Գլխավոր էջ » 2015»Ապրիլ»7 » Մայրության և գեղեցկության օրը նշվեց տոնական միջոցառմամբ
16:26
Մայրության և գեղեցկության օրը նշվեց տոնական միջոցառմամբ
Ապրիլի 7-ին` Մայրության ու գեղեցկության օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել մշակույթի պալատում Մեծամորի քաղաքապետ` Ռոբերտ Գրիգորյանի նախաձեռնությամբ: Միջոցառմանը հրավիրված էին համայնքի տարբեր հիմնարկների աշխատակիցները և կոլեկտիվներ, ինչպես նաև հյուրեր մարզպետարանից: Տոնական օրը հրաշալի էր, այն կայացավ ուրախություն ու բերկրանք պատճառելով հրավիրվածներին: Պարոն Գրիգորյանը բարձր գնահատեց կանանց դերը համայնքային կյանքում և նրանց ուղղված մաղթանգներում ցանկացավ ընտանեկան ջերմություն և երջանկություն իրենց ազգանվեր ու անգնահատելի կյանքում և աշխատանքում: Տոնական միջոցառումը անցավ երաժշտական ու պարային կատարումներով, շնորհավորական մաղթանգներով ու ծաղիկներով, որին ուրախությամբ մասնակցեց նաև հարգարժան քաղաքապետը... Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը հերթական հաճելի տոնական օրը պարգևեց հիմնարկությունների ու կոլեկտիվների կանանց ու աշխատակիցներին ...Իսկ բոլորից շատ հաճելի է, երբ կա ուշադրություն ու մարդկային մոտեցում աշխատակիցների հանդեպ....Բոլոր աշխատակիցների անունից` շնորհակալություն պարոն քաղաքապետ անկեղծ գնահատականի, ջերմության, բարձր մարդկային վերաբերմունքի ու անկեղծ մաղթանգների համար ...