ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 05:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 17 » Ոստիկանությունն ամփոփեց եռամսյակը /Համակարգում դրական փոփոխություններն անվիճելի են/
14:40
Ոստիկանությունն ամփոփեց եռամսյակը /Համակարգում դրական փոփոխություններն անվիճելի են/

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոստիկանության ստորաբաժանումների կատարած աշխատանքը, տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակամիջոցում հանրապետությունում ապահովվել է կայուն օպերատիվ իրավիճակ, գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 13,8 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ)։ Այդ նվազումը հիմնականում պայմանավորված է սեփականության եւ հասարակական անվտանգության կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի նվազումով։ Միաժամանակ նվազել են ծանր հանցագործությունները (95 դեպքով), փոխարենը աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (18 դեպքով)։
Առանձին ուղղություններով հիմնականում նվազել են գողությունների (այդ թվում բնակարանային), ավազակային հարձակումների եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը։ Դրա հետ մեկտեղ աճ է արձանագրվել սպանության (չորսով), սպանության փորձերի (յոթով) եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ինչպես նաեւ մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու (13 դեպքով) եւ կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու դեպքերով։
Փոխոստիկանապետի տեղեկացմամբ, աճել են հրազենի գործադրման դեպքերը (երկու դեպքով), զուգահեռաբար մեծացել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը (նախորդ տարի բացահայտման տոկոսը եղել է 77,8, այս տարի՝ 88 տոկոս)։ Փոխոստիկանապետն այս աճը կարեւոր է համարում։ Նկատելի աճ կա ապօրինի զենքի եւ ռազմամթերքի շրջանառության բացահայտման առումով. բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր ներկայացվել եւ հանձնվել է շուրջ 270 միավոր հրազեն։ Նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը։ Նվազում է գրանցվել անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվում։ «Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված ընդհանուր շարժընթացը՝ հարկ եմ համարում նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում շատ փոքրիկ, բայց հանցագործությունների բացահայտման ցուցանիշների բարելավում է նկատվում»,–ասաց փոխոստիկանապետը։ Մասնավորապես շատ բարձր է եղել տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերի բացահայտումը անցյալ տարի, իսկ այս տարի չբացահայտված դեպք չի գրանցվել։ Ըստ Հունան Պողոսյանի, այս հանցատեսակը նվազման միտում ունի։
Բացահայտման արդյունավետությունը որոշ չափով նվազել է սպանության, սպանության փորձերի, բնակարանային գողության դեպքերով։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ կատարվող աշխատանքը որոշակիորեն բարելավվել է։
Այս տարվա առաջին եռամսյակում նկատելիորեն բարելավվել է զորակոչից խուսափողների հայտնաբերումը՝ 3,5 տոկոսով։ ՄԻՊ–ն իր զեկույցում եւ մի շարք հասարակական կազմակերպություններ վերջին օրերին այն կարծիքն են հայտնում, թե ոստիկանությունը շարունակում է կատարել իշխանությունների գործիքի դեր, մինչդեռ 2008 թվականից այն կարծիքն էր տիրապետում, թե ոստիկանությունն այլեւս այդպիսին չէ։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ վերջին օրերին կատարվածը կարծես թե հաստատում է առաջին կարծիքը։ Ինչպե՞ս կմեկնաբանի այդ կարծիքը փոխոստիկանապետը։ Լրագրողի այս հարցին Հունան Պողոսյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Մենք սերտորեն համագործակցում ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ եւ շատ կարեւորում ենք նրանց աշխատանքը, իրենց կողմից հնչեցված ցանկացած հարցի անպայման արձագանքում ենք։ Մեզ մոտ առկա հիմնախնդիրները մեզ ավելի տեսանելի են, քան այլ մարդու կամ կազմակերպության։ ՄԻՊ–ի փաստաթուղթը դիտում ենք որպես աշխատանքային փաստաթուղթ, որպես մեր հասարակության մտահոգություններն արտահայտող փաստաթուղթ։ Գիտակցելով, որ մեր աշխատանքում կլինեն տարբեր ընկալումներ՝ ելնելով նաեւ ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններից, միեւնույն է, մենք շատ ենք կարեւորում այդ փաստաթուղթը։ Իսկ ընկալումների մասով գոնե դուք տեսնում եք, որ ոստիկանությունն իրոք փոխել է իր աշխատաձեւը։ Ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանին» առնչվող դեպքերին, ապա ավելի ճիշտ կլինի դիմել քննչական կոմիտե։ Մեր աշխատակիցները գործողություններին մասնակցել են օրենսդրությամբ սահմանված լիազորությունների սահմանում եւ աջակցություն են ցույց տվել խուզարկության ընթացքում»։
Մեկ այլ հարցի, որ վերաբերում էր հանցագործությունների բացահայտման ցուցանիշի բարելավմանը, մինչդեռ վերջին ամիսներին եղան սպանության դեպքեր, որոնք դեռեւս չեն բացահայտվել, բանախոսը պատասխանեց, որ բոլոր քրեական գործերով նախաքննությունը ընթացքի մեջ է, այս պահին դրական որեւէ բան ասել հնարավոր չէ, բայց բոլոր իրավապահ մարմինները սերտորեն համագործակցում են դրանք բացահայտելու համար։ Առաջին շահագրգիռ մարմինը ոստիկանությունն է։ Աշխատանքը մեկ րոպե անգամ կանգ չի առնում։
Եվրոպայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնել ՀՀ ոստիկանությունում ուժի կիրառման փաստերի առումով։ Դրան է անդրադարձել նաեւ ԵԽԽՎ հանձնակատարը։ Լրագրողը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է ոստիկանության ղեկավարությունը։
Հունան Պողոսյանն ասաց, որ նշված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ոստիկանությունում հանդիպում եւ բաց զրույց է տեղի ունեցել։ Նրանք հասկացել են առաջընթացը, որ ապրել է ոստիկանությունը։ Հիմնական մտահոգությունը վերաբերում էր ընտանեկան բռնությունների դեպքերին։ Իսկ ոստիկանությունում բռնությունները չի կարելի բացառել։ Բայց որ այդ առումով նախորդ տարիների հետ համեմատելու ոչինչ չկա, փաստ է։ Ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ ծեծը բացառվի։ Ասենք, որ ներկայացված զեկույցում չկա կոնկրետ որեւէ փաստ։ Կա մտահոգություն, որը գալիս է հասարակությունից։ Իսկ որ բռնությունը համարյա հավասարեցված է զրոյի, պետք չէ կասկածել։
Հարցերը բազմաթիվ էին։ Հունան Պողոսյանը փորձեց ամփոփել դրանք միավորիչ պատասխանով. «Տեղին, օբյեկտիվ ու ճիշտ քննադատությունը միշտ ընդունել ենք։ Բայց բացի ճիշտ քննադատելուց, երբեմն նաեւ անհրաժեշտ է համագործակցել... աջակցել ոստիկանությանը՝ բառիս իսկական ու լայն իմաստով»։ hhpress.am
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 430 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024