ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 3 » Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յաննակիս Օմիրուի ելույթը
12:16
Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յաննակիս Օմիրուի ելույթը

Հայոց ցեղասպանության եւ դրա ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յաննակիս Օմիրուն.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի անդամներ, տիկնայք եւ պարոնայք, գործընկերներ, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, մեծ պատիվ եւ ուրախություն է ինձ համար ողջունել ՀՀ ԱԺ նախագահին եւ իր կողմից գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատում։ Մեկ ուրիշ երկրի խորհրդարանի նախագահի ելույթը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին բացառիկ իրադարձություն է, եւ այդ փաստը, ինչպես նաեւ մեր հրավերի ընդունումը վառ ապացույց են հանդիսանում եւ վերստին հաստատում են մեր ժողովուրդների եւ պետությունների երկարամյա բարեկամությունը։ Այս իրադարձությունը խորհրդանշական է նաեւ այն առումով, որ այսօր ոգեկոչվում է հայ ժողովրդի ողբերգության տարելիցը։ Հիշում ենք ժամանակակից մարդկության պատմության սեւ էջերի անմեղ զոհերին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր չեն մոռանում այդ էջերը։
Ողջունում ենք Ձեզ, պարոն նախագահ, հարգանքի, եղբայրության եւ համերաշխության զգացմունքներով։ Հավաստիացնում ենք Ձեզ, որ սատարում ենք Հայաստանին իր կողմից տարվող պայքարում, ինչպես եւ անցյալում դա բազմիցս արվել է մեր կողմից։ Միեւնույն ժամանակ, եւս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ Կիպրոսի հարցի արդար լուծման, ազատագրման, մեր երկրի վերամիավորման, միջազգային հանրության կողմից ճանաչված Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների վերականգմանն ուղղված մեր պայքարում մեզ մշտապես սատարելու համար։ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքները՝ երկիր, որ ողբերգական կերպով միավորում է հայ եւ կիպրացի ժողովուրդների պատմական ճակատագրերը, երկիր, որ շարունակում է առաջնորդվել ուժով, այլ ոչ թե իրավունքով, խարդավանքներով, եւ ոչ թե խաղաղ մտադրություններով։
Ձեր այս պաշտոնական այցը Կիպրոս Հայոց ցեղասպանության ոգեկոչման տարելիցի շրջանակներում ունի հատուկ նշանակություն։
Միեւնույն ժամանակ, այս այցի շրջանակներում մենք պատմական անդրադարձ ենք կատարում Կիպրոս—Հայաստան հարաբերությունների պատմությանը՝ հետ գնալով 1960—ական թվականներ, երբ դեռ երիտասարդ Կիպրոսի Հանրապետությունը բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ արտաքին գործերի նախարար, հետագայում Հանրապետության եւ խորհրդարանի նախագահ Սպիրոս Կիպրիանուի նախաձեռնությամբ։ Նա առաջինն էր, ով 1965 թվականի հունվարի 26—ին ՄԱԿ—ի Գլխավոր վեհաժողովի միջազգային ամբիոնից բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Կիպրոսը նաեւ առաջին եվրոպական պետությունն է, որ միաձայն, ներկայացուցիչների պալատի կողմից, ցեղասպանությունը ճանաչող բանաձեւով 1990 թվականին ճանաչել է ցեղասպանությունը, իրավական ուժով ամրագրել այդ փաստը եւ ապրիլի 24—ը Հայ ազգի ցեղասպանության հիշատակի պետական օր հռչակել։ Միեւնույն ժամանակ, ցեղասպանության երկու այլ բանաձեւ է ընդունվել 1975 եւ 1982 թվականներին։
