ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 15 » Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ աջակցությունը /Նախագահն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին/
13:35
Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ աջակցությունը /Նախագահն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ մեր երկրի համագործակցությունը եւ նշել, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում։ Սերժ Սարգսյանն ընդգծել է ԵԽ կարեւոր եւ ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ, նշելով, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության ոլորտում ԵԽ ստեղծած չափանիշները համընդհանուր ճանաչում ունեն Եվրոպայի սահմաններից դուրս։ Հանրապետության նախագահը բնական է համարել, որ այս առումով, որպես շարժիչ ուժ, հանդես է գալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ խոսելով 800 մլն—ից ավելի մարդկանց անունից եւ ընդգծել է, որ գնալով աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն է՛լ ավելի կարեւորություն է ստանում։
Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումներին եւ առաջիկա անելիքներին։
Հանդիպմանը ՀՀ նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ բարեփոխումների անհրաժեշտությունն ու նպատակը։ Երկուստեք հույս է հայտնվել, որ Վենետիկի hանձնաժողովը, որն իր դրական գնահատականն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, կշարունակի ներգրավված մնալ այս գործընթացին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։
Տիկին Անն Բրասերը նշել է, որ Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակներում եւ նպատակ ունի տեղում ծանոթանալու երկրին եւ նրա մարտահրավերներին։
Հանրապետության նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլն ու առկա խնդիրները եւ կարեւորել հակամարտող կողմերի միջեւ փոխվստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները՝ կոչ անելով ԵԽԽՎ շրջանակներում ձեռնպահ մնալ թշնամանք եւ սադրիչ մեղադրանքներ պարունակող նախաձեռնություններից, ելույթներից ու բանաձեւերից։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 393 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024