ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 02:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 11 » Տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնը նոր շենք ունի /Ոլորտը «շրջանցում» է աշխարհագրական սահմաններն ու փակուղիները/
09:13
Տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնը նոր շենք ունի /Ոլորտը «շրջանցում» է աշխարհագրական սահմաններն ու փակուղիները/

Եվս մի յուրօրինակ «բնակարանամուտ» հանդիսավորությամբ նշվեց Ստեփանակերտում։ Նորակառույց շենքը, որն իր տանիքի տակ «կառնի» տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող շուրջ մեկ տասնյակ ընկերությունների, տեղակայված է Թումանյան փողոցի վրա եւ համագործակցության տեսանկյունից համանուն կառույցների համար լայն հնարավորություններ կբացի։ Այդ մասին նշեցին ինչպես ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, այնպես էլ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույցի հանդիսավոր բացմանը հրավիրված կազմակերպությունների պատասխանատուները՝ կարեւորելով կենտրոնի դերը ռազմավարական մի շարք ծրագրերի մշակման եւ արդյունավետ կիրառման գործում։
Մասնագետների կարծիքով, ոլորտը շրջանցում է աշխարհագրական սահմաններն ու փակուղիները եւ նպաստում երկրի տնտեսության աճին։ Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարը համոզմունք հայտնեց, թե տեղեկատվական տեխնոլոգիաները բացառիկ դերակատարություն կունենան հանրապետության կյանքում, մանավանդ երբ խնդիրը դիտարկվում է տարածքային եւ տրանսպորտային ուղիների սահմանափակումների տեսանկյունից։
Բարերար Կոնստանտին Մանուկյանն առաջին անգամ չէ Արցախում հանդես գալիս բարեգործական ծրագրով։ Հերթականը նորակառույց շենքի շահագործումն է, ինչի համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն հայտնելով նրան՝ նշել է. «Գործնական կապեր հաստատելով տեղական, հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ, գիտական ներուժի համադրմամբ տեղեկատվական տեխնոլոգիաներն ամենախոստումնալից եւ հեռանկարային գերակա ուղղություններից մեկը կհանդիսանան Արցախում»։ Հատկանշական է, որ կենտրոնի ստեղծումը հնարավոր է դարձել ՀՀ ձեռնարկությունների «Ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ։ Ինչպես ճեպազրույցի ժամանակ հավաստիացրեց հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը, առաջիկա 2—3 տարիներին հիմնական շեշտադրումը կդրվի նորածնունդ կազմակերպությունների ձեւավորման վրա։ «Շատ կարեւոր է, որպեսզի արտասահմանյան կառույցները ներդրումներ կատարեն Արցախում, նոր աշխատատեղեր բացվեն ու մասնագետներն ապահովվեն բարձր աշխատավարձով,–գտնում է պարոն Ենգիբարյանը։–Միեւնույն ժամանակ ձեռներեցության մշակույթը պիտի կարողանանք համեմատել տեղեկատվական տեխնոլոգիաների հետ։ Հայկական նորաստեղծ շատ կազմակերպություններ այսօր միջազգային շուկայում բավականին բարձր դիրքեր են գրավում։ Իսկ դա մեզ պարտավորեցնում է ավելի հետեւողական լինել մեր ձեռնարկումներում, վստահություն ձեռք բերել ու մշտապես տեղ ունենալ առաջատարների շարքում»։
Արցախյան մասնաճյուղից մեկը, որ գլխավորում է Արթուր Հովհաննիսյանը, ընդամենը 3 տարվա պատմություն ունի։ Ու եթե սկզբնական շրջանում 5 աշխատող ուներ կազմակերպությունը, այժմ այնտեղ մասնագետների թիվը 30—ի է հասնում։ «Մեզ մոտ հիմնականում երիտասարդներ են աշխատում։ Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը սիրով է կատարում իր գործը, շարունակ հարստացնում կարողությունների ու գիտելիքների պաշարը։ Բոլորն էլ նախաձեռնողի դերում են։ Առիթից օգտվելով ուզում եմ դիմել կենտրոնի բացման առիթով այստեղ գտնվող հայաստանյան եւ օտարերկրյա ընկերություններին՝ վստահորեն ներդրումներ կատարել եւ համագործակցել մեզ հետ։ Մեզ մոտ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, եւ կոչ եմ անում նոր մասնաճյուղեր բացել ու միմյանց քաջալերելով փոխշահավետ գործունեություն ծավալել»,–հյուրերին է դիմում Ա. Հովհաննիսյանը։
«Լոկատոր» ընկերության տնօրեն Վլադիմիր Սոֆյանն առաջարկում է վերահսկել ավտոմեքենաների շարժն ու ջրային ռեսուրսները, եռաչափ մոդելավորմամբ աշխարհին ներկայացնել հայկական եկեղեցիներն ու հուշարձանները։ Ծրագիրը խորհրդանշական անուն ունի՝ «Հայկական գանձեր»։ Ներկաներին ծանոթացնելով ընկերության մտահղացումներին, պարոն Սոֆյանը որոշ հարցեր «գաղտնազերծելով»՝ հավաստիացրեց, թե իր գլխավորած կառույցի հետ համագործակցելու դեպքում աշխարհին առավել հայտնի կդառնան Արցախի հոգեւոր մշակութային հնագույն գանձերը… hhpress.am
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 404 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024