ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 05:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 20 » ԵՄ—ն ցանկանում է խուսափել բաժանարար գծերից
14:06
ԵՄ—ն ցանկանում է խուսափել բաժանարար գծերից

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները չեն խանգարում Եվրամիության հետ հարաբերությունների առաջընթացին։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։ Նա հավելել է, որ ԵՄ—ն ցանկանում է խուսափել բաժանարար գծերից։
«ԵՄ—ն մտադիր է զարգացնել հարաբերություններն արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ. ոչ միայն ասոցացման համաձայնագիրը ստորագրած Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի, այլ նաեւ Հայաստանի, Ադրբեջանի ու, ինչու ոչ, Բելառուսի հետ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշել է Հրիսթեան։
Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել գործընկերությունը արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ անկախ այդ երկրների եվրաինտեգրման մակարդակից եւ այլ բլոկներում նրանց հնարավոր միջազգային պարտավորություններից։
Հայաստանը Ռիգայում ԵՄ արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Եվրամիությունից հստակ քայլեր է ակնկալում երկկողմ համագործակցության հետագա ձեւաչափը մատնանշելու ուղղությամբ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է, որ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ մտքերի փոխանակության ընթացքում ձեւավորված վերջնական արդյունքների վրա հիմնվելով՝ ԵՄ—ն կներկայացնի մանդատ, որից հետո արդեն կսկսվեն բանակցությունները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիր պատրաստելու շուրջ։ Կարեն Նազարյանը նաեւ փոխանցել է, որ Հայաստանում ակնկալում են, որ ԵՄ—ի կողմից այդ մանդատը կտրամադրվի մինչեւ Ռիգայի գագաթնաժողովը։
Հայաստան—Եվրամիություն համագործակցության օրակարգում մեծապես կարեւոր նշանակություն ունի խորհրդարանական ձեւաչափը, ինչի վկայությունը մարտին Երեւանում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստան—ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստերն են։ «Այս երկու կարեւոր իրադարձությունների ընթացքում քննարկումները հիմնականում ուղղված էին Երեւանի եւ Բրյուսելի միջեւ համագործակցության խորացմանը, եւ մենք լիահույս ենք, որ այդ մի քանի օրերի ընթացքում ծավալված քննարկումները եւս նպաստելու են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության նոր ուղիների ձեւավորմանը»,–ասել է Նազարյանը։
ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Հայաստան—ԵՄ համագործակցության կարեւոր առաջնահերթություն է նաեւ մարդկանց միջեւ շարժունակության խթանումը՝ հիշեցնելով, որ 2014թ. հունվարին ուժի մեջ են մտել ԵՄ—ի հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը, որոնցով ԵՄ քաղաքացիները Հայաստան մուտք գործելու համար ազատվել են մուտքի վիզայից։ Կարեն Նազարյանը հայտնել է, որ Հայաստանը ցանկանում է քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ԵՄ մուտք գործելու համար եւս ազատվեն մուտքի վիզայից։ Նրա գնահատմամբ մարդկանց միջեւ շփումների խթանումը կարող է էապես նպաստել Հայաստանի եւ Եվրամիության սերտ համագործակցության հաստատմանը

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 433 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024