ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 21 » Միջոցառումները՝ պատշաճ մակարդակով /Ծիծեռնակաբերդ կայցելեն ավելի քան 60 երկրների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ/
14:43
Միջոցառումները՝ պատշաճ մակարդակով /Ծիծեռնակաբերդ կայցելեն ավելի քան 60 երկրների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ/

Հայաստանում կայանալիք՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող արարողությանը մասնակցելու են 60—ից ավելի պետական եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը։ Նա նշեց, որ պատվիրակությունները ղեկավարում են պետությունների ղեկավարներ, խորհրդարանների ղեկավարներ եւ փոխխոսնակներ, արտաքին գործերի նախարարներ եւ այլ նախարարներ։ Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ չորս պետություն՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Կիպրոսն ու Սերբիան ներկայանալու են նախագահների մակարդակով։ Կիպրոսի նախագահի հետ նաեւ խորհրդարանի նախագահն է լինելու։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Երեւան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ։ Երեւանում երկկողմ հանդիպումներ կունենան նաեւ Հայաստան ժամանած նախագահները։ «Ապրիլի 23—ին եւ 24—ին թեժ է լինելու նաեւ նախագահական նստավայրում։ Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա, հանդիպումներ կկայանան նաեւ Երեւան ժամանած նախագահների միջեւ։ Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո օտարերկրյա պատվիրակությունների համար կտրվի պետական ճաշ, այնուհետեւ աշխատանքային հանդիպումներ կլինեն ողջ օրվա ընթացքում»,–ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց, որ Հայաստանի նախագահին ուղղված նամակներում տարբեր երկրների նախագահներ նշում են, որ Հայոց ցեղասպանությունը համընդհանուր հիշողություն է, ամբողջ մարդկության դեմ կատարված ցեղասպանության 100—րդ տարելիցն է։
Կանդայի վարչապետն իր նամակում նշել է, որ ավանդաբար այդ օրը լինում է հայ համայնքի հետ, Չեխիայի նախագահն էլ նշել է, որ կուզեր անպայման ներկա լինել, սակայն այդ օրը հանդիպում ունի Վատիկանում։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին նվիրված գլխավոր միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 21—ի երեկոյան՝ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի վերակառուցված սրահի բացմամբ։ Վիգեն Սարգսյանը թանգարանի պատրաստվածությունը գնահատում է հարյուր տոկոսանոց։ «Թանգարանն ամբողջությամբ ձեւափոխվել է, ցուցասրահի տարածքը եռապատկվել է, եւ գաղափարական առումով հետաքրքրական ցուցադրություն է ստացվել։ Թանգարանով հպարտանալու առիթ ենք ունենալու, քանի որ այն հսկայական գործ է կատարում ինչպես եղածը ցույց տալու եւ այնպես էլ նոր նյութեր ժողովելու առումով։ Բացի լուսանկարներից եւ տեքստից, ցուցադրությունը պարունակում է ցուցանմուշներ, իրեր, վերապրածների առարկաներ, որոնք ներկայացնում են հանցագործությունները՝ ողջ խորությամբ»,–ասաց Վ. Սարգսյանը։
Ապրիլի 22—ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի երկօրյա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական—քաղաքական համաժողով, որը նվիրված է ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարին։
Ասուլիսին ներկա ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը իր հերթին տեղեկացրեց, որ համաժողովին կմասնակցեն ավելի քան 600 խորհրդարանականներ, դիվանագետներ, ցեղասպանագետներ։ Բացմանը ներկա կլինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Գլոբալ ֆորումի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկի իրականացմանը՝ քննարկման առարկա դարձնելով ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզների զարգացումը՝ իսպառ բացառելու 1915—ին եւ դրան հաջորդած տարիներին նմանօրինակ այլ զահուրելի հանցագործությունների կրկնությունը»։
