ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 20:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 9 » Համատեղ ծրագրերն ու համագործակցությունն արդյունավետ են /Նախագահն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին/
16:00
Համատեղ ծրագրերն ու համագործակցությունն արդյունավետ են /Նախագահն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին։
Ողջունելով հյուրին Հայաստանում՝ հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը եւ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար։ Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ համակողմանի քննարկումներից հետո ԱՄՀ ներկայիս առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, մեր տնտեսության վրա արտաքին հատվածի բացասական հետեւանքների գնահատման, դրանց հաղթահարման եւ կայուն տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով։
Զրուցակիցներն անդրադարձել են հիմնադրամի առաքելության շրջանակներում եւ ՀՀ կառավարության ու կենտրոնական բանկի հետ աշխատանքի ընթացքում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին, դեռեւս առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին եւ մեր երկրի հետագա առաջընթացի հետ կապված ԱՄՀ գնահատականներին ու խորհուրդներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Դիտումներ: 369 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024