Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 28
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում նախօրեին տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. 26 նոյեմբերի 1946 թ.) հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ—ում ԱՄՆ–ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, Մորգենթաուի ազգականները, հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին, Երեւանի Մորգենթաուի անվան դպրոցի տնօրեն Գոհար Արզանյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԱՄՆ–ի դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը՝ Հենրի Մորգենթաու 4—րդը։
Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի կայքէջից տեղեկանում ենք, որ «միջոցառմանը ներկայացվել է նաեւ ՀՑԹԻ–ի կողմից 2014 թվականին հրատարակված Հենրի Մորգենթաուի հուշագրության հայերեն գիրքը, որը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի՝ թուրքական պետության կողմից այդ նպատակադրված եւ ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման եւ ուսումնասիրման համար։ ԱՄՆ–ի դեսպանի այս հուշագրությունը, հիրավի, կոթողային մի գործ է, որտեղ ներկայացված փաստերն ու վկայություններն անհերքելիորեն ապացուցում են ցեղասպանության ծրագրված եւ նպատակային իրագործված լինելու հանգամանքը։
Մորգենթաուն ներկայացնում է իրավիճակի խոր վերլուծություն՝ այն ամրապնդելով պաշտոնական աղբյուրների տեղեկություններով։ Բացի ա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Եվրատեսիլ–2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» (թարգմանաբար՝ ծագումնաբանություն) խմբի վեց անդամներին, ովքեր խորհրդանշելով անմոռուկի հինգ թերթիկները, ներկայացնում են երկրագնդի հինգ աշխարհամասերում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին եւ Հայաստանը։
Խմբում ընդգրկված Եսայի Ալթունյանը՝ Եվրոպայից, Թամար Կապրելյանը՝ Ամերիկայից, Վահե Թիլբյանը՝ Աֆրիկայից, Մերի—Ջին ՕÕԴոհերթի Վասմաթզյանը՝ Ավստրալիայից, Ստեֆանի Թոփալյանը՝ Ասիայից եւ Ինգա Արշակյանը՝ Հայաստանից, մրցույթին ներկայացնելու են «Face The Shadow» (թարգմանաբար՝ առերեսվիր ստվերին) երգը։ Այն համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության եւ սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի։
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը խմբի անդամների հետ մասնակցել են հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը եւ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Նախագահը խմբի հինգ անդամներին, ովքեր բնակվում են արտերկրում եւ մինչ այս դիմել էին ՀՀ նախագահին՝ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, հանդիպման ժամանակ հանձնել է ՀՀ անձնագրերը, շնորհավորել նրանց՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարեւոր առիթով եւ մաղթել հաջողություններ։ Հանրապետության նախագահը ողջունել է այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը յուրահատուկ ձեւաչափով եւ նո
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առեւտրի եւ եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին։
Հանրապետության նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ ընդգծել, որ Հայաստանը, շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմամբ, մեծապես կարեւորում է նաեւ Եվրոպայի խորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում։ Նշելով, որ Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել եւ[որպես ԵԽ անդամ—պետություն՝ ՀՀ պարտավորությունների, եւ[անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում, Սերժ Սարգսյանը հավելել է, որ այդուհանդերձ, դեռեւս բավականին աշխատանք կա իրականացնելու, եւ մեր երկիրը հաստատակամ է շարունակելու բարեփոխումները։
Նախագահը հաջողություններ է մաղթել Դիդիե Ռեյնդերսին՝ ստանձնած կարեւոր առաքելությունը՝ ԵԽ նախարարների խորհրդի նախագահությունը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում, որին մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել։
Դիդիե Ռեյնդերսը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի ու ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ չափազանց գնահատում է սերտ ու արդյունավետ համագործակցությունը Հայաստանի հետ։ Նա գոհունակությամբ է խոսել Երեւանում նախօրեին եւ երեկ կայացած իր պաշտոնական հանդիպումների մասին՝ նշելով, որ իր գնահատմամբ, ինչպես հայ—բելգիական երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ԵԽ շրջանակներում փ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ։ Նախարար Նալբանդյանը ողջունել է բելգիացի գործընկերոջ այցը Երեւան՝ հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ռեյնդերսը շեշտել է, որ Բելգիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը եւ հնարավոր նոր ոլորտներում համագործակցության ծավալումը։
Էդվարդ Նալբանդյանը Դիդիե Ռեյնդերսին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները եւ ոգեկոչման խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը կարեւորել է միջազգային հանրության միասնական ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման գործում, եւ շնորհակալություն հայտնել արտգործնախարար Ռեյնդերսին՝ մարտ ամսին ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւը Բելգիայի կողմից համահեղինակելու համար։ Հաշվի առնելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ երկու երկրների ակտիվ ջանքերը՝ նախարարները պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն այս ուղղությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեռ 1998թ. Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայրենական արտադրության ավելի քան 300 ընկերություն, մեկտեղելով իր արտադրանքը, ներկայացավ հայ եւ օտարերկրյա գնորդին։ Ապրիլի 26—ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկեց «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) խորագրով եռօրյա ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը։
Ցուցահանդեսն անցկացվում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում եւ հիմնական նպատակը ՀՀ արդյունաբերության առկա ներուժի եւ արդյունաբերության զարգացման հնարավորությունների պատշաճ ներկայացումն է, նոր շուկաների բացահայտումը, գործարար կապերի հաստատումը, ներդրումային ծրագրերի իրականացումը եւ այլն։ Այն նաեւ լավագույն հարթակ է հայկական արտադրողների, արտասահմանյան ներդրողների եւ դիստրիբյուտորների համար՝ արդյունավետ երկխոսություն ստեղծելու տեսանկյունից։
Ցուցահանդեսին մասնակցում են եւ շուկայում հայտնի ապրանքանիշ ունեցող հայրենական արտադրողներ, եւ փոքր ու միջին ձեռնարկատերեր։ Ներկայացված ոլորտներն էին սննդամթերքը, բնական հյութերը, զովացուցիչ ըմպելիքները, բնական եւ հանքային ջրերը, գինի, կոնյակ եւ գարեջուր, ծխախոտ, թեթեւ արդյունաբերությունը, փայտամշակումը, կենցաղային քիմիան, շինանյութը, դեղագործությունը, ոսկեգործությունը, ադամանդագործությունը եւ ժամագործությունը, հանքարդյունաբերությունը եւ մետալուրգիան, ճշգրիտ ճարտարագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը եւ այլն։
«
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը։
Նիստի մեկնարկին պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Ջերմուկի ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին։
Այնուհետեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիմելով պատգամավորներին, նշել է, որ ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները եւ դրանց վերաբերյալ արձագանքները ցույց են տվել, որ ցեղասպանության երեւույթի ընկալումն ու գնահատականները թեւակոխում են վճռական փուլ, եւ պետք է ողջ ազգը լինի միասնական ու հաստատակամ։ Գալուստ Սահակյանի խոսքով՝ այս օրերի ընթացքում ակնհայտ է դարձել, որ միասնական լինելու պարագայում կարելի է հասնել մեծ ձեռքբերումների եւ ունենալ մեծ ակնկալիքներ։ Խորհրդարանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ԱԺ պատգամավորներին, քաղաքացիներին, կամավորներին, կազմակերպություններին ու ծառայություններին, որոնց համատեղ ջանքերի եւ գործունեության արդյունքում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներն անցկացվել են բարձր մակարդակով եւ կազմակերպվածությամբ։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի 25—ին Նեպալում տեղի ունեցած զարհուրելի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|