Ներկայացուցիչների պալատը, հավատարիմ մնալով այդ ահռելի իրադարձության հիշողության պահպանմանը, կոչ է անում համաշխարհային հանրությանը միջազգայնորեն ճանաչել եւ դատապարտել Ցեղասպանությունը։ Ներկայացուցիչների պալատը հաստատակամորեն եւ կայուն սատարում է Հայաստանին՝ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու արդար պահանջը կյանքի կոչելու հարցում եւ դատապարտում է Թուրքիայի ոճրագործ կեցվածքը՝ երկիր, որ հրաժարվում է պատասխան տալ մարդկության դեմ իրականացված ծանր եւ սարսափելի, դաժան եւ ահռելի իր հանցագործությունների համար։ Այդ հանցագործությունը, մնալով անպատիժ, սեւացրել է մի ամբողջ ազգի հավաքական հոգին, սեւացնում է նաեւ ՄԱԿ—ի կանոնադրության համամարդկային սկզբունքները եւ արժեքները։ Սա հանցագործություն է, որը քաղաքակիրթ աշխարհի կողմից դեռ հարյուր տարի առաջ պետք է դատապարտվեր։
Հստակ է Կիպրոսի հանձնառությունը ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժելու մասին կոնվենցիայի կատարումն ապահովելու գործում։ Սույն Կոնվենցիան միջազգային իրավունքի պահպանման ինչպես նաեւ ազգային, ռասայական կամ կրոնական խմբի ընդհանուր կամ մասնակի ոչնչացման հանցավոր արարքի կանխարգելման միջազգային գործիք է հանդիսանում։
Այս համատեքստում ներկայացուցիչների պալատը, ներկայացուցիչների պալատում հայերի կրոնական խմբի ներկայացուցչի համապատասխան նախաձեռնությունը ներկայացնելուց հետո, այսօր առավոտյան իրականացրեց եւս մեկ քայլ՝ քրեական օրենսգրքի միջոցով ռասիզմի եւ այլատյացության որոշ ձեւերի եւ դրսեւորումների պայքարելու դեմ օրենքում փոփոխություններ կատարեց եւ այսպիսով քրեականացրեց ցեղասպանության ժխտումը։
Մենք կշարունակենք մեր գործողությունները միջխորհրդանական դիվանագիտության շրջանակներում։ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի եւ ՀՀ ԱԺ միջխորհրդանական համագործակցության հանձնաժողովները կկրկնապատկեն իրենց ջանքերը տարբեր միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում իրենց գործողությունները համակարգելու նպատակով։ Մեր նպատակն է ընդահնուր ուժերով առաջ տանել մեր ընդհանուր շահերը եւ նպատակները, ինչպես նաեւ խաղաղ լուծում տալ մեր ազգային հիմնահարցերին։ Մենք ուժեղ ենք միասին՝ թուրքական մարտավարության եւ նորօսմանյան զավթողական ռազմավարության դեմ։
Պարոն նախագահ,
Անգնահատելի է մեր հայ հայրենակիցների դերը մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության հիշատակը պահպանելու եւ Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության ճանաչումը պարտադրելու գործում։ Կիպրոսում բնակվող հայերը, լինելով երիտթուրքերի բռնի տեղահանումների վերապրածների ժառանգներ, երաշխիք են ապագա սերունդների պատմական հիշողությունը պահպանելու գործում։
Դրական է Կիպրոսի հայկական սփյուռքի ներդրումը Հայաստան—Կիպրոս կապերի ամրապնդման գործում։ Հավատարիմ մնալով ընդհանուր սկզբունքներին եւ արժեքներին եւ լինելով Կիպրոսի հասարակության անբաժանելի եւ ակտիվ մաս, պահպանելով իրենց մշակութային եւ կրոնական ինքնությունը՝ Կիպրոսում բնակվող հայերը նպաստում են Կիպրոսի ժողովրդի առաջընթացին եւ բարեկեցությանը։
Մեր երկու պետությունների անքակտելի հարաբերությունների պահպանման գործում ներկայացուցիչների պալատում Հայերի կրոնական խմբի յուրաքանչուր ներկայացուցիչ իր ուրույն դերակատարությունն ունի։ Հայերի կրոնական խմբի ներկա ներկայացուցիչ պարոն Վարդգես Մահտեսյանը դրա վառ օրինակ է։ Մեծ է պարոն Մահտեսյանի ներդրումը Ձեր, ինչպես նաեւ հինգ ամիս առաջ իմ Հայաստան կատարած այցը պատշաճ կերպով կազմակերպելու մեջ։ Առաձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում պարոն Մահտեսյանին իր նախաձեռնության համար, որի շնորհիվ հիշատակի դրոշմանիշ թողարկվեց, ինչպես նաեւ մեր երկու խորհրդարանների կողմից հայերի ողբերգության հարյուրամյա տարելիցին նվիրված ցուցահանդես կազմակերպվեց Նիկոսիայում։ Այդ ցուցահանդեսը, երկու խորհրդարանների նախագահների կողմից հանդիսավոր կերպով կբացվի վաղը, Ամոխոստոսի պատմական դարպասում։
