ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 17:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 30 31 32 33 34 ... 53 54 »

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ. «Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2—ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի նախաշեմին։
Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարեւոր ներդրում կատարեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։
Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահտեսյանը ասել է. «Սրտանց շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի իմ պաշտոնակիցներին իրենց կատարած այս հատկանշական քայլի համար՝ հուսալով, որ այս որոշմամբ մասամբ մխիթարել ենք մեր 1,5 միլիոն եղբայրների եւ քույրերի, մեր հավատի եւ ազգի նահատակների ոգիները»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 558 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության եւ դրա ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յաննակիս Օմիրուն.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի անդամներ, տիկնայք եւ պարոնայք, գործընկերներ, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, մեծ պատիվ եւ ուրախություն է ինձ համար ողջունել ՀՀ ԱԺ նախագահին եւ իր կողմից գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատում։ Մեկ ուրիշ երկրի խորհրդարանի նախագահի ելույթը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին բացառիկ իրադարձություն է, եւ այդ փաստը, ինչպես նաեւ մեր հրավերի ընդունումը վառ ապացույց են հանդիսանում եւ վերստին հաստատում են մեր ժողովուրդների եւ պետությունների երկարամյա բարեկամությունը։ Այս իրադարձությունը խորհրդանշական է նաեւ այն առումով, որ այսօր ոգեկոչվում է հայ ժողովրդի ողբերգության տարելիցը։ Հիշում ենք ժամանակակից մարդկության պատմության սեւ էջերի անմեղ զոհերին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր չեն մոռանում այդ էջերը։
Ողջունում ենք Ձեզ, պարոն նախագահ, հարգանքի, եղբայրության եւ համերաշխության զգացմունքներով։ Հավաստիացնում ենք Ձեզ, որ սատարում ենք Հայաստանին իր կողմից տարվող պայքարում, ինչպես եւ անցյալում դա բազմիցս արվել է մեր կողմից։ Միեւնույն ժամանակ, եւս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ Կիպրոսի հարցի արդար լուծման, ազատագրման, մեր երկրի վերամիավորման, միջազգային հանրության կողմից ճանաչված Կիպրոսի Հանրապետության ինքնիշխա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կիպրոսի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցի առաջին օրը՝ ապրիլի 1–ին, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, այնուհետեւ Կիպրոսի հայոց առաջնորդարանում հանդիպել է Հայկական կրոնական խմբի կազմակերպությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը հանդես է եկել ողջույնի խոսքով եւ շնորհակալություն հայտնել Կիպրոսի հայերին՝ ազգապահպանության գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար։ Խորհրդարանի ղեկավարը խոսել է Հայաստանի Հանրապետության վերջին տարիների ձեռքբերումների, խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին։ Խոսելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Գալուստ Սահակյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի համահայկական հռչակագրի հիմնական բովանդակությունը։
Հանդիպման մասնակցիները շնորհակալություն են հայտնել խորհրդարանական պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար։ Այնուհետեւ ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։ Քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր, շփման գծում տիրող իրավիճակը, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ժխտողականությունը դարձել է մերօրյա Թուրքիայի բնորոշ դիմագիծը։ Այնքան բնորոշ, որ արդեն զարմանալի չէ, որ ժխտողականությունը Թուրքիայում իրականացվում է պետական մակարդակով։ Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր պատմագիտական կազմակերպությունները, խոշորագույն թերթերը, հեռուստատեսությունն ու ռադիոն ներգրավված են այս քաղաքականության մեջ։ Այդուհանդերձ, քաղաքակիրթ աշխարհում ավելի ու ավելի է արմատանում ուրացող եւ ժխտող հանցագործ պետության հետ համապատասխան լեզվով խոսելու համոզմունքը։
Եվրոպական երեք պետություններ՝ Հունաստանը, Սլովակիան եւ Շվեյցարիան արդեն իսկ ընդունել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Երեկ նման օրինագիծ միաձայն ընդունվել է Կիպրոսի խորհրդարանում։ Այդ երկրում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն 10000 եվրո տուգանք։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատում եւ շնորհակալություն հայտնել Կիպրոսին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու համար։
Հայոց ցեղասպանության եւ դրա ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յաննակիս Օմիրուն։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում՝ Պեկինի համալսարանում։ Հանրապետության նախագահը բուհի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ—չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացմանը։ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդների ներկա եւ ապագա հաջողությունների եւ բարօրության գրավականը գիտելիքի ու կրթության նկատմամբ հարատեւ ուշադրությունն է»,—գրել է նախագահը։
Պեկինի համալսարանում այնուհետեւ կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հայաստանի նախագահին հանդիպման ժամանակ շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ջերմ հյուրընկալության ու իրեն նման պատվավոր կոչման արժանացնելու համար եւ իր ելույթում ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները, մարտահրավերներն ու հեռանկարները։
Նախագահն անդրադարձել է նաեւ հայ—չինական դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակին եւ երկկողմ կապերի առավել խորացման ու ամրապնդման հեռանկարին, տեղեկացրել իր պետական այցի արդյունքների մասին։
Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
ՀՀ նախագահն այնուհետեւ Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ։
Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահին եւ ընդգծել, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանն ունի վստահելի եւ լավ գործընկեր, որի հետ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Նա կարեւորել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան եւ դրա շրջանակներում նախագահ Սի Ծինփինի հետ կայացած բարձր մակարդակի արդյունավետ բանակցությունները, որոնք, Ճանգ Դըծյանի համոզմամբ, նոր խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացման եւ հայ—չինական կապերի առավել սերտացման գործում համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը. երկու երկրների խորհրդարանները, ըստ նրա, օրենսդրորեն ամրապնդելով նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունները, զգալիորեն կնպաստեն քաղաքական երկխոսության զարգացմանը։ Ճանգ Դըծյանը գոհունակությամբ է խոսել Հայաստանի Ազգային ժողովի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ոչ միայն մեր երկրի, այլեւ տարածաշրջանի համար

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան այցի եւ ստորագրված հռչակագրի մասին հարցազրույց է տվել արեւելագետ Նաիրա Մկրտչյանը.
— ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քառօրյա պետական այցով գտնվում է Չինաստանում։ Արդեն ստորագրվել է համատեղ հռչակագիր։ Հռչակագրի ո՞ր կետերը կառանձնացնեիք։
— ՀՀ նախագահի այցի հենց առաջին օրը երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տասից ավելի փաստաթղթեր են ստորագրվել, որոնց բովանդակությունից ելնելով կարող եմ ասել, որ այս այցը կարող է բեկումնային լինել։ Այդ փաստաթղթերից հիմնականում կառանձնացնեի Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին հուշագիրը, ՀՀ ԿԲ եւ ՉԺՀ ժողովրդական բանկի միջեւ հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին համաձայնագիրը, ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության, տեխնիկատնտեսական համագործակցության, ՉԺՀ կողմից արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության, գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերը։
Ինչ վերաբերում է ՀՀ եւ ՉԺՀ միջեւ բարեկամական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին համատեղ հռչակագրին, ապա ասեմ, որ այն բավականին լուրջ, բազմաբովանդակ եւ շատ կարեւոր փաստաթուղթ է, որում հատուկ ուշադրություն կդարձնեի հետեւյալ կետերի վրա։
Հայկական կողմը հաստատում է Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, որ Թա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։
Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի եւ Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին» համատեղ հռչակագիր (տե՛ս առանձին)։ Ստորագրվել են նաեւ երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր։ Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի բարձր ղեկավարությունը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (1951–2007թթ.) մահվան 8—րդ տարելիցի օրը Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այցելեց կուսակցական ու պետական  գործչի շիրիմին եւ ծաղիկներ ու պսակներ դնելով՝ հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին։
Ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ա. Մարգարյանի որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանի հանրապետական կուսակցության, որի ղեկավարն է եղել Ա. Մարգարյանը, ակտիվիստներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, տարեց եւ պատանի երկրապահներ, ուսանողներ, Երեւանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտներ, ընտանիքի անդամներն ու մերձավորները, գրականության եւ արվեստի գործիչներ։
Հոգեւորականաց խումբը՝ Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ, մատուցեց հոգհանգստյան կարգ։ Հավարտ արարողության սրբազան հայրը գնահատանքի խոսք  ասաց Ա. Մարգարյանի հայրենանվեր գործունեության մասին։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներին ասաց. «Անդրանիկ Մարգարյանը այսօր մեզ համար հիշողություն չէ, քանի որ այն ծրագրերում, որոնք սկզբունք են դարձել, իր դերակատարումը մեծ է եղել, եւ մենք դեռ չենք իրացրել այն ամենը, ինչը եղել է մեր մտածումի առարկան, ինչը գաղափարախոսությամբ ծառայել է մեզ, եւ այն նպատակները, որ պիտի կարողանանք հաղթահարել։ Անդրանիկ Մարգարյանը դեռ շատ երկար որպես գործուն քաղաք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիությունը երեկ հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Եվրոպական հարեւանության քաղաքականության 2014թ. առաջընթացի զեկույցը»։

Հայաստանի վերաբերյալ զեկույցն ընդգծում է 2014թ. հիմնական առանցքային զարգացումներն ու բարեփոխումների ջանքերը, ինչպես նաեւ ներկայացնում է առաջարկներ՝ գալիք տարվա համար։
Ինչպես նշվում է զեկույցում, Եվրամիությունն ու Հայաստանը վերահաստատել են հանձնառությունը՝ զարգացնել եւ ամրապնդել իրենց համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում։ ԵՄ—ն եւ Հայաստանը վերջերս հաջողությամբ ավարտել են ապագա իրավաբանական համաձայնագրի ուրվագծման աշխատանքները, որը համատեղելի է Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների հետ։ Սա երկու կողմերին հնարավորություն կտա սկսել բանակցությունները Եվրամիություն—Հայաստան նոր լայնածավալ համաձայնագրի շուրջ, երբ համապատասխան մանդատը հաստատվի։
