ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 13:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 28 » Բարեփոխումները շարունակելու հաստատակամություն /Հայաստանում էր ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսը/
13:45
Բարեփոխումները շարունակելու հաստատակամություն /Հայաստանում էր ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առեւտրի եւ եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին։
Հանրապետության նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ ընդգծել, որ Հայաստանը, շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմամբ, մեծապես կարեւորում է նաեւ Եվրոպայի խորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում։ Նշելով, որ Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել եւ[որպես ԵԽ անդամ—պետություն՝ ՀՀ պարտավորությունների, եւ[անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում, Սերժ Սարգսյանը հավելել է, որ այդուհանդերձ, դեռեւս բավականին աշխատանք կա իրականացնելու, եւ մեր երկիրը հաստատակամ է շարունակելու բարեփոխումները։
Նախագահը հաջողություններ է մաղթել Դիդիե Ռեյնդերսին՝ ստանձնած կարեւոր առաքելությունը՝ ԵԽ նախարարների խորհրդի նախագահությունը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում, որին մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել։
Դիդիե Ռեյնդերսը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի ու ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ չափազանց գնահատում է սերտ ու արդյունավետ համագործակցությունը Հայաստանի հետ։ Նա գոհունակությամբ է խոսել Երեւանում  նախօրեին եւ երեկ կայացած իր պաշտոնական հանդիպումների մասին՝ նշելով, որ իր գնահատմամբ, ինչպես հայ—բելգիական երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ԵԽ շրջանակներում փոխգործակցությունը գերազանց են, եւ անհրաժեշտ է այսուհետ եւս հետեւողականորեն շարունակել ջանքերը հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաեւ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Նշելով, որ տեղյակ է ընթացիկ տարին որքան կարեւոր եւ առանձնահատուկ է Հայաստանի համար՝ հագեցած Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներով, Դիդիե Ռեյնդերսը տեղեկացրել է, որ հանդիպումից հետո այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նախագահը երախտագիտություն է հայտնել պարոն Ռեյնդերսին՝ օրերս Երեւանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին բարձր մակարդակով ԵԽ—ի մասնակցության, ինչպես նաեւ ապրիլի 24—ին հիշատակի արարողությանը բելգիական պատվիրակության ներկայության համար։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում անչափ շնորհակալ են ու բարձր են գնահատում Բելգիայի իշխանությունների եւ անձամբ պարոն Ռեյնդերսի ներդրումը Բելգիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման ընդունման գործում։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ—ԵԽ համագործակցության օրակարգին, արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԽ աջակցությանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Դիդիե Ռեյնդերսն այս համատեքստում ընդգծել է, որ ԵԽ—ն պատրաստակամ է եւ հանձնառու շարունակել աջակցությունը Հայաստանին՝ քաղաքական, տնտեսական, իրավական ու այլ ոլորտներում բարեփոխումների ճանապարհին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ։ Դիդիե Ռեյնդերսը վերահաստատել է իր երկրի եւ նաեւ ԵԽ նախարարների խորհրդի նախագահի դիրքորոշումը՝ սատարել միջազգային մանդատ ունեցող միջնորդներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 360 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024