ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 11

Եվս մի յուրօրինակ «բնակարանամուտ» հանդիսավորությամբ նշվեց Ստեփանակերտում։ Նորակառույց շենքը, որն իր տանիքի տակ «կառնի» տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող շուրջ մեկ տասնյակ ընկերությունների, տեղակայված է Թումանյան փողոցի վրա եւ համագործակցության տեսանկյունից համանուն կառույցների համար լայն հնարավորություններ կբացի։ Այդ մասին նշեցին ինչպես ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, այնպես էլ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույցի հանդիսավոր բացմանը հրավիրված կազմակերպությունների պատասխանատուները՝ կարեւորելով կենտրոնի դերը ռազմավարական մի շարք ծրագրերի մշակման եւ արդյունավետ կիրառման գործում։
Մասնագետների կարծիքով, ոլորտը շրջանցում է աշխարհագրական սահմաններն ու փակուղիները եւ նպաստում երկրի տնտեսության աճին։ Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարը համոզմունք հայտնեց, թե տեղեկատվական տեխնոլոգիաները բացառիկ դերակատարություն կունենան հանրապետության կյանքում, մանավանդ երբ խնդիրը դիտարկվում է տարածքային եւ տրանսպորտային ուղիների սահմանափակումների տեսանկյունից։
Բարերար Կոնստանտին Մանուկյանն առաջին անգամ չէ Արցախում հանդես գալիս բարեգործական ծրագրով։ Հերթականը նորակառույց շենքի շահագործումն է, ինչի համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն հայտնելով նրան՝ նշել է. «Գործնական կապեր հաստատելով տեղական, հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ, գիտական ներուժի համադրմամբ տեղեկատվական տեխ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախօրեի երեկոյան ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, որտեղ հանդես է եկել ելույթով։
«Հարգելի՛ խորհրդարանականներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիվ է Հռոմի սրտում գտնվող այս պատմական պալատում վայելել ձեր բարձր ներկայությունը։ Շնորհակալ եմ այսչափ ջերմ ու մտերմիկ ընդունելության համար։
Պատիվ է նաեւ կրկին գտնվել բարեկամ Իտալիայում, որի հետ մեր հարաբերությունները սերում են նույնակունք՝ քրիստոնեական արժեհամակարգից ու աշխարհընկալումից եւ երկու ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունից։ Արդեն իսկ խոսուն է այն փաստը, որ Իտալիայի ժողովրդի ձայնը հանդիսացող մարմնում՝ խորհրդարանում, Հայաստանի հետ բարեկամության խումբն այդքան ընդգրկուն է եւ ունի հարյուրից ավելի անդամ։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
2015 թվականն առանձնահատուկ է հայության համար. լրանում է 20—րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց մեծ եղեռնի 100—րդ տարելիցը։ Դա առաջին, բայց, ցավոք, ոչ վերջին ցեղասպանությունն էր, որը հող նախապատրաստեց մարդկության դեմ գործվելիք հետագա հանցագործությունների համար՝ Հոլոքոստ, Ռուանդա, Կամբոջա, Սուդան… Ընդամենը մի քանի օրից՝ ապրիլի 24—ին աշխարհի հայերը միջազգային հանրության ներկայացուցիչների հետ միասին բարձրաձայն ոչ են ասելու բոլոր ցեղասպանություններին, եւ բազում եկեղեցիների զանգեր են հնչելու Արգենտինայից մինչեւ Իտալիա, ԱՄՆ—ից մինչեւ Հայաստան։ Այդ օրը քույր եկեղեց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024