Ապրիլի 20-ին Մեծամորի մշակույթի պալատում և մասսայական գրադարանում կազմակերպվել էր Հայոց մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումներ, որին ներկա գտնվեցին համայնքային կառույցների աշխատակիցները, քաղաքի բնակիչներն ու ուսանող երիտասարդությունը:
Մշակույթի տան կերպարվեստի խմբի սաները /խմբի ղեկավար և դասատու Ռիտա Սարգսյան/, մշակույթի պալատի ֆոյեում կազմակերպել էին իրենց աշխատանքների ցուցադրություն:
Համայնքի ճանաչված նկարչուհի, կերպարվեստի խմբի ղեկավար Ռիտա Սարգսյանը միջոցառման մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց իր սաների աշխատանքները:
Երեխաների ցուցադրության պատրաստված նկարներում արտացոլված էր իրենց պատկերացումները, որտեղ նկարչական հմտության հետ համադրված էր նյութի ասելիքը գունային ողջ ներկապնակով: Ցուցահանդեսը սկսվում էր “Մայրը” նկարով, որը կյանքի, ապրելու և հարատևելու խորհուրդն էր կրում: Աչք էր շոյում երեխաների աշխատանքների կատարելագործումը, նկարչական հմտություններին տիրապետելն ու ասելիքի բազմազանությունը:
Ցուցահանդեսի մասնակիցները, որոնց մեջ էին նաև սաների ծնողները, բարձր գնահատեցին Ռիտա Սարգսյանի նվիրումը և հիացմունք ապրեցին իրենց երեխաների տաղանդալից աշխատանքներից:
Ցուցահանդեսը կգործի ապրիլի վերջը և հասանալի կլինի մշակույթի պալատի այցելուներին: Մնում է հաջողություն մաղթել բոլորիս կողմից հարգված` իր գործի և արվեստի անխոնջ մշակ Ռիտա Սարգսյանին ու իր սաներին իրենց գեցկության արարման ճանապարհին:
Նույն օրը` եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրված միջոցառում անցկացվեց մասսայական գրադարանում, որը գրադարանի տնօրեն Փիրուզա Մալխասյանի կողմից հերթական կազմակերպված բովանդակալից միջոցառումն էր, որտեղ միջոցառման մասնակիցները հաղորդակից եղան հարյուրամյա տարելիցին նվիրված գրական և երաժշտական բովանդակալից, օրվա խորհրդին հարիր հրաշալի կատարումների:
Չենք կարող չխոսել գրադարանի աշխատակիցների նվիրումի և իրենց գործի հանդեպ պատասխանատու մոտեցման մասին, այն միշտ եղել է նրանց աշխատանքում և այս հրաշալի կազմակերպված միջոցառումն էլ այդ աշխատանքների վառ ապացույցն է:
Հրաշալի այս կոլեկտիվին ցանկանում ենք իրենց հանրոգուտ աշխատանքում բազում հաջողություններ, իսկ տնօրեն Փիրուզա Մալխասյանին, իր հանրոգուտ կազմակերպչական գործունեության մեջ նորանոր գաղափարներ ու ծրագրեր: Իսկ երիտասարդ կատարողներից ներկաներին հուզեց Շողակաթ Հակոբյանը, որինմաղթում ենք կանաչ ու արգասաբեր ճանապարհ արվեստի գեղեցիկ աշխարհում:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նինա Թադևոսյանը, որը բարձր գնահատեց կատարված բովանդակալից աշխատանքը և իր խոսքում ասաց, որ 100 ամյակին նվիրված այս միջոցառումը ևս մեկ փաստարկ է մեր ժողովրդի անկոտրում կամքի, ապրելու, արարելու և պետական շինարարության և ազգային ոգու ամրապնդման գործում:
Միջոցառումների կազմակերպման ու անցկացման աշխատանքներին իր գործուն մասնակցությունը ունեցավ մշակույթի պալատի տնօրեն` Ռազմիկ Գեղամյանը, որը իրեն հատուկ աշխատասիրությամբ հոգացել էր միջոցառումների պատշաճ անցկացումը:
|