Համաժողովի գլխավոր համակարգողներն են՝ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Երկօրյա համաժողովը կիրականացվի ինտերակտիվ քննարկումների եւ մեկ լիագումար նիստի միջոցով։ Կքննարկվի միջազգային իրավունքում մարդկության հանդեպ ոճրագործությունների կանխարգելման միջոցների զարգացման հարցը, որի նպատակն է վեր հանել մարդկության դեմ հանցագործության հայեցակարգի ձեւավորման պատմական զարգացումն ու դրա հետագա ընդլայնման հնարավորությունը։ «Կներկայացվի տարբեր ժամանակներում ու վայրերում գործադրված զանգվածային բռնարարքների համեմատական վերլուծությունը, անդրադարձ կկատարվի այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ցեղասպանությունների ժխտողականությունը միջազգային անվտանգության եւ մարդու իրավունքների համակարգի վրա։ Երկրորդ նիստը կվերաբերի ցեղասպանության հետեւանքների վերացման ու պատասխանատվության խնդիրներին»,–հայտնեց Կարեն Նազարյանը։
ԱԳ փոխնախարարի հավաստմամբ՝ համաժողովի ձեւաչափը թույլ կտա մասնակիցներին հանդես գալ մեկնաբանություններով, ելույթներով, բանավեճի բռնվել հիմնական զեկուցողների հետ։
«Երկրորդ օրը կկայանա լիագումար նիստ, որի ժամանակ ակնկալում ենք, որ հանդես կգան խորհրդարանականներ կամ խորհրդարանական պատվիրակություններ, որոնք որոշակի բանաձեւերով, հայտարարություններով արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Այս լիագումար նիստի նպատակն է իրազեկել այն էական ներդրման մասին, որ խորհրդարանականները կարող են ունենալ ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման ու աշխարհում խաղաղության հաստատման գործում»,–ասաց Կարեն Նազարյանը։
Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու մասնագիտական քննարկումներ։ Դրանցից մեկը հոգեւորականների համաժողովն է՝ «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգեւ» թեմայով, ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության եւ ԵՊՀ համագործակցությամբ՝ իրավաբանների համաժողովը։
Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նաեւ հաջորդ օրերի միջոցառումները։
Ապրիլի 23—ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կկայանա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ. «Դա բացառիկ երեւույթ է, քանի որ Հայ առաքելական եկեղեցին մի քանի դար չի կատարել սրբադասման կարգ, եւ այն չափազանց կարեւոր նշանակություն ունի տարելիցի հոգեւոր եւ բարոյական հենքը ձեւավորելու համար»։
Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար, սակայն անհարմարություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում Էջմիածին այցելել հանրային տրասնպորտով։
Սրբադասման կարգը կավարտվի երեկոյան 19։15—ին։ Դա խորհրդանշական թիվ է եւ կազդարարվի համազգային լռության րոպեով, որը կընթանա զանգերի հարյուր ղողանջով։ Այդ նախաձեռնությանը կմիանան նաեւ աշխարհի բազմաթիվ եկեղեցիներ. Բուենոս Այրեսի եկեղեցիներից մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճար կհամախմբվեն եւ կհիշատակեն զոհերին։
Ժամը 20.00—ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «System of a Down» խմբի համերգը։
Ապրիլի 24—ին ոգեկոչման արարողությունները կմեկնարկեն առավոտյան, երբ Հայաստան ժամանած պատվիրակությունները կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ, որից հետո կմեկնարկի ոգեկոչման գլխավոր արարողությունը, հետեւաբար խորհուրդ է տրվում Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելել ցերեկը ժամը 13։00—ից հետո։ Նույն օրը երեկոյան կկայանա ավանդական ջահերով երթ, իսկ այցելություն հուշահամալիր կկայանա նաեւ ապրիլի 25—ին։
Ապրիլի 24—ին, երեկոյան ութն անց տասնհինգին Հանրապետության հրապարակում կկայանա մեծ համերգ, որտեղ 43 երկրների ավելի քան 100 երաժիշտներ կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին եւ վերապրածներին։
Այս ընթացքում եւ ողջ տարվա ընթացքում կցուցադրվեն բազմաթիվ վավերագրական—գեղարվեստական ֆիլմեր։ Մասնավորապես կկայանա «Հիշողության քարտեզ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է օտարերկրյա միսիոներների աշխատանքի մասին։ Ողջ տարվա ընթացքում տեղի կունենա «Քեզ հետ, Հայաստան» խորագրով նախաձեռնությունը, որը ենթադրում է, որ աշխարհահռչակ նվագախմբերն իրենց ելույթներից մեկը նվիրում են Հայոց ցեղասպանության հիշատակին։ Նմանատիպ համերգներ կկայանան Բրյուսելում, Սանկտ Պետերբուրգում, Նյու Յորքում։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 390 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024