ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 03:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 17 » Հայոց ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում /Սրանք են այն հիմնական ուղերձները, որոնք ուղղվում են աշխարհին/
14:40
Հայոց ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում /Սրանք են այն հիմնական ուղերձները, որոնք ուղղվում են աշխարհին/

ՀՀ դիվանագիտական կորպուսը ակտիվ շարունակում է աշխատել՝ համակարգելով նաեւ ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք միավորելու են բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց համոզմունքների շրջանակներում պայքարում են եւ պայքարելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ 
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախեւառաջ ունի տեղեկատվական շատ մեծ նշանակություն միջազգային բոլոր հարթակներում, եւ գրեթե չկա մի պետություն, որտեղ հրապարակային քննարկված չլինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պատմական, քաղաքական եւ արժեքային տեսակետից։ Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ 
«Սրանում իր ակնհայտ մեծ դերակատարությունն են ունենում հայկական սփյուռքի բոլոր կազմակերպությունները, որոնք իրենց ծրագրերը համակարգված կերպով իրականացնում են, եւ սա ամբողջ տարվա ընթացքում ուղեկցելու է ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին։ Դրանք հնարավորություն են ստեղծում պետական կառույցների, մասնավորապես քաղաքական կառույցների եւ խորհրդարանների ուշադրությունը հրավիրել ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Ինչպես գիտեք, նույնիսկ այն խորհրդարանները, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, վերահաստատում են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եղելության, դրա դատապարտելիության, կանխարգելման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաեւ հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին»,– նշել է Զաքարյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական նշանակությունը եւս ձնագնդի էֆեկտով ավելի մեծանում է, որի լավագույն ցուցանիշը Թուրքիայի մոտեցումներն են։ «Այդ հիստերիան, որն աստիճանաբար բարձրանում է պաշտոնական Անկարայում, խոսում է այն մասին, որ թուրքական իշխանություններն իրականում մեծ վտանգ են տեսնում այդ գործընթացի մեջ։ Որովհետեւ խնդիրը ե՛ւ ուղղակի, ե՛ւ անուղղակի կերպով ազդում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության վրա։ Այսինքն, Թուրքիան այս պարագայում մեծ մտավախություններ ունի, որ ժխտողական քաղաքականությունն արդեն չի ունենա նշանակություն։ Եվ պատահական չէ, որ Թուրքիան արդեն իսկ Գալիպոլիին զուգահեռ նաեւ այլ գործողություններ է ձեռնարկում, որպեսզի կարողանա ահագնացնել հակահայկական լոբբին եւ Թուրքիայի կողմից երկկողմ շահերի ներկայացման եւ դրանց կարեւորման գործընթացը, սակայն 100 տարիների ընթացքում խնդիրը կրկին նույն հնչեղությամբ եւ էլ ավելի մեծ շեշտադրումներով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոն բերելով, հայ ժողովուրդը, հայկական կազմակերպությունները, Հայաստան պետությունը այս հարթակում ճիշտ շեշտադրումներ անելով՝ խնդիրը պահում են ոչ թե ավելի շատ քաղաքական կամ հայ—թուրքական հարաբերությունների համատեքստում, այլ բարոյական եւ արժեքային դաշտում, ինչն ավելի է գնահատվում»,–շեշտել է Զաքարյանը։
Տարելիցի շրջանակներում հայ ժողովրդի խնդիրը բարոյական աջակցություն ստանալը եւ ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկ լինելն է։ «Այս փուլում, բնականաբար, հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնականությունը Հայաստան պետության շուրջ միջազգային հանրության մոտ բերում է ընկալման, որ սա ոչ թե Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է եւ քաղաքական խնդիր է, որը պետք է դիտարկել միայն քաղաքական շահերրի տեսանկյունից, այլ սա մարդկության պատմության խնդիրն է, որն ունի մեկ նպատակ՝ դատապարտել, որպեսզի հետագայում ցեղասպանությունները չկրկնվեն»,–ընդգծել է Զաքարյանը։
Նա շեշտել է, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ բոլոր միջոցառումների կարգախոսը, ինչպես նաեւ հիմնական ուղերձները, որոնք ուղղվում են աշխարհին, դրանք առաջին հերթին իրենց մեջ կրում են երկու բան՝ ճանաչում եւ դատապարտում։ «Սա է մեր նպատակը։ Թե հետագայում ինչպիսին կլինեն մեր հարաբերություններն աշխարհի եւ Թուրքիայի հետ, արդեն լիարժեք ճանաչման գործընթացից հետո հնարավոր կլինի խոսել այդ մասին եւ հարցն ամբողջովին տեղափոխել իրավական հարթություն»,–ասել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 380 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024