ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 12:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 28 » Հայրենական արտադրության խթանման նոր ուղղություններ /Մեկնարկեց «Արտադրված է Հայաստանում» եռօրյա ցուցահանդեսը/
13:45
Հայրենական արտադրության խթանման նոր ուղղություններ /Մեկնարկեց «Արտադրված է Հայաստանում» եռօրյա ցուցահանդեսը/

Հայրենական արտադրության ավելի քան 300 ընկերություն, մեկտեղելով իր արտադրանքը, ներկայացավ հայ եւ օտարերկրյա գնորդին։ Ապրիլի 26—ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկեց «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) խորագրով եռօրյա ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը։
Ցուցահանդեսն անցկացվում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում եւ հիմնական նպատակը ՀՀ արդյունաբերության առկա ներուժի եւ արդյունաբերության զարգացման հնարավորությունների պատշաճ ներկայացումն է, նոր շուկաների բացահայտումը, գործարար կապերի հաստատումը, ներդրումային ծրագրերի իրականացումը եւ այլն։ Այն նաեւ լավագույն հարթակ է հայկական արտադրողների, արտասահմանյան ներդրողների եւ դիստրիբյուտորների համար՝ արդյունավետ երկխոսություն ստեղծելու տեսանկյունից։
Ցուցահանդեսին մասնակցում են եւ շուկայում հայտնի ապրանքանիշ ունեցող հայրենական արտադրողներ, եւ փոքր ու միջին ձեռնարկատերեր։ Ներկայացված ոլորտներն էին սննդամթերքը, բնական հյութերը, զովացուցիչ ըմպելիքները, բնական եւ հանքային ջրերը, գինի, կոնյակ եւ գարեջուր, ծխախոտ, թեթեւ արդյունաբերությունը, փայտամշակումը, կենցաղային քիմիան, շինանյութը, դեղագործությունը, ոսկեգործությունը, ադամանդագործությունը եւ ժամագործությունը, հանքարդյունաբերությունը եւ մետալուրգիան, ճշգրիտ ճարտարագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը եւ այլն։ 
«Արտադրված է Հայաստանում ցուցահանդեսը կարեւորագույն իրադարձություն է, քանի որ այն Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչումից հետո մեկ անգամ եւս ապացուցում է, որ մենք՝ հայերս, ապրել ենք, ապրում եւ ապրելու ենք։ Իսկ դրա կարեւորագույն նախապայմանը, մարդկանց աշխատանքն է եւ այդ աշխատանքի շնորհիվ ստեղծված արդյունքը, որը եւ զարգացնելու է մեր երկիրը»,–ցուցահանդեսի պաշտոնական բացմանը իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ այստեղ ցուցադրվում է այն ներուժը, որը գոյություն ունի Հայաստանի տնտեսության մեջ։ 
«Մարդիկ աշխատում են ու նոր ուղղություններ են փնտրում եւ չեն բավարարվում եղածով։ Այդ գործոնը բիզնեսի համար ամենակարեւոր հատկությունն է։ Նրանք բոլորն էլ ընդունել են Հայաստանի կառավարության այն մոտեցումները, որոնք վերաբերում են նոր շուկաների որոնմանը։ Մարդիկ ստեղծել են հոյակապ դիզայնով եւ յուրահատուկ համով, անվտանգության բոլոր ցուցանիշներին համապասխան ապրանքատեսակներ։
Ցուցահանդեսին ներկա շատ փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեությունն այսօր խթանվել է ՀՀ կառավարության աջակցությամբ»,–նշեց Կարեն Ճշմարիտյանը։ Նա շրջեց ցուցահանդեսի տաղավարներում, նաեւ հետաքրքրվեց ընկերությունների արտադրանքով, արտահանման շուկաներով, առկա խնդիրներով եւ տեղում հանձնարարություններ տվեց նախարարության պաշտոնյաներին՝ ուսումնասիրել դրանք եւ առաջարկություններ ներկայացնել վերջիններիս լուծման համար։
Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով հրավիրվել են արտասահմանյան պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, պոտենցիալ ներդրողներ ու գնորդներ՝ հնարավորություն ստեղծելով տեղում ծանոթանալու հայկական ընկերությունների արտադրանքին, ծառայություններին եւ արտադրական ներուժին։
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը կարեւորեց եւ հավակնոտ համարեց ցուցահանդեսի կարգախոսը։ Ըստ նրա, հայ գործարարների հիմնական նպատակն այսօր արտահանման նախկին տեմպերն ապահովելն է, ավանդական շուկաների հետ համագործակցելն ու նոր շուկաներ փնտրելը։ Իսկ այդ տեսանկյունից շատ կարեւոր է այս միջոցառումը։ «Մեր նպատակն է հայկական բրենդը ճանաչելի դարձնել համաշխարհային շուկայում իր մի շարք առանձնահատկություններով՝ թե անվտանգության ցուցանիշներով եւ թե որակով։ Տնտեսության այս պայմաններում սա հավակնոտ քայլ է նաեւ գործարարների կողմից, ովքեր իրենց ծրագրերը չեն դադարեցնում եւ ակնկալում են նորից զարգացման տեմպերի մեջ մտնել»,–ասաց Արսեն Ղազարյանը։
Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ, մասնակից կազմակերպությունների արտադրանքի համտեսներ եւ շնորհանդեսներ։ Կներկայացացվեն ՀՀ ներդրումային միջավայրի գրավչությունը, համեմատական առավելությունները եւ ԱՏԳ—ների գործունեության հեռանկարները։
Քննարկումների արդյունքում կազմակերպիչներն ակնկալում են բացահայտել նոր շուկաներ օտարերկրյա ներկայացուցիչների մասնակցությամբ, հաստատել գործարար կապեր եւ քննարկել ներդրումային ծրագրերի հեռանկարները։ Շահագրգիռ անձանց համար կկազմակերպվեն նաեւ այցելություններ հայկական ընկերություններ՝ տեղում ծանոթանալու արտադրական հնարավորություններին։
Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գեւորգյանն արտահայտեց իր գոհունակությունը այն կապակցությամբ, որ Հայաստանում մեծ թվով գործարարներ ցանկություն են հայտնել ներկայացնել իրենց արտադրանքը։ «Ցուցահանդեսի առավելությունը բացառապես հայրենական արտադրանքի ներկայացումն է։ Հայաստանը պետք է դառնա արտադրողների երկիր։ Կարծում եմ եկել է այն պահը, երբ պետք է սահմանափակենք ներկրվող ապրանքների մուտքը, քանի որ հայ գործարարներն ու մասնագետներն այսօր ի զորու են արտադրել ամեն ինչ։ Այսօր ուրախ եմ տեսնել, որ իրականացվում է ՀՀ կառավարության կողմից մեկնարկած ծրագիրը՝ նոր աշխատատեղեր, նոր բիզնեսներ ստեղծելու ուղղությամբ»,–ասաց Գագիկ Գեւորգյանը։
Հայրենական արտադրության հագուստն ու կոշիկը իր բազմազանությամբ եւ ոճային տարբեր առանձնահատկություններով մի շարք տաղավարներ էին զբաղեցնում։ Այդ փաստը վկայում է, որ հայկական տեքստիլը, այդ թվում նաեւ տեղական հագուստը սկսել է ներքին շուկայում պահանջարկ վայելել։ Հայրենական արտադրողների հենց հիմնական նպատակն էլ հայ սպառողի ճաշակին համապատասխանող արտադրանք թողարկելն է։
ՄԱԿ—ի արդյունաբերության զարգացման ծրագրի ներկայացուցիչներից Արաքսյա Գրիգորյանը «ՀՀ»–ի հետ զրույցում նշեց, որ տեքստիլ եւ հագուստ արտադրող 8—9 ընկերություն միավորվել է մեկ ապրանքանիշի ներքո։ ՄԱԿ—ն աջակցել է այդ կազմակերպություններին՝ մոդեռնիզացնելու, մրցունակ արտադրանք ստեղծելու գործում եւ ապահովելու է նաեւ արտադրանքի մուտքը միջազգային շուկա։ «Արդեն նկատվում է միտում հայկական հագուստի պահանջարկի ավելացման ուղղությամբ։ Կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ ներկրված արտադրանքի սպառումը իր ծավալներով կզիջի տեղականին»,–վստահեցրեց Ա. Գրիգորյանը։
Ձկնարտադրությամբ զբաղվող «Յունֆիշ» ընկերության արտահանման գծով տնօրենն էլ տեղեկացրեց, որ իրենց հիմնական նպատակը արտահանման ծավալների մեծացումն է։ Օրինակ, ձկնկիթն արդեն սկսել են արտահանել դեպի Ղազախստան, Թուրքմենստան, ՌԴ, ԱՄՆ, այժմ բանակցություններ են ընթանում նաեւ Կանադա եւ եվրոպական շուկա մուտք գործելու ուղղությամբ։
Սնկի, լոլիկի, ելակի եւ ազնվամորու արտադրությամբ զբաղվող հայ–հոլանդական համատեղ ընկերությունն ունի ջերմատնային տնտեսություններ եւ իր արտադրած բերքն առանձնացնում է էկոլոգիապես մաքուր հատկանիշներով աճեցվելու գործոնով։ Նույնիսկ վնասատուների ոնչացման ուղղությամբ օգտագործվում են կենսաբանական միջոցներ։ Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ, բացի ներքին շուկայից, բանջարեղենն ու հայկական միրգը նաեւ արտահանվում է։ Առայժմ հիմնական շուկաներն են ՌԴ–ն, Արեւելյան երկրները, եւ Արաբական Էմիրությունները։
Հանքարդյունաբերության ոլորտում արտադրանք կթողարկի նաեւ «Զեոլիտ Պրո» ընկերությունը, որն արդեն գործում է, սակայն առաջին արտադրանքը նախատեսում է թողարկել հունիս ամսին։ Արդյունահանվող զեոլիտային տուֆը որպես հանքաքար կիրառելի է տարբեր բնագավառներում։ Ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն արդյունահանվելու է Նոյեմբերյանի սահմանամերձ շրջաններում, աղացվելու եւ կիրառվելու է որպես անասնակերի հավելում, որը մաքրելով հեռացնելու է կենդանու օրգանիզմից ծանր մետաղները։ Այս հավելումը նպաստելու է կենդանիների կաթնատվությանն ու մսատվությանը։ Ի դեպ, այն լայնորեն կիրառվում է դեղագործության ոլորտում։
Հավելենք, որ ցուցահանդեսը կավարտվի այսօր։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 469 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024