Ազգային ժողովի պարոն նախագահ,
Ժամանակակից պատմության մեջ Թուրքիայի անպատիժ մնացած հանցագործությունն իր շարունակությունը գտավ Կիպրոսում, որտեղ Թուրքիան էթնիկական զտումներ իրականացրեց՝ ներխուժելով 1974 թվականին, գրավեց մեր երկրի տարածքը, զանգվածային կերպով բնակեցրեց այն, ավիրեց սուրբ վայրերը եւ հուշարձանները, ոչնչացրեց կրոնական եւ մշակույթային ժառանգությունը։ Ավերվեցին նաեւ հայկական սփյուռքի կողմից ստեղծված հուշարձանները։
Քառասուն տարի է արդեն, ինչ Թուրքիան խախտում է միջազգային սկզբունքների եւ նորմերի օրինականությունը, դեմ է կիպրական կողմի հավատարմությանը՝ արդար եւ կենսունակ լուծում տալ Կիպրոսի հիմնահարցին՝ ՄԱԿ—ի կողմից ընդունված համապատասխան բանաձեւերի, ինչպես նաեւ եվրոպական իրավունքի սկզբունքի եւ արժեքների հիման վրա։ Թուրքիայի անզիջողականությունը, ամբարտավանությունը եւ համառությունը հեռու են միջազգային ասպարեզում գործող պետության կեցվածքից՝ պետության, որ հարգում է միջազգային իրավունքը եւ եվրոպական ձեռբերումները, եւ, միեւնույն ժամանակ, ձգտում է դառնալ Եվրոպական միության անդամ։ Թուրքիան իր գործողություններով կասկածի տակ է դնում Կիպրոսի ինքնիշխան իրավունքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, ոտնահարում է ավանդական իրավունքը եւ ծովի իրավունքի մասին ՄԱԿ—ի կոնվենցիան, որը Թուրքիան չի էլ ստորագրել։ Այդ խախտումները եւ սպառնալիքները ստիպեցին Կիպրոսի Հանրապետության նախագահին կասեցնել Կիպրոսի մասնակցությունը Կիպրոսի հիմնահարցի շուրջ ընթացող բանակցություններում։ Անիմաստ է բանակցել շանտաժի եւ սպառնալիքների մթնոլորտում։
Չնայած տարաձայնություններին, մենք շարունակում ենք պայքարել։
Մենք հաստատակամ ենք պաշտպանել Կիպրոսի ժողովրդի իրավունքները, վերամիավորել մեր հայրենիքը եւ խաղաղ գոյակցել մեր թուրք—կիպրացի հայրենակիցների հետ, առանց զավթողական ուժերի եւ նորաբնակների։ Մենք հաստատակամ ենք ապահովել պետության անխափան, կառավարելի եւ արդյունավետ գործունեությունը, ապահովել առաջընթաց եւ բարեկեցություն Կիպրոսի ժողովրդին՝ անվտանգության պայմաններում, հարգելով մարդու իրավունքները։
Օգնության ձեռք ենք մեկնում Հայաստանին եւ հայ ժողովրդին, լինելով Հայաստանի հավատարիմ դեսպաններ, առաջ ենք տանում Հայաստանին հուզող հարցերը նաեւ Եվրոպական միությունում։ Իմ բարեկամ պարոն նախագահ, մենք դա անում ենք հանուն Ձեր ժողովրդի առաջընթացի եւ բարեկեցության, անվտանգ եւ խաղաղ պայմաններում, միջազգային իրավունքին համաձայն։
Պարոն նախագահ,
Ողջունում եմ Ձեզ եւս մեկ անգամ Կիպրոսի Հանրապետությունում եւ ներկայացուցիչների պալատում։ Վստահ եմ որ Ձեր այս այցը վերստին կհաստատի մեր երկու երկրների եւ խորհրդարանների գերազանց հարաբերությունները, էլ ավելի կարժեւորի այդ հարաբերություններն ի շահ մեր երկու պատմական ժողովուրդների։
Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին եւ անձամբ Ձեզ առաջընթաց եւ բարօրություն, ինչպես նաեւ Ձեր բարի նպատակների արագ իրականացում»

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 448 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024