ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 11:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 7 » Նշվել է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը /Հայրապետական ս. պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում/
13:46
Նշվել է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը /Հայրապետական ս. պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում/

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Ս. Զատկի տոնի առթիվ մատուցված հայրապետական ս. պատարագին։ 
Սերժ Սարգսյանը ապրիլի 4–ին նաեւ ներկա էր գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված ճրագալույցի ս. պատարագին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում սուրբ եւ անմահ պատարագ է մատուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ աշխարհասփյուռ հայությանը փոխանցելով «Քրիստոս Հարյավ ի մեռելոց» հաղթական ավետիսը։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Մայր աթոռի բարերարներ, Հայկական բարեգործական ընդհանուր միության 88—րդ ընդհանուր ժողովի մասնակիցները՝ գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, կրթության եւ մշակույթի գործիչներ, բազում ուխտավորներ։
Ս. Հարության տոնի առիթով Մայր Աթոռում են եղել նաեւ Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ—ի հովանու ներքո գործող հայորդյաց տների սաները, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտները եւ ՀԲԸՄ Երեւանի սկաուտական խմբի անդամները։
Հայրապետական հանդիսավոր թափորի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ՀՀ նախագահի գլխավերեւում ամպհովանին կրել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Բաբլոյանը եւ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր—Սիմոնյանը։
Ս. պատարագին Նորին սրբությանը որպես առընթերականեր սպասավորել են Մայր աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Արարարողության ընթացքում Նորին սրբությունը բերկրառատ տոնի կապակցությամբ հայրապետական իր պատգամն է հղել համայն հայ ժողովրդին։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 440 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024