ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 20 » ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը
14:06
ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին եւ Տանկրեդ Շիպանսկուն, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանը ողջունեց Գերմանիայի Բունդեսթագի՝ հայկական ծագումով պատգամավոր Մարտին Պետցոլդի եւ նրա գործընկեր Տանկրեդ Շիպանսկու այցելությունը Հայաստան՝ ընգծելով, որ հայ—գերմանական բարձր մակարդակի հարաբերություններում կարեւոր դերակատարում ունի միջխորհրդանական ակտիվ համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Պետցոլդը նշեց, որ իր համար խորհրդանշական է Բունդեսթագի պատգամավորի կարգավիճակում այցելել Հայաստան եւ նպաստել հայ—գերմանական հարաբերությունների զարգացմանը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում եւ ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումները։
Պատգամավորները տեղեկացրին, որ ապրիլի 24—ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին։
Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների։ Մտքեր փոխանակվեցին ուկրաինական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի, եւ դրա արդյունքում տարածաշրջանում ակնկալվող զարգացումների շուրջ։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 445 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024