ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 22:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 30 » Կարգելվի ՀՀ ներմուծումը եւ ՀՀ—ից երրորդ երկիր արտահանումը /Այդ ապրանքախմբի ցանկը հայտնի է/
17:02
Կարգելվի ՀՀ ներմուծումը եւ ՀՀ—ից երրորդ երկիր արտահանումը /Այդ ապրանքախմբի ցանկը հայտնի է/

Հայտնի է այն ապրանքների շարքը, որոնք ԵՏՄ տարածք, հետեւաբար՝ մեր երկիր չեն կարող ներկրվել, նաեւ՝ մեր երկրի տարածքից երրորդ երկիր չեն կարող արտահանվել։ Ուշագրավ է, որ այդ ապրանքների շարքում են, օրինակ, փայտանյութը, վերամշակվող թուղթը, ստվարաթուղթը, մակուլատուրան (որոնց արտահանումն արգելված է ԵՏՄ—ից)։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանման, արգելված երկու տիպի ապրանքախմբերի ցանկ կա՝ ՀՀ—ի կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը եւ ՀՀ—ի կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկը։ Առանց մեկնաբանությունների կներկայացնենք, թե որոնք են դրանք։
Առաջինում, այսինքն՝ ամբողջությամբ արգելված ապրանքախմբերի ցանկում են օզոնային շերտը քայքայող նյութերն ու դրանք պարունակող արտադրանքը, որոնց ներմուծումը ԵՏՄ տարածք եւ արտահանումը ԵՏՄ—ից արգելված են։ Ամբողջությամբ արգելված է վտանգավոր թափոնների ներմուծումը։
Արգելվում է նաեւ տպագիր, աուդիովիզուալ եւ այլ կրիչների վրա այն տեղեկատվությունը, որոնց ներմուծումը ԵՏՄ, արտահանումը ԵՏՄ—ից եւ տարանցումը ԵՏՄ—ով չի թույլատրվում։ Բայց թե հատկապես ինչ տեղեկատվության մասին է խոսքը, չի մանրամասնվում։
2001թ. մայիսի 22—ին ստորագրված Ստոկհոլմի կոնվենցիայի կայուն օրգանական աղտոտիչների Ա եւ Բ հավելվածների գործողությունների տակ ընկնող բույսերի պաշտպանության միջոցների ներմուծումը նույնպես արգելված է։ Չի թույլատրվում նաեւ ծառայողական եւ քաղաքացիական զենքի, դրա հիմնական մասերի ու փամփուշտների ներկրումը։ Արգելվում է նաեւ դրանց արտահանումն ու տարանցումը ԵՏՄ—ով։
Ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցների ներմուծումն էլ է արգելված, ինչպես նաեւ՝ գրենլանդական փոկերի եւ դրանց ձագերի կաշվի ներբերումը։
Երկրորդ ցանկը սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկն է, որում կրկին օզոնային շերտը քայքայող նյութերն են հայտնվել։
Այս ցանկում են հայտնվել նաեւ բույսերի պաշտպանության այն միջոցները, որոնց տեղափոխումը ԵՏՄ տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում։ Ի դեպ, վտանգավոր թափոններն էլ կան։ Ցանկում են հանքագիտության եւ հնեաբանության հավաքածուներն ու հավաքածուների առարկաները, որոնց տեղափոխումը ԵՏՄ տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում։
Երկրորդ ցանկում են այն վայրի կենդանիներն ու առանձին վայրի բույսերը, որոնց տեղափոխումը ԵՏՄ տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում։
Սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկում տեղ են գտել կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակները, որոնք ընկնում են անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը ԵՏՄ—ով սահմանափակ է։ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ եւ անհետացող վայրի կենդանիների ու բույսերի տեսակներն ու դրանց մասերի ներմուծումն էլ է սահմանափակ, որոնց տեղափոխումը ԵՏՄ—ով սահմանափակ է արտահանման դեպքում։
Սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի շարքում են նաեւ թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը, չմշակված թանկարժեք մետաղները, ջարդոնն ու թանկարժեք մետաղների թափոնները, թանկարժեք մետաղների հանքաքարն ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները, հանքային հումքի տեսակները, որոնց տեղափոխումը ԵՏՄ—ով սահմանափակ է արտահանման դեպքում։
Սահմանափակումների ենթակա ապրանքներից են նաեւ թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերն ու դրանց պրեկուրսորները, դեղերն ու դեղագործական նյութերը, ռադիոէլեկտրոնային կամ քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերը, տեղեկատվության հատուկ տեխնիկական միջոցները՝ նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները, մշակութային արժեքները, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը, արխիվային փաստաթղթերի բնօրինակները։
ՀՀ—ի կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկում են մարդու օրգաններն ու հյուսվածքները, արյան եւ դրա բաղադրամասերը, որոնց տեղափոխումը ԵՏՄ—ով սահմանափակ է ներմուծման կամ արտահանման դեպքում։
Ի դեպ, ընդերքի մասին տեղեկատվությունը, որոնց տեղափոխումը ԵՏՄ—ով սահմանափակ է արտահանման դեպքում, նույնպես երկրորդ տիպի ապրանքախմբի ցանկում է ներառվել։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նկարներում ՀՀ—ի կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված ապրանքախմբերից են

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 420 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024