ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 02:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 15 » Ճշմարտությունն ասելու համար չպետք է վախենալ /Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին/
13:35
Ճշմարտությունն ասելու համար չպետք է վախենալ /Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին/

Հայոց ցեղասպանության մասին ապրիլի 12—ին Հռոմի պապի հայտարարությունից հետո, երբ թուրքական իշխանություններն իրենց դժգոհությունն էին հայտնել Վատիկանին եւ այնտեղից հետ կանչել իրենց դեսպանին, Ֆրանցիսկոս պապը նոր պատարագի ընթացքում պատասխանել է այդ բողոքներին։
«Եկեղեցու ուղին անկեղծությունն է։ Այն պետք է ազատ խոսի։ Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը։ Սուրբ Հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը եւ համարձակություն ու քաջություն տալ»,–ասել է Հռոմի պապը։
Նա բոլոր իր հետեւորդներին կոչ է արել ասել ճշմարտությունը եւ չվախենալ դրա համար։
Իսկ թուրքական պաշտոնական շրջանակներն իրենց բնորոշ ձեռագրով դեռ շարունակում են ամեն կերպ ժխտել ցեղասպանության իրողությունը՝ չխորշելով անգամ անձնական վիրավորանքներ ուղղել Հռոմի պապի հասցեին։ Այս առնչությամբ Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենթիլոնին անգամ ստիպված էր հայտարարել, որ Թուրքիայի իշխանությունների կոշտ արտահայտությունները եւ արձագանքը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթին արդարացված չեն։ «Թուրքիայի իշխանությունների տոնայնության կոշտությունը ինձ արդարացված չեն թվում՝ հատկապես հաշվի առնելով, որ դեռ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս 2—րդը 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի բնաջնջումը որակել էր ցեղասպանություն»,–ասել է Ջենթիլոնին։
Նշենք, որ իրենց բացասական վերաբերմունքը հնչած ուղերձին նախօրեին արդեն արտահայտել էին Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարն ու այլ պաշտոնատար անձինք։
Երեկ խոսել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը՝ թուրքական «Հաբերթյուրք» կայքի հետ զրույցում ասելով. «Անընդունելի է, երբ Հռոմի պապի աթոռին նստած մարդը զրպարտությամբ է զբաղվում։ Այս արշավի շրջանակներում փորձում են ցույց տալ, թե միայն հայերն են ցավ տեսել, իսկ մյուսները պիկնիկ են արել, ցավ չեն ապրել։
Հռոմի պապի խոսքերն արդար ու անաչառ չեն, դրանք չեն համապատասխանում պատմական իրողություններին»։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի խոսքերով. «Հռոմի պապի հայտարարությունը Թուրքիայի եւ թուրք ժողովրդի համար որեւէ նշանակություն չունի։ Մեր պատմության մեջ, այսպես կոչված, Հայոց ցեղասպանություն չկա»։
«New York Times»—ը մեջբերել է Թուրքիայի Եվրոպական հարցերի նախարար Վոլքան Բոզքըրինի խոսքերը, ով հայտարարել է, թե բոլոր արգենտինացիների եւ ոչ միայն Հռոմի պապի «ուղեղները լվացել են իրենց մեջ ապրող հարուստ եւ հզոր հայերը»։ Նա ասել է, թե իբր «Արգենտինայում հայկական սփյուռքը կառավարում է մամուլը եւ բիզնեսը»։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 411 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024