Զեկույցում նշվում է, որ 2014թ. Հայաստանը առաջընթաց է գրանցել մի քանի երկկողմ պայմանագրերում. Եվրամիություն—Հայաստան վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը ուժի մեջ մտան 2014թ. հունվարի 2—ից եւ 2014թ. մարտից Հայաստանը կարող էր մասնակցել ԵՄ—ի ծրագրերին եւ գործակալություններին։
Զեկույցում ասվում է, որ Հայաստանը շարունակել է իր ժողովրդավարացման գործընթացը, մասնավորեցնելով սահմանադրական բարեփոխումները։
Մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ իրավունքի գերակայության որոշակի հարցեր դեռեւս մնում են։ Հայաստանը մի շարք ոլորտներում մշակել է օրենսդրություն, որը համահունչ է ԵՄ կանոններին եւ չափանիշն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը եւ ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը. «Մենք պատրաստ ենք բոլոր ուղղություններով առավելագույն համագործակցության Եվրոպական միության անդամ երկրների հետ՝ իհարկե, նկատի ունենալով այն միջազգային նոր պարտավորությունները, որ Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միությունում»։
Պատգամավորը կարեւորեց այն հանգամանքը, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում շատ տեւական ժամանակ ամենաքննարկվող թեմաներից մեկը եղել է այն, թե որքանով է հնարավոր Հայաստանի հետագա համագործակցությունը Եվրոպական Միության հետ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո. «Եվ շատ ուրախալի է արձանագրել, որ այս «եվրոպական շաբաթվա» ընթացքում, երբ Երեւանում տեղի ունեցան «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը, Երեւան ժամանեց ԵՄ հանձնակատարը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Բրյուսել, եղավ քաղաքական հայտարարություն, որ կողմերն ավարտել են մտքերի փոխանակման փուլը եւ հիմա կա հստակ պատկերացում, թե որ ոլորտներում են հնարավոր Հայաստան—Եվրամիություն հարաբերությունները»։
Պատգամավորի խոսքով՝ զուտ ընթացակարգային առումով սա նշանակում է, որ ԵՄ կողմից համապատասխան մանդատի տր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հրապարակվել է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի երկրների եվրաինտեգրման 2014թ. զեկույցը, որտեղ ամփոփված են 2013թ. հունվարից մինչեւ 2014թ. հունիսն ընկած ժամանակամիջոցում ԱլԳ վեց երկրների՝ եվրաինտեգրման ուղղությամբ արձանագրած առաջընթացը։
Վարկանիշային ինդեքսը կազմվել է երեք բաղադրիչներով ստացված արդյունքների ամբողջացման հիման վրա՝ Կապ, Մերձեցում եւ Մենեջմենթ։ Առաջին կատեգորիան դիտարկում է ԱլԳ անդամ յուրաքանչյուր երկրի եւ ԵՄ—ի միջեւ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խորացող կապերը, երկրորդի դեպքում նկատի է առնվում ԵՄ—ի օրենսդրության հետ ԱլԳ երկրների օրենսդրական պրակտիկայի համապատասխանեցումը, իսկ երրորդ կատեգորիան ներառում է եվրոպական ինտեգրացիային ուղղված քաղաքականության եւ կառավարման իրականացումը։
Սույն կատեգորիաների հիման վրա զեկույցում ներառված ԱլԳ վեց երկրները՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս եւ Ադրբեջան, բաժանված են երկու խմբի՝ յուրաքանչյուրում երեք երկիր։ Նկատելի է, որ զեկույցում համեմատաբար դրական գնահատականներ ստացած առաջին խմբի անդամ երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքում հաշվի է առնված այս երկրների կողմից ԵՄ—ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հանգամանքը։
Երկրորդ խմբի դեպքում, որում նաեւ Հայաստանն է, զեկույցում նշվում է, որ այս երկրները բոլոր ուղղություններով երկխոսության մեջ են ԵՄ—ի հետ, սակայն չունեն հստակ եվրոպական մղումներ, ինչպիսիք նկատելի են առաջին խմբի երկրների դեպքում։
Զեկույցում Հայաստանի արդյունքների մասով նկատելի է, որ էական նշանակություն է ունեցել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը, ինչը զեկույցում դիտարկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025