` Ռոբերտ Գրիգորյանի նախաձեռնությամբ: Միջոցառմանը հրավիրված էին համայնքի տարբեր հիմնարկների աշխատակիցները և կոլեկտիվներ, ինչպես նաև հյուրեր մարզպետարանից: Տոնական օրը հրաշալի էր, այն կայացավ ուրախություն ու բերկրանք պատճառելով հրավիրվածներին: Պարոն Գրիգորյանը բարձր գնահատեց կանանց դերը համայնքային կյանքում և նրանց ուղղված մաղթանգներում ցանկացավ ընտանեկան ջերմություն և երջանկություն իրենց ազգանվեր ու անգնահատելի կյանքում և աշխատանքում: Տոնական միջոցառումը անցավ երաժշտական ու պարային կատարումներով, շնորհավորական մաղթանգներով ու ծաղիկներով, որին ուրախությամբ մասնակցեց նաև հարգարժան քաղաքապետը... Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Ս. Զատկի տոնի առթիվ մատուցված հայրապետական ս. պատարագին։
Սերժ Սարգսյանը ապրիլի 4–ին նաեւ ներկա էր գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված ճրագալույցի ս. պատարագին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում սուրբ եւ անմահ պատարագ է մատուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ աշխարհասփյուռ հայությանը փոխանցելով «Քրիստոս Հարյավ ի մեռելոց» հաղթական ավետիսը։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Մայր աթոռի բարերարներ, Հայկական բարեգործական ընդհանուր միության 88—րդ ընդհանուր ժողովի մասնակիցները՝ գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, կրթության եւ մշակույթի գործիչներ, բազում ուխտավորներ։
Ս. Հարության տոնի առիթով Մայր Աթոռում են եղել նաեւ Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ—ի հովանու ներքո գործող հայորդյաց տների սաները, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտները եւ ՀԲԸՄ Երեւանի սկաուտական խմբի անդամները։
Հայրապետական հանդիսավոր թափորի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ՀՀ
...
Կարդալ շարունակությունը »
|
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3–ին բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն։
Գալուստ Սահակյանը բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, աշխարհասփյուռ հայության եւ բարեկամ երկրների միասնական ջանքերով աշխարհի բազմաթիվ քաղաքներում իրականացվում են տարբեր միջոցառումներ։ ԱԺ նախագահի խոսքով՝ այդ խորհրդանշական տարելիցին նվիրված միջոցառումները սոսկ հիշատակի միջոցառումներ չեն, այլ ընդգրկում են մի քանի ուղղություն, որոնց հանրագումարն է դարձել «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը։ Այս կարգախոսը Հայոց ցեղասպանությունը եւ երբեւէ իրագործված բոլոր ցեղասպանությունները դատապարտելու համամարդկային ուղերձ է։ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Պատահական չէ, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի հյուրընկալ հարկի ներքո հանդիսավոր բացվում է «Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում եւ վավերագրերում» խորագրով ցուցահանդեսը։ Հայերի, պոնտացի հույների, ասորիների հանդեպ սառնասրտորեն իրականացված տեղահանության եւ բնաջնջման մեծ ողբերգությունը պատկերող բացառիկ այս լուսանկարների ցուցադրման առաքելությունն է՝ վառ պահել հիշողության կանթեղը, հանրությանն ու հատկապես երիտաս
...
Կարդալ շարունակությունը »
|
Թանկագին մայրեր, պատվելի կանայք ու աղջիկներ.
Քաղաքապետարանի աշխատակազմի անունից մաղթում ենք ձեզ ամենայն բարիք և հաջողություններ: Լինելով հայոց օջախի պահապանը և հասարակական կյանքի անբաժան մասը, ձեր աշխատանքով ու արարմամբ ոչ միայն գեղեցկություն եք հաղորդում մեր կյանքին, այլև կանանց հատուկ նրբությամբ ու խորիմաստությամբ իմաստավորում եք այն:
Անվերապահ բարձր գնահատելով կանանց և մայրերի դերն ու կշիռը ընտանիքի, երեխաների դաստիարակության և դարերի մեջ խտացված ազգային բարոյական արժեքների պահպանման գործում, շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ և ցանկանում ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն:
Զուր չէ նաև, որ այս տոնական օրը խորհրդանշվում է կյանքի և բնության` գարնան ավետման զարթոնքի հետ: Արդեն լավ ավանդույթ է մեզանում դարձել կանանց նվիրված տոնական օրերի նշումը, որը գեղեցիկ սովորույթից զատ, ունի Ձեր հանդեպ հարգանքի, սիրո և երախտագիտության խորհուրդ